ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1310-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1310-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ |
Ստուգվող կազմակերպությունը |
Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը |
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
● Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ● Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
2. |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
3. |
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
4. |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● Առողջապահական օբյեկտների շինարարություն ● մշակութային օբյեկտների շինարարություն ● մշակութային օբյեկտների հիմնանորոգում ● կրթական օբյեկտների հիմնանորոգում ● մարզական օբյեկտների շինարարություն |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
5. |
«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ |
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո) |
2016-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
6. |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
7. |
ՀՀ Շիրակի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում», ● «Տարրական ընդհանուր հանրակրթություն», ● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն», ● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն», ● «Ներառական կրթություն տարրական դպրոցում», ● «Ներառական կրթություն միջին դպրոցում», ● «Ներառական կրթություն ավագ դպրոցում», ● «Նախադպրոցական կրթություն» ● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
8. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
Առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մասով հետաձգված ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառման և սահմանված ժամկետներում դրանց կատարման ճշտությունը
ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն, 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն և 2020 թ. մայիսի 7-ի N 731-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատաս- խանություն, ինչպես նաև նշված որոշումներով փաստացի ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում |
2017-2021 թթ. |
9. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
● Ճանապարհային ցանցի բարելավում, այդ թվում՝ - Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ174+100-կմ182+532 բացառությամբ կմ181+500 խողովակի հատվածը 500մ հատվածի և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրան սահման միջպետական ավտոճանապարհի կմ1930+000- կմ193+000 հատվածի միջին նորոգման աշխատանքներ - Տ-1-51,Հ21 Վարդաբլուր ավտոճանապարհի կմ0+000-կմ2+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ - ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքի ներհամայնքային երկու փողոցների 2.1 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքեր - Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ167+600-կմ174+100 ● «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր ● «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման խորհրդատվության համար» դրամաշնորհային ծրագիր |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
10. |
«Հայավտոկայարան» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
11. |
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ |

12. |
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
13. |
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
14. |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ |
Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2019-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
15. |
«Հայփոստ» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2011-2021 թթ. և 2022 թ. հաշվետու ժամանակաշրջան |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |