ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 9-րդ ենթակետով.
«9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի -- ի N-- Լ որոշմամբ սահմանված դրամական աջակցության գումարը, վճարման ենթակա` չվճարված դրամական աջակցության գումարը։».
2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետ.
«6.1. 2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետում ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։».
3) հավելվածի 15-րդ կետը «կատարվում են» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումարները փոխվելու (ավելանալու կամ կետից հանվելու) դեպքում դրանց անկանխիկ եղանակով վճարումը սկսվում կամ դադարեցվում է» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 12-րդ ենթակետով.
«12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի - ի N-- Լ որոշմամբ սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ դրամական աջակցության չվճարված գումարը.»․
2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետ.
«6.1. 2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետում ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։».
3) N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում և 19-րդ կետում «------------------ որոշման» բառը փոխարինել «2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական: