«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 224-Ն
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.04.22 N 535-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 22.04.22 N 535-Ն)
բ) հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը` համաձայն N 3 հավելվածի, և նրանց հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.04.22 N 535-Ն)
1.1. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ընդհանուր կարգը և աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը չեն տարածվում հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործադիր մարմինների լիազորությունները, ոչ ուշ, քան մեկ տարի ժամանակահատվածում` սահմանված կարգով նախատեսված է մրցույթով փոխանցել մասնավոր հատվածին։
(1.1-ին կետը լրաց. 28.07.05 N 1127-Ն)
1.2. Սույն որոշումը չի տարածվում հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների վրա:
(1.2-րդ կետը լրաց. 07.07.11 N 935-Ն, փոփ. 22.04.22 N 535-Ն)
1.3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում պետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնք հանդիսանում են հանրային կազմակերպություններ, և որոնց բաժնետոմսերով հավաստվող իրավունքները հանձնվել են հավատարմագրային կառավարման:
(1.3-րդ կետը լրաց. 12.04.18 N 427-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)
Հավելված N 2 |
Ձև
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ`
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ
(հավելվածն ուժը կորցրել է 22.04.22 N 535-Ն)
Հավելված N 3 |
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Կ Ա Ր Գ
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)
1. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություն) գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգով սահմանվում են ընկերության գործադիր մարմինների ընտրության (նշանակման) պայմանները, ինչպես նաև դրանց ներկայացվող ընդհանուր որակական և մասնագիտական պահանջները:
2. Ընկերության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է մրցութային կարգով:
Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:
3. Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է ընկերության գործադիր մարմնին նշանակելու իրավասություն ունեցող մարմինը:
4. Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին ընկերության որոշման և մրցույթի պայմանների մասին ընկերությունը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):
5. Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին ընկերության հայտարարության տեքստում պարտադիր է նշել`
ա) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.
բ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
գ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
դ) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):
6. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) լուսանկար,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
7. Ընկերության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:
8. Ընկերության գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
դ) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ որը զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
զ) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
9. Գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններն են`
ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
դ) կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն։
10. Գործադիր մարմինների ընտրության լրացուցիչ չափանիշներն են`
ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
11. Գործադիր մարմնի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն կարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում համապատասխան իրավասու մարմնի կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:
12. Մրցույթի անցկացման ընթացակարգը և հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանում է իրավասու մարմինը:
13. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել` կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:
15. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձն իրավասու մարմնի որոշմամբ ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:
Ատեստավորումն անցկացվում է սույն կարգով մրցույթին ներկայացվող պահանջներին համապատասխան ու ատեստավորման անցկացման ընթացակարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը և կազմը սահմանում է իրավասու պետական մարմինը:
Իրավասու մարմինն ատեստավորման դրական արդյունքների հիման վրա ընդունում է որոշում սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:
16. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`
ա) կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
դ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
(16-րդ կետը լրաց. 07.12.06 N 1744-Ն, փոփ. 07.07.11 N 935-Ն)
(հավելվածը լրաց. 07.12.06 N 1744-Ն, փոփ. 07.07.11 N 935-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ձև
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ`
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ
քաղ. Երևան |
____ _______ 200 թ. |
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրով ընկերությունն իր ընթացիկ գործունեության կառավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է ընկերության կառավարումն իրականացնել ի շահ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, ընկերության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, բարեխղճորեն և խելամտորեն` ապահովելով ընկերության շահութաբեր գործունեությունը:
1.2. Իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու, ինչպես նաև ընկերության գույքը վատնելու, յուրացնելու, ոչնչացնելու կամ փչացնելու համար տնօրենը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:
2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը
2.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է _______ տարի ժամկետով:
Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել:
2.2. Իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես` ——— օր առաջ տեղեկացնելով տնօրենին:
3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
3.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և պայմանագրով:
3.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (այսուհետ՝ ժողով) իրավասությանը վերապահված հարցերի:
3.2.1. Տնօրենն օրենքին, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան՝
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից.
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
գ) գործում է առանց լիազորագրի.
դ) տալիս է լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ.
է) ժողովին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասությանը վերապահված հարցերով.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին.
ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
ժա) իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը և կանոնակարգը.
ժբ) իրականացնում է օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
3.3. Տնօրենն իրավունք ունի՝
ա) ընկերությունից պահանջելու ընկերության ընթացիկ կառավարման ընթացքում իր խախտված իրավունքների վերականգնում.
բ) պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարման դիմաց պայմանագրով սահմանված կարգով և չափով ստանալու վարձատրություն:
3.4. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`
ա) կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
դ) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3.5. Տնօրենը պարտավոր է՝
ա) պայմանագրի կնքման պահից ——- ամսվա ընթացքում ընկերություն ներկայացնել գործունեության կառավարման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որը պայմանագրի անբաժանելի մասն է.
բ) ժողովի հաստատմանը ներկայացնել ընկերության ամենամյա ծախսերի և եկամուտների նախահաշիվը.
գ) ապահովել ընկերության գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
դ) ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.
ե) պատշաճ մակարդակով իրականացնել ընկերության կառավարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան.
զ) թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում.
է) ժամանակին և պատշաճ մակարդակով կատարել ժողովի որոշումները.
ը) ընկերության իրավասու մարմինների պահանջով նրանց ներկայացնել հաշվետվություն իր կողմից կատարվող աշխատանքների և հետագա ծրագրերի մասին.
թ) անմիջապես կատարել ընկերության իրավասու մարմինների պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ.
ժ) ընկերությանն անմիջապես տեղեկացնել իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել ընկերության արդյունավետ ղեկավարումը.
ժա) մասնակցել ժողովներին, ներկայացնել հաշվետվություններ.
ժբ) տարեկան —— անգամ անցկացնել գույքագրում.
ժգ) համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր:
3.6. Ընկերությունն իրավունք ունի՝
ա) տնօրենից պահանջելու կատարել պայմանագրի պահանջները, նպատակային իրականացնել ընկերության կառավարումը.
բ) տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ ծրագրի կատարման մասին.
գ) ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը: Այդ դեպքում ընկերությունը պարտավորվում է տնօրենին վճարել նրա ———- ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում.
դ) անմիջապես լուծելու պայմանագիրը՝ տնօրենի կողմից պայմանագրի դրույթների խախտման կամ իր պարտականությունների անփույթ, անբարեխիղճ իրականացման դեպքում, որն ընկերությանը պատճառել է կամ կարող է պատճառել էական վնաս.
ե) տնօրենի հետ, անմիջապես լուծելու պայմանագիրը, եթե նա ——- և ավելի անգամ չի կատարել հանձնարարականները՝ աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելու համար:
3.7. Ընկերությունը պարտավոր է՝
ա) օժանդակել տնօրենին՝ իրականացնելու պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները,
բ) վարձատրել տնօրենին` պայմանագրով սահմանված չափով և կարգով:
3.8. Ընկերության գործունեության ծրագիրը քննարկվում և հաստատվում է իրավասու մարմնի կողմից` այն տնօրենի կողմից ներկայացվելուց հետո —— ամսվա ընթացքում:
4. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը
4.1. Տնօրենը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար ստանում է վարձատրություն՝ ——— (————) ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` հաշված վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(4.1-ին կետը փոփ. 08.11.07 N 1318-Ն)
4.2. Վարձատրության մյուս տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Տնօրենի համար սահմանվում է 8-ժամյա աշխատանքային օր:
4.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:
4.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 24 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վարձատրվող արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:
Տնօրենի խնդրանքով` նրան կարող է տրամադրվել լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:
5. Պայմանագրի լուծման հիմքերը
5.1. Պայմանագրի լուծման հիմքերն են՝
ա) պայմանագրի ժամկետի ավարտը.
բ) ընկերության լուծարումը.
գ) տնօրենի կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինությունը կամ ոչ պատշաճ կատարումը.
դ) պայմանագրի վաղաժամկետ լուծումը` կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե կողմերից մեկը ցանկանում է լուծել պայմանագիրը` լուծման համար նախատեսված ժամկետից —— ամիս առաջ՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի.
ե) տնօրենի կողմից` սահմանված ժամկետում ընկերության գործունեության կառավարման ծրագիրը չներկայացնելը կամ ընկերության իրավասու մարմինների կողմից այն չհաստատվելը.
զ) օրենքով սահմանված այլ հիմքեր:
5.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
5.3. Օրենքով սահմանված դեպքերում պայմանագրի գործողությունն ընկերության կողմից կարող է ժամանակավորապես կասեցվել:
5.4. Ընկերությունն իրավունք ունի անմիջապես լուծելու պայմանագիրը` տնօրենի գործողությունների (կամ անգործության) հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու կամ վնաս առաջացնելու ակնհայտ սպառնալիքի դեպքում: 6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6.2. Տնօրենը չի ազատվում ընկերությանը հասցրած վնասի համար պատասխանատվությունից` պաշտոնից ազատվելու դեպքում:
7. Վեճերի լուծումը
Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով: 8. Այլ դրույթներ
Պայմանագիրը կնքված է հայերենով, 4 հավասարազոր օրինակից:
Կողմերի հասցեները և ստորագրությունները`
______________________________ | ___________________________ |
_____ __________ 200 թ. | _____ ______________ 200 թ. |
(հավելվածը փոփ. 08.11.07 N 1318-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |