ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2020 թվականի |
թիվ 84 |
քաղ. Մոսկվա |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ (ԿԱՏԱՐՈՂԻ) ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 48-րդ կետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 13-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրականացման նպատակով ծառայությունների գնում կազմակերպելու ժամանակ միակ մատակարարի (կատարողի) նախնական ընտրությունը հնարավոր է հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) նախագծով նախատեսված է նախագծի օպերատորի դերը և նախագծի ազգային բաղադրիչների օպերատորներին որոշելը, որոնց մասնակցությունն ամրագրված է նախագծի անձնագրի մեջ.
բ) նախագծի օպերատորի կարգավիճակին հավակնող կազմակերպության հիմնադիրները նախագծի ազգային բաղադրիչների օպերատորներն են.
գ) նախագծի օպերատորի կարգավիճակին հավակնող կազմակերպությունում Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների՝ նախագծի ազգային բաղադրիչների օպերատորների հետ նախագծի համատեղ իրագործման մասին համաձայնագրի (համաձայնագրերի) առկայություն։
2. Նախագծի իրականացման նպատակով ծառայությունների գնում կազմակերպելու ժամանակ միակ մատակարարի (կատարողի) նախնական ընտրությունն անցկացվում է՝ պայմանով, որ համապատասխան ծառայությունները ներառվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից միակ մատակարարից պատվիրվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ցանկի մեջ՝ նախագծի օպերատորի կարգավիճակին հավակնող կազմակերպության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկված՝ իրեն որպես միակ մատակարար սահմանելու մասին գրավոր դիմումի (ազատ ձևով) հիման վրա։ Նշված դիմումին պետք է կցվեն հիմնադիր փաստաթղթերի և նախագծի ազգային բաղադրիչների օպերատորների հետ նախագծի համատեղ իրագործման մասին համաձայնագրի (համաձայնագրերի) պատճենները։
3. Նախագծի իրականացման նպատակով ծառայությունների մատուցման միակ մատակարարի (կատարողի) նախնական ընտրության արդյունքներով պայմանագիրը կնքվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման ու պայմանագրերի կնքման մասին» հիմնադրույթին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: