ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 33-Ն |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման Հավելված N 1-ի 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «՝ անդրադառնալով սույն կարգի 37-րդ կետի բոլոր չափանիշներին:» բառերը։
2) Որոշման Հավելված N 1-ի 32-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«32․ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։ Մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը:»։
3) Որոշման Հավելված N 1-ի 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«33․ Հանձնաժողովի անդամների կողմից լրացված և հետնամասում ստորագրված գնահատման թերթիկները և գնահատման հիմնավորումները փոխանցվում են Հանձնաժողովի քարտուղարին։ Վարկանիշային միավորը որոշվում է գնահատման միավորների հանրագումարով, որը հաշվարկում է Հանձնաժողովի քարտուղարը: Վարկանիշային միավորը հաշվարկելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է այն:»։
4) Որոշման Հավելված N 1-ի Ձև N 2-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Ձև N 2
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման
լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի
ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԹԵՐԹԻԿ ______________
հ/հ |
Մասնակցի անվանումը |
Գնահատման միավորը |
1 |
||
2 |
||
3 |
____ _________ __________
(օրը, ամիսը, տարեթիվը)»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2022 թ. մարտի 16 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2022 թվական: