ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 810 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների նկատմամբ անասնաբուժական միջոցների կիրառման ոլորտում բացառումների մասին» թիվ 810 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետում՝
«Ռուսաստանի Դաշնության» բառերից հետո լրացնել «և Ղազախստանի Հանրապետության» բառերով.
[փոփոխությունը վերաբերում է ռուսերենին].
բ) 2-րդ կետում՝
«Ռուսաստանի Դաշնությանը» բառերից հետո լրացնել «և Ղազախստանի Հանրապետությանը» բառերով.
«մյուս Կողմերի» բառերը փոխարինել «Բելառուսի Հանրապետության» բառերով.
լրացնել «։» նշանով։
2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝
|
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական