ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 153-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով իրացվելիության ռիսկի գնահատման մոտեցումները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Կանոնակարգի 19.3-րդ և 19.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.
1) Բոլոր արժույթներով՝ 100% (Ն23 նորմատիվ):
2) Յուրաքանչյուր նշանակալի արժույթի գծով՝ 80% մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, 100%՝ 2022 թվականի հունվարի 1-ից (Ն23 (FX) նորմատիվ, որտեղ FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է):
3) Առաջին խմբում ներառված նշանակալի արժույթների խմբի գծով՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափը՝ առաջին խմբում ներառվող մեկից ավելի նշանակալի արժույթների առկայության դեպքում: Տվյալ դեպքում սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափը չի գործում առաջին խմբում ներառվող յուրաքանչյուր նշանակալի արժույթի գծով առանձին:
19.4. Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը սահմանվում է.
1) Բոլոր արժույթներով՝ 100% (Ն24 նորմատիվ),
2) Յուրաքանչյուր նշանակալի արժույթի գծով 80%՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, 100%՝ 2022 թվականի հունվարի 1-ից (Ն24(FX) նորմատիվ, որտեղ FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է):
3) Առաջին խմբում ներառված նշանակալի արժույթների խմբի գծով՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափը՝ առաջին խմբում ներառվող մեկից ավելի նշանակալի արժույթների առկայության դեպքում: Տվյալ դեպքում սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափը չի գործում առաջին խմբում ներառվող յուրաքանչյուր նշանակալի արժույթի գծով առանձին:»։
2) Կանոնակարգի 25-րդ կետում «պարտադիր պահուստավորման նորմատիվը» բառերից առաջ հանել «և ամսական» բառերը:
3) Կանոնակարգի 36.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36.5 Ն23(FX) և Ն24(FX) նորմատիվների հաշվարկման ժամանակ նշանակալի արժույթ է համարվում՝
1) այն արժույթը, որով արտահայտված պարտավորությունները գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5%-ը՝ սույն կանոնակարգի հավելված 12-ով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ, կամ
2) այն արժույթը, որի գծով հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվան անընդմեջ նախորդող 4 հաշվետու ժամանակաշրջաններից որևիցե մեկի առաջին օրվա դրությամբ բավարարվել է նշանակալի արժույթի՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը:»
4) Կանոնակարգի Հավելված 10-ի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ բանկի ընդհանուր կապիտալի համարժեքությունը նվազում է 12.5 տոկոսից» բառերը:
5) Կանոնակարգի Հավելված 12-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ն23 նորմատիվը հաշվարկվում է շաբաթական կտրվածքով՝ յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրվա դրությամբ (այսուհետ՝ հաշվետու ժամանակահատվածի առաջին օր)՝ տվյալ օրվան հաջորդող 30 օրացուցային օրվա համար:»։
6) Կանոնակարգի Հավելված 12-ի 20-րդ կետում «ընդգրկվում են» բառից հետո լրացնել «հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ ակտիվի» բառերը:
7) Կանոնակարգի Հավելված 12-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Բարձր իրացվելի ակտիվները համապատասխան կշիռներով կշռվելուց հետո նվազեցվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» հետևյալ ծախսային հոդվածներով ձևակերպված կամ ձևակերպման ենթակա և առաջիկա 30 օրվա ընթացքում վճարվելիք գումարների չափով.
1) «Տոկոսային ծախսեր վարձակալության գծով պարտավորության դիմաց»,
2) «Միջնորդավճարներ, տույժեր ու տուգանքներ և այլ գործառնական ծախսեր» (բացառությամբ՝ միջնորդավճարների, տույժերի ու տուգանքների, տրված երաշխիքների և երաշխավորությունների գծով ծախսերի, ստացված ակրեդիտիվների դիմաց ծախսերի),
3) «Վարչական ծախսեր» (բացառությամբ՝ հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսերի և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի գծով ծախսերի),
4) «Ապահովագրության գծով ծախսեր»,
5) «Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գծով ծախսեր:»:
8) Կանոնակարգի Հավելված 12-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-րդ կետով.
«23.1. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող արժեթղթերի 30-օրյա սթրեսային իրավիճակում գնի նվազման կամ արժեթղթերի սահմանաչափի ճշգրտման գնահատումն իրականացվում է առնվազն տարեկան կտրվածքով:»:
9) Կանոնակարգի Հավելված 12-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոնց մարմանը մնացած ժամկետը գերազանցում է 30 օրը, սակայն միջոցների ներգրավման պայմանագրում առկա է որևէ պայման, որը բանկի համար վաղաժամկետ մարում իրականացնելու պարտավորություն է առաջացնում, բացառությամբ.
ա․ եթե պայմանագրում հստակ ամրագրված են հետևյալ դրույթները միաժամանակ.
ա1․ վաղաժամկետ մարում կարող է իրականացվել միայն միջոցներ տրամադրող կողմի՝ վաղաժամկետ մարում իրականացնելու պահանջ ներկայացնելու դեպքում,
ա2․ վաղաժամկետ մարում իրականացնելու համար սահմանված է պահանջ ներկայացնելու պահից առնվազն 30-օրյա ժամկետ,
և
այդ միջոցների գծով հաշվետու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ բանկը վաղաժամկետ մարման վերաբերյալ պահանջ չի ստացել,
բ․ միջազգային ֆինանսական կազմակերպություններից և ֆոնդերից ներգրավված և սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմաններին չբավարարող միջոցների, եթե բանկի գնահատմամբ 30-օրյա սթրեսի ժամանակ ներգրավման պայմանագրով սահմանված վաղաժամկետ մարում իրականացնելու պարտավորություն առաջացնող պայմանների ի հայտ գալու դեպքում հավանական չէ վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը: Սույն պարբերությամբ սահմանված պահանջը կիրառվում է այն դեպքում, եթե միջոցներ տրամադրող կողմն այնպիսի ֆոնդ է կամ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 18.2 հաշվետվությամբ սահմանված չափանիշների համաձայն այնպիսի միջազգային կազմակերպություն, որոնք վարում են սոցիալական ուղղվածության նպատակային վարկավորման քաղաքականություն, ներդրումներ են կատարում զարգացող երկրներում աղքատության մակարդակի նվազմանը, կրթության որակի բարելավմանը կամ բնության պահպանությանն ուղղված ծրագրերում, ոլորտներում կամ կազմակերպություններում: Սույն պարբերությամբ սահմանված հավանականությունը բանկը գնահատում է առնվազն հաշվի առնելով միջոցներ տրամադրող կողմի հետ հաստատված կայուն գործարար հարաբերությունները և նախկինում ներգրավված միջոցների գծով վերջինիս պահանջով երբևէ իրականացրած վաղաժամկետ մարումների հանգամանքը:»։
10) Կանոնակարգի Հավելված 12-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-րդ նոր կետով.
«24.1.Սույն հավելվածի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նկարագրված և բանկի գնահատմամբ Ն23 նորմատիվի դրամական արտահոսքի հաշվարկում չընդգրկված պարտավորությունն ընդգրկվում է արտահոսքի հաշվարկին մասնակցող տարրերի կազմում, եթե ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման հիմնավոր կարծիքով, անկախ սույն հավելվածի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափանիշներից, սթրեսի ժամանակ տվյալ պարտավորության գծով մարման պահանջի ներկայացումը գնահատվում է հավանական:»:
11) Կանոնակարգի Հավելված 12-ի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 15-րդ տողից հանել «զուտ» բառը:
12) Կանոնակարգի Հավելված 12-ի 28-րդ կետում «`զուտացման մասին համապատասխան պայմանագրի առկայության դեպքում (master netting agreement)» բառերը փոխարինել «, եթե գործարքի կողմերը պարտավորություն ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ:» բառերով:
13) Կանոնակարգի Հավելված 12-ի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 4-ի 15-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում վճարման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ ածանցյալ գործիքի գծով դրամական միջոցների արտահոսքի գումարը հաշվարկվում է զուտ մեծությամբ, եթե Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման հիմնավոր կարծիքով բանկը պարբերաբար կնքում է ածանցյալ գործիքներ և դրանք չի կատարում:»:
14) Կանոնակարգի Հավելված 12-ի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի
ա. 6-րդ տողում «Չօգտագործված վարկային գծերը, երաշխիքները, ակրեդիտիվները և վարկային ռիսկ պարունակող այլ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ,» բառերը փոխարինել «Այլ անձանց կողմից բանկին տրամադրված և բանկի կողմից դեռևս չօգտագործված վարկային գծերը և միջոցների ներգրավման հնարավորություն տվող այլ հետհաշվեկշռային գործիքները,» բառերով,
բ. 12-րդ տողից հանել «զուտ» բառը:
15) Կանոնակարգի Հավելված 12-ի 42-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հավելվածի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի 12-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում ստացման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ գործընկերոջ գծով ածանցյալ գործիքի ներհոսքի գումարը հաշվարկվում է զուտ մեծությամբ, եթե գործարքի կողմերը պարտավորություն ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ:»:
16) Կանոնակարգի Հավելված 12-ի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Սույն հավելվածի 41-րդ կետի Աղյուսակ 5-ի 12-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքների գծով առաջիկա 30 օրվա ընթացքում ստացման ենթակա դրամական միջոցները հաշվարկելիս տվյալ ածանցյալ գործիքի գծով ներհոսքի գումարը հաշվարկվում է զուտ մեծությամբ, եթե Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման հիմնավոր կարծիքով բանկը պարբերաբար կնքում է ածանցյալ գործիքներ և դրանք չի կատարում:»:
17) Կանոնակարգի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 3-րդ տողում «անձանցից» բառից հետո լրացնել «և ֆինանսական կազմակերպություններից» բառերը:
18) Կանոնակարգի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 10-րդ տողում «մասնակիցներից» բառը փոխարինել «մասնակից հանդիսացող» բառերով:
19) Կանոնակարգի Հավելված 13-ի 6-րդ կետում «միջոցները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ կետով սահմանված միջոցների)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը տարածվում է նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող փոխառության պայմանագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2021 թվական: