«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 ապրիլի 2017 թ. ք. Երևան |
N 124-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնների 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Օպերատորները կարող են դիմել հանրային ամրակցված հեռախոսացանցի «8xxx» կարճ կոդով ծառայությունների մինչև 20 համար պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվություն ստանալու համար:»:
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող՝ 8000-8002, 8004, 8006-8012, 8020, 8030, 8038, 8040, 8048, 8050, 8055, 8058, 8060, 8070, 8084, 8201, 8203-8211, 8220, 8222, 8230, 8233, 8240, 8242, 8244, 8250, 8252, 8255, 8258, 8260, 8262, 8270, 8272, 8277, 8280, 8290, 8299-8302, 8304-8309, 8680-8685, 8689, 8780-8786, 8789, 8800-8811, 8818, 8820, 8828, 8830, 8833, 8840, 8848, 8850, 8855, 8858, 8860, 8866, 8868, 8870, 8877-8878, 8880-8890, 8895, 8898-8899, 8901, 8905, 8907, 8911-8917, 8928, 8931-8932, 8941, 8951, 8961, 8981, 8985, 8991, 8995 համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:
(2-րդ կետը խմբ. 14.02.18 N 34-Ն, 18.03.20 N 76-Ն, 02.02.22 N 43-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |