ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 399-Ա
«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 577,190,678,43 դրամ ընդհանուր արժողությամբ «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 0259346) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 202204/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 577,190,678,43 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 399-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212) |
4. |
Ծրագիրը կատարողը |
ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
577,190,678,43 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը` 577,190,678,43 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |