ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 643-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային մշակութային ծրագրերի իրականացման արդյունքում հաղթող ճանաչված նախագծին ընթացք տալու և դրա կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.09.21 N 1452-Լ)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 643-Լ որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման
1․ ԲՅՈՒՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
1. |
Կազմակերպության անվանումը |
«Բյուրական մշակութային լաբորատորիա» |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը |
ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական, 0213, 20 փողոց, 16 շենք |
3. |
Ծրագրի անվանումը |
Բյուրական մշակութային լաբորատորիա |
3.1. |
Բովանդակությունը |
Բյուրական մշակութային լաբորատորիան կոչված է դառնալու այն ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ ամբողջ Արագածոտնի մարզի պատանիները և երիտասարդները հնարավորություն կունենան կրթվելու և ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ՝ թրեյնինգներ, կոնֆերանսներ, հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ, այլ միջոցառումներ՝ հայ և միջազգային մասնագետների, փորձագետների մասնակցությամբ: Բյուրական մշակութային լաբորատորիան կարող է դառնալ այն ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ կկազմակերպվեն կրթական, մշակութային, տեղեկատվական միջոցառումներ, համերգներ (խթանելով մարզի զբոսաշրջությունը), կիրականացվեն պատանիների և երիտասարդների հեղինակային ծրագրերը, որոնց միջոցով վերջիններս ձեռք կբերեն այն հիմնարար փոխանցելի հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակության ապահովման համար: Մշակութային լաբորատորիան կարող է դառնալ կրթական, զարգացման, համագործակցության գործիք, ինչպես նաև եզակի հարթակ՝ ուղղված պատանիների և երիտասարդների մասնակցության ուժեղացմանը, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը՝ ստեղծելով նաև խոցելի խմբերի մատչելիությունը խթանող հնարավորություններ: |
3.2. |
Նպատակը |
«Բյուրական մշակութային լաբորատորիա» նախագծի առաջնային նպատակներից է կիրառել նորարարական մոտեցումներ երիտասարդներին կրթելու գործընթացում, խթանել երաժշտության և արվեստի կրթական ծրագրերը Արագածոտնի մարզի պատանիների և երիտասարդների շրջանում, իրականացնել երիտասարդների անմիջական մասնակցությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ խթանելով վերջիններիս ինքնազարգացումը և մտավոր զարգացման մեխանիզմները: |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
Բյուրական մշակութային լաբորատորիան ունի բոլոր նախադրյալները դառնալու ստեղծարար և յուրահատուկ միջավայրը, որտեղ պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան • կրթվելու և ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ, • մենթորների և քոուչների անմիջական աջակցությամբ կյանքի կկոչվեն նորարարական ծրագրեր և նախաձեռնություններ՝ բացահայտելով երիտասարդների ստեղծագործական և նորարարական ներուժը, • կլոր տարին կազմակերպվող կրթական, մշակութային, տեղեկատվական միջոցառումները, համերգները կխթանեն մարզի զբոսաշրջության զարգացումը, պատանիների և երիտասարդների հեղինակային ծրագրերը կարող են ներկայացվել ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային և միջազգային հարթակներում: |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
Հնարավորություն 3000 երիտասարդի համար՝ կրթվելու և ինքնազարգանալու այլընտրանքային կրթական ծրագրերի և միջոցառումների շնորհիվ |
2․ «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն
1. |
Կազմակերպության անվանումը |
«ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը |
Կ. Ուլնեցու փողոց, տուն 26, Քանաքեռ-Զեյթուն, 0037 Երևան, Հայաստան |
3. |
Ծրագրի անվանումը |
«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն |
3.1. |
Բովանդակությունը |
Գյումրին և Մյունխենը գեղարվեստական աշխատանքի առաջին պլանում են՝ հարթակ հանդիսանալով գերմանացի և հայ երիտասարդ նկարիչների կարծիքների շուրջ բանակցությունների համար: Այս նպատակով նախագծել ենք ստեղծել մշակութային կենտրոն Գյումրիում, որտեղ ցանկացած երկրի արվեստագետ հնարավորություն կստանա համագործակցելու հայ արվեստագետների հետ և միասին մշակութային, սոցիալական կամ կրթական միջոցառումներ կազմակերպելու տարածաշրջանի բնակիչների և ժամանակակից արվեստի ոլորտը զարգացնելու նպատակով, ինչպես նաև գերմանացի երիտասարդ արվեստագետներին հնարավորություն տալու որոշակի ժամանակահատվածում աշխատել այլ երկրում և համագործակցության միջոցով ստեղծելու մշակութային արժեքներ: Նախագծի առավելությունն այն է, որ չկա ոչ մի սահմանափակում՝ թե՛ տարիքային, թե՛ ազգության պատկանելության, և թե՛ ինտեգրվածության հարցում։ Ստեղծվելու է համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար: Նախատեսվում է այլ քաղաքներում ևս հիմնել կենտրոններ, որոնք իրար հետ կհամագործակցեն և կկազմակերպեն նմանատիպ մշակութային փառատոներ, փոխանակման ծրագրեր, սոցիալական կամ կրթական միջոցառումներ՝ տարածաշրջանի բնակիչների և ժամանակակից արվեստի ոլորտը զարգացնելու նպատակով։ Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Մյունխենի Գեղարվեստի Ակադեմիա հիմնադրամը: Տեխնիկայի, տարածքի, կամավորական օգնության և այլ կարգի սատարողներից են՝ Բեռլին Արտ Հոթելը Գյումրիում և Հայաստան Արվեստ Հիմնադրամը: |
3.2. |
Նպատակը |
Ծրագրի իրականացման նպատակն է ունենալ ժամանակակից արվեստի կենտրոն, որը կլինի Գյումրու առանցքային օղակը բազմամշակութային արվեստի բնագավառում: Այդ մշակութային կենտրոնում տեղի և միջազգային արտիստները կկարողանան կազմակերպել ուսումնական սեմինարներ, գիտաժողովներ, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական գեղարվեստական գործերը, որոնք հետագայում կտեղակայվեն Գյումրիում: |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
Կարևորագույն արդյունքը կլինի հասարակության տեղեկացվածության աստիճանի բարձրացումը ժամանակակից արվեստի ասպարեզում. • մշակույթի կենտրոնը կդառնա հիմնական հարթակ ստեղծագործ հասարակության համար, • աշխարհին կտա նոր արվեստագետներ, հասարակությանը հնարավորություն կտա փոխանակել գիտելիքները այլազգի ստեղծագործողների հետ, ինչն էլ առիթ կհանդիսանա նոր տեսակետների ստեղծման ու նոր ստեղծագործ ներուժի բացահայտման, • մշակույթի կենտրոնը բաց կլինի բոլոր ստեղծագործողների համար, ամեն մտքի ու առաջարկի, խմբակային աշխատանքների համար։ |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
«ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև հեռանկարում այլ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսվում է վերանորոգել 150 քմ շինության տարածք՝ ստեղծելով մշակույթի կենտրոն, «Գուրբան» փառատոնի շրջանակներում ներգրավել 20 արվեստագետի, որոնք փառատոնի ընթացքում կստեղծագործեն և կկազմակերպեն 13 միջոցառում, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն ևս 7 մասնակիցներ։ Փառատոնը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի առնվազն 7 ուրբան տարածքներում (այդ թվում՝ երկաթգծի կայարան, կայարանամերձ գետնանցում, կայարանամերձ այգի, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, Գ. Սևյանի անվան մշակույթի պալատի տարածք, քաղաքային շուկա, «Բեռլին Արտ Հոթել»)։ Փառատոնի ընթացքում կապահովվի միջոցառումների մասնակից 5 հայ արվեստագետների ճանապարհածախսը և կեցությունը, ինչպես նաև կապահովվեն արտասահմանից ժամանած 7 արվեստագետների փոխադրամիջոցի ծախսերը։ Փառատոնի կազմակերպած միջոցառումներին կներգրավվի 150-170 հանդիսատես: |
3․ ՀԶՈՐԱՑԻ՛Ր, ՀԶՈՐԱՑՐՈՒ
1. |
Կազմակերպության անվանումը |
«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային ՀԿ |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը |
Ք. Էջմիածին, Շահումյան 36, Արմավիրի մարզ, Հայաստան |
3. |
Ծրագրի անվանումը |
«Հզորացի՛ր, հզորացրու» |
3.1. |
Բովանդակությունը |
Ծրագրով նախատեսվում է Էջմիածին քաղաքում հիմնել երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները կարող են իրականացնել իրենց նախաձեռնությունները (կոնֆերանսներ, մրցույթներ, քննարկումներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ և այլն)։ Երիտասարդների համար կանցկացվեն վաճառքի իրականացման, մարկետինգի, գովազդի, անձնային աճի, սոցիալական ձեռնարկատիրության թեմաներով դասընթացներ՝ իրենց աշխատանքներն իրացնելու, գաղափարներն ի կատար ածելու նպատակով։ |
3.2. |
Նպատակը |
«Հզորացի՛ր, հզորացրու» ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարելավմանը։ Երիտասարդական կենտրոնի հիմնումը և դասընթացների անցկացումը կնպաստեն երիտասարդների կարողությունների զարգացմանը, ժամանցի կազմակերպմանը, ինքնարտահայտմանը։ Ֆրիլանս հարթակի միջոցով նրանք կարող են լուծել իրենց զբաղվածության խնդիրը, կապեր հաստատել Հայաստանում և սփյուռքում ապրող երիտասարդների և փորձառու մասնագետների հետ, փոխանակելու փորձը և գիտելիքները։ |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
Արմավիրի մարզում կհիմնվի երիտասարդական կենտրոն, որը կաջակցի երիտասարդների կարողությունների, գիտելիքների զարգացմանը, կդառնա ինքնարտահայտման հարթակ։ Իսկ ֆրիլանս հարթակը կլինի առաջին նմանատիպ հայկական առցանց հարթակը, որտեղ կարող են հանդես գալ տարբեր մասնագիտություններով և հմտություններով երիտասարդներ և լուծել իրենց զբաղվածության խնդիրը. • Էջմիածին քաղաքում կստեղծվի մեկ երիտասարդական կենտրոն, • 40 երիտասարդ կյուրացնի սոցիալական, ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարկետինգի, գովազդի, անձնային աճի, զարգացման թեմաները, • կստեղծվի ֆրիլանս հարթակ, • 6 դասընթացավար ծրագրի շրջանակներում ձեռք կբերի աշխատանք։ |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
20 երիտասարդի վերապատրաստում մշակութային-սոցիալական ձեռնարկատիրության, հայ մշակույթի հիմունքների, վաճառքի իրականացման, մարքեթինգի, անձնային բրենդավորման թեմաներով |
4․ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
1. |
Կազմակերպության անվանումը | «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպություն (ՀԿ) |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը | Մոսկովյան փ., շ․ 3, ք․ Երևան, 0001, Հայաստան |
3. |
Ծրագրի անվանումը | Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծում |
3.1. |
Բովանդակությունը |
ՀՀ խոշոր քաղաքներում առկա կոնկրետ նշանակության կառույցները (մշակութային տներ, կինոյի տներ, թատրոններ, գրադարաններ և այլն), իրականացնելով կրթամշակութային գործունեություն, ունեն արդիականացման և նորովի ընկալվելու խնդիր, զարգացման համար նախատեսված հայեցակարգերի ներդրման, ինչպես նաև առաջնահերթություն սահմանելու պահանջ։ Մարզաբնակ երիտասարդների համար այլևս բավարար չեն սոսկ շենքային պայմանները և վերջիններիս բուն նշանակության բաղադրիչները, քանի որ մարզաբնակ երիտասարդը, պայմանավորված տեխնոլոգիական և տեխնիկական զարգացումների տենդենցներով, պահանջում և ավելին է սպասում կոնկրետ ֆունկցիոնալություն ունեցող կառույցից։ Ունենալով մարզաբնակ երիտասարդի պահանջների և ինքնազարգացման մղումների վիճակագրություն՝ եկել ենք այն եզրակացության, որ հատկապես խոշոր քաղաքներում խիստ կարիք կա նոր հարթակների, որոնց տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածությունը կարող է ապահովել տվյալ մարզի, ինչպես նաև մարզաբնակ երիտասարդի անհատական և համընդհանուր զարգացումը։ Հաշվի առնելով, որ նորարարական այդ հարթակների ստեղծումը պետք է ունենա բարենպաստ հիմքեր և հիմնավորումներ՝ նախընտրելի է, որ արդեն իսկ եղած կրթամշակութային կառույցները, պահպանելով իրենց հիմնական նշանակությունն ու ֆունկցիոնալությունը, միաժամանակ ներառեն նաև նորարարական կենտրոններ, որոնց մոդելն առաջարկում է այս ծրագիրը։ Հաշվի առնելով վիճակագրական տվյալները, ինչպես նաև մարզային գրադարանի արդիականացման մարզային և հանրապետական նշանակության կարևորությունը՝ առաջարկվում է Լոռու մարզի մարզային գրադարանի կոնկրետ մի հատվածում իրագործել երիտասարդների ինքնազարգացման, մշակութայինժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիր, որը միաժամանակ ամրապնդելու է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորությունը, ինչպես նաև արդիականացնելու է գրադարանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ՝ կիրառելով ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները՝ մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին ծառայելու, ինչպես նաև մարզ-մայրաքաղաք կապն ամրապնդելու և միջմշակութային հնարավոր ազդեցությունները ընդլայնելու համար։ Վերոնշյալն իրականացնելու համար ուսումնասիրվել են Լոռու մարզային գրադարանի ֆունկցիոնալ և շենքային առանձնահատկությունները և համադրվել ծրագրի իրականացման հնարավորությունների հետ։ Ըստ այդմ՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ կլինի տրամադրել կոնկրետ տարածքներ, որոնք կծառայեն մի կողմից մշակութային, կրթական, ինքնազարգացման հարթակ ստեղծելուն, մյուս կողմից սոցիալ-ձեռնարկատիրական մեծ ծրագրի հավելյալ բաղադրիչների գործարկմանը։ Ծրագիրն իրականացնելու համար վերանորոգվելու են շենքի համապատասխան տարածքները, վերոնշյալ տարածքները վերափոխվելու են տեխնոլոգիապես հագեցած կիրառական հարթակների, որոնք հնարավոր են դառնալու ֆունկցիոնալ գոտիների՝ ընթերցասրահի, ինտելեկտուալ և զարգացնող խաղերի գոտու, բաց խոհանոցի, աշխատանքային գոտու, բեմական հատվածի, կինոսրահի առկայության շնորհիվ։ Կրթական և մշակութային զարգացման նպատակով իրականացվելու են հետևյալ ձևաչափի իրադարձությունները՝ սեմինարներ, դասընթացներ, թրեյնինգներ, դասախոսություններ, վարպետության դասեր, մասնագիտական հանդիպումներ, ֆիլմերի դիտումներ-քննարկումներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, համերգային (կամերային) նախագծեր, իրականացվելու են գրքերի, բիբլիոգրաֆիկ այլ գույքի, ձեռագործ իրերի ցուցահանդեսվաճառքներ։ Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում նորարարական կենտրոնի բովանդակությունը և իրագործման մեխանիզմները ներկայացնում է 2 տարվա ուսումնասիրությունների, կառավարմանն ու հանրահռչակմանն ուղղված խորհրդատվությունների, իրավաբանական և հաշվապահական հարցերի և ռիսկերի գնահատման համալիր տեղեկությունների, ինչպես նաև մարզային առանձնահատկությունները հաշվի առնելու և միջազգային փորձը տեղայնացնելու հիման վրա։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գրադարանային միջավայրերը վերջին տասնամյակների ընթացքում շարունակ փորձում են վերափոխել բազմաֆունկցիոնալ հարթակների, որի շնորհիվ պահպանում են նախնական՝ գրադարանին բնորոշ մթնոլորտն ու նշանակությունը՝ միևնույն ժամանակ տարածքը հագեցնելով և համալրելով մենեջմենթային, տեխնիկական և բովանդակային պահանջներին համապատասխան։ Առավել էական են դառնում գրադարանների կողմից կազմակերպվող միջոցառումները (հիմնականում՝ կրթական, մշակութային, այժմ նաև՝ ինովացիոն), ինչպես նաև գրադարանը՝ որպես նոր տարածք և «գործողության» նոր վայր ընկալելու համալիր գործողությունները (ինքնազարգացման և ինքնառեալիզացման ոչ ֆորմալ ձևաչափերի կիրառում)։ Ծրագրի իրականացման համար նախապես առանձնացվել են շենքի կոնկրետ հատվածներ, որոնք կարող են գործարկվել որպես նախագծի իրականացման հարթակներ։ |
3.2. |
Նպատակը |
Մարզային գրադարանում նորարարական, երիտասարդական հարթակի ստեղծումը միտված է նոր թափ հաղորդելու կարևոր կրթամշակութային դեր ունեցող կառույցին, ներդնելու գործիքակազմ և տեխնոլոգիական միջոցներ գրադարանհանրություն կապի ամրապնդման համար։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի՝ • ստեղծելու ոչ ֆորմալ կրթական, մշակութային, ինովացիոն, բազմաֆունկցիոնալ հարթակ, որը հասանելի կլինի ցանկացած տարիքի, ցանկացած զբաղվածության, ցանկացած մասնագիտության մարզաբնակի համար, • նպաստելու մարզային գրադարանի առաջխաղացմանը՝ չմիջամտելով հիմնական գործառույթներին, պահպանելով գործընկերային հարաբերությունների պատշաճ մակարդակ, • իրագործելու ծրագրերի, նախագծերի, իրադարձությունների համալիր փաթեթ, որի հիմնական սկզբունքը ներառականությունն է՝ հիմնվելով մարզաբնակ պատանու, երիտասարդի, սկսնակի և պրոֆեսիոնալի անհատական աճի, հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելու և հնարավորությունների մասին տեղեկանալու վրա, • նպաստելու համատեղ իրականացվելիք սթարթ-ափ նախագծերի իրականացմանը հարթակ և խորհրդատվություն տրամադրելու միջոցով, • ամրապնդելու և զարգացնելու մարզ-մայրաքաղաք, մարզայլ մարզ, քաղաք-այլ քաղաք միջմշակութային, միջկրթական և փոխազդեցության հնարավորությունների պոտենցիալը, • պոտենցիալ ընթերցողին տրամադրելու ինտելեկտուալ, հաճելի, բազմաֆունկցիոնալ հարթակ՝ գրքին և ընթերցանությանը մեկ քայլով ևս մոտեցնելու ակնկալիքով, • ստեղծելու համապատասխան միջավայր՝ ինտելեկտուալ ժամանցի և ընտանեկան հանգստի համար: Ծրագրի գործարկման ընթացքում իրականացվելիք կրթական, մշակութային, ինովացիոն, ճանաչողական, փորձի փոխանակմանը միտված և նմանատիպ այլ ծրագրերն ու իրադարձությունները մեծապես նպաստելու են գրադարանի երբեմնի դերի վերականգնմանը կամ վերաձևակերպմանը, իսկ քաղաքային միջավայրը հարթակն ընկալելու է որպես այլընտրանքային կրթության, մշակութային բազմաբնույթ իրադարձությունների իրագործման կարևոր կետ, որը հնարավորություն է տալու ցանկացած մեկին ինքնաիրացվելու, ինքնազարգանալու և մասնակից դառնալու ընդհանուր միջավայրային ներառականության՝ ի նպաստ քաղաքի, մարզի երիտասարդի զարգացման և առաջընթացի։ |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
Լոռու մարզ, ք. Վանաձոր |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
Ծրագրի իրականացման արդյունքում գրադարանը, պահպանելով իր հիմնական ֆունկցիոնալությունը և բնականոն գործելակերպը, ներառում է նաև ոչ ֆորմալ կրթական, մշակութային, սոցիալական միջավայրը՝ կենտրոնը, որը զարգացման հնարավոր բոլոր ուղղությունների համար ունի համապատասխան հագեցվածություն։ Մարզային կառույցը վերափոխվում է մարզաբնակ երիտասարդի համար որպես զբաղվածության ապահովման կրթամշակութային կառույցի, որտեղ նախևառաջ ամրապնդվում է ընթերցող-գիրք կապը, մայրաքաղաք-մարզ կապը, քաղաքաբնակների գաղափարների գեներացման համար նախատեսված և միմյանց հետ փորձի փոխանակման համար ակնկալվող կապը։ Մեկ այլ իմաստով կենտրոնն ընկալվում է նաև ինտելեկտուալ ժամանցի, առողջ ապրելակերպի, առողջ սննդի կոնցեպտների գործարկման և զարգացման համալիր հարթակ։ Ծրագրային հագեցվածության շնորհիվ մարզաբնակ երիտասարդի պոտենցիալի և վերջինիս առաջ մղելու հնարավորությունը երաշխավորված է, քանի որ հարթակը միաժամանակ հենց այդ պոտենցիալի իրացման վայրն է։ Ծրագրի արդյունքում ստեղծվում է արդիականացման մոդելի օրինակ, որը հրաշալիորեն կարող է գործարկվել այլ մարզերի մարզային գրադարանների, մշակութային տների և այլ կրթամշակութային կառույցների արդիականացման նպատակով, ինչպես նաև որպես այլընտրանքային կրթամշակութային կառույցների բարելավման և զարգացման օրինակ ծառայելու իմաստով։ Ծրագրի առաջին փուլի՝ վերանորոգման աշխատանքների և տեխնիկական հագեցվածության ավարտից անմիջապես հետո կենտրոնը մեծ թափով սկսելու է իր աշխատանքները՝ կիրառելով մինչ այդ մշակված ծրագրային և նախագծային պլանի իրագործման հնարավորությունները։ Վերոնշյալ գործունեության արդյունքում ամրապնդվելու են՝ • մարզ-մարզ, մարզկենտրոն-մարզկենտրոն կապը, • մարզ-մայրաքաղաք կապը («Լոֆթ» ինքնազարգացման երևանյան կենտրոնի ողջ պոտենցիալը, կառուցվածքային առանձնահատկությունները, համագործակցության երկարատև փորձը գործելու է ի նպաստ վերոնշյալ կապի ամրապնդման), • երիտասարդ-պրոֆեսիոնալ-երիտասարդ կապը (պայմանավորված «Իմ մենթոր» համահայկական նախագծի գործարկմամբ): Նորարարական կենտրոնի զարգացման հիմքում ընկած է ցանցային տրամաբանության կոնկրետ լոկալիզացման մեթոդիկան, որի շնորհիվ հնարավոր է լինելու կոնկրետ տարածքում՝ Լոռու մարզում զարգացնել երիտասարդի ինքնազարգացմանը նպաստող գործիքակազմ, իսկ զարգացման հաջորդ փուլերում ապահովել նաև մասնագիտական, ստեղծարար մտքի և ֆունկցիոնալության բարենպաստ ուղի։ |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
Տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային նոր հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ հարթակի ստեղծում Գրադարանի՝ մարզային բնակչության (թիրախային խմբեր՝ դեռահասներ, դպրոցահասակներ, իտասարդներ, ասնագիտական շրջանակներ եւ այլն) համար ոչ ֆորմալ կրթական միջավայրի վերափոխում |
5․ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ
1. |
Կազմակերպության անվանումը |
«ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը |
Մ. Գորկու 1-ին նրբանցք, տ. 7, Թալին, Արագածոտնի մարզ, Հայաստան |
3. |
Ծրագրի անվանումը |
«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» |
3.1. |
Բովանդակությունը |
«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրում, պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը: Ստեղծելով մշակութային-ժամանցային միջավայր, մասնավորապես՝ մշակութային արժեքներով հետաքրքրասերների ակումբ` ծրագիրը կնպաստի նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը: Նախագծի թիրախային խումբ են Թալինի և հարակից համայնքների երիտասարդները: Նախագիծը կնպաստի երիտասարդների ինքնակրթմանը, զբաղվածության ապահովմանը, մասնագիտական կողմնորոշմանը և կձևավորի սեփականության զգացում համայնքի նկատմամբ: Թիրախային խմբեր են նաև տուրիստական կազմակերպությունները: Նախագծի շահառուն համայնքն է: Նախատեսվում է «Ստեղծարար համայնք» նախագիծը դարձնել մշակութային-ժամանցային միջավայրերի ստեղծմանը և տուրիզմի զարգացմանը խթանող պրակտիկ մոդել (գործիք) և որպես փորձարկված մոդել կիրառել ՀՀ այլ մարզերում` նպաստելով երիտասարդների ակտիվացմանը և համայնքների զարգացմանը: Նախագիծը լուսաբանվելու է առցանց սոցիալական հարթակներում ինչպիսիք են՝ Facebook (Լյուպին ԵՀԿ, Թալինի համայնքապետարան, Արագածոտնի մարզպետարան) Twitter և այլ հարթակները: Նախագիծն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի Թալինի տարածքային գրասենյակի և Թալինի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Թալինի համայնքապետարանը տրամադրել է նաև համայնքահեն տարածք նախագծի իրականացման համար: |
3.2. |
Նպատակը |
«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔ» նախագծի նպատակն է` • ստեղծել նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտման պահպանությամբ զբաղվող երիտասարդական ակումբ, • քարտեզագրել Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները, • նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հանրայնացումը, • զբոսաշրջության խթանումը: |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների յուրովի հանրայնացումը կնպաստի պատմամշակութային կոթողների վերածննդին. • Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների վերաբերյալ, տեղեկատվական օնլայն պլատֆորմի առկայություն, • իրականացվող աշխատանքների մանրամասների պահպանում, քարտեզագրում, թվայնացում և տեսանյութերի նկարահանում, • առնվազն երկու պատմամշակութային կոթողի 3D մոդելավորում, • Թալինի և հարակից համայնքների առնվազն 5 երիտասարդի մասնագիտացում, որպես ուղեկցողզբոսավար, • տուրիստական փաթեթի առկայություն, • Թալինը՝ 2021 թ. նոր տուրիստական ուղղություն: |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
Նախատեսվում է 30 երիտասարդների ակտիվ մասնակցություն, 3 դասընթացավար: Թիրախավորվում է տեղեկատվական տարած- ման արդյունքում ունենալ մոտ 1000 շահառու: |
6․ Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»
1. |
Կազմակերպության անվանումը |
«Մասիսի Զարգացման Հիմնադրամ |
2. |
Կազմակերպության գտնվելու վայրը |
ք. Մասիս, Հանրապետության 11, Արարատի մարզ, Հայաստան |
3. |
Ծրագրի անվանումը |
«Մասիսի Երիտասարդական կենտրոնում «Youth Lab»-ի հիմնում» |
3.1. |
Բովանդակությունը |
Նախագծով ծրագրվում է Երիտասարդական կենտրոնում «Youth Lab» լաբորատորիայի հիմնում։ Լաբորատորիայի ստեղծման համար հարկավոր են համապատասխան կահավորում և համապատասխան տեխնիկական հագեցվածություն, որոնք հնարավորություն կտա ներբեռնելու թվային արվեստի, մոնտաժի, ֆոտոշոփի, անիմացիոն և մասնագիտական այլ ծրագրեր, կցել տաբլեթներ և ուսուցանել ծրագրավորման լեզուներ, այսինքն՝ լաբորատորիա, որտեղ միևնույն ժամանակ կարելի է աշխատել տարբեր նախագծերով։ Նախագծի թիրախային խումբը երիտասարդներն են, շահառուները՝ Մասիս քաղաքի և հարակից բնակավայրերի երիտասարդները, ուսանողները, դպրոցականները: «Youth Lab»-ը մեկամյա նախագիծ չէ, այն միտում ունի զարգանալու նոր ուղղություններով և նոր պրոֆիլներով՝ ապագայում Թումո կենտրոն դառնալու հեռանկարով: «Youth Lab» ծրագրի ազդեցությունը կգնահատվի մշտադիտարկումների միջոցով: Նախատեսվում է մշտադիտարկում անցկացնել նախքան ծրագրի իրականացումն ու դրանից հետո: Անհրաժեշտության դեպքում կմշակվեն ՏՏ ոլորտում կրթությունը բարելավելու և թվային ոլորտի զարգացմանը խթանելու նոր լուծումներ: |
3.2. |
Նպատակը |
«Youth Lab» նախագիծը նպատակ ունի՝ • զարգացնել ՏՏ ոլորտը համայնքում՝ ապահովելով երիտասարդներին և պատանիներին ոչ ֆորմալ կրթությամբ, տալով հնարավորություն ծանոթանալու և մասնակցելու ինֆորմացիոն անվտանգության, ծրագրավորման լեզուների ուսումնասիրման, թվային արվեստի, մեդիայի հմտություններին վերաբերող դասընթացների, թրեյնինգների և այլ ծրագրերի, • դառնալ նորարարական գաղափարների և ստեղծարար աշխատանքների իրականացման հարթակ, նպաստել երիտասարդների նախաձեռնողական ունակությունների զարգացմանը, • նպաստել համայնքի երիտասարդների մասնագիտական ընտրության կողմնորոշմանը, • ստեղծել անհրաժեշտ պայմաններ, սոցիալական դժվար պայմաններում գտնվող երիտասարդներին՝ տեխնոլոգիական բացահայտումներ անելու և կրթություն ստանալու համար, • ամրապնդել միջհամայնքային կապերը։ |
3.3. |
Անցկացման ժամկետը |
Ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման օրվանից մինչև 2021 թ. դեկտեմբերը |
3.4. |
Անցկացման վայրը |
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս |
3.5. |
Ակնկալվող արդյունքները |
«Youth Lab» ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները հետևյալն են՝ • մարզում ունենալ հարթակ տարբեր երիտասարդական նորարարական գաղափարների իրականացման և փորձի փոխանակման ծրագրերի, միջհամայնքային կապերի ամրապնդման համար, • ունենալ տեղեկացած և զարգացած երիտասարդներով լի համայնք, ինչն էլ կնպաստի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, • Մասիսի Երիտասարդական կենտրոնին հնարավորություն ընձեռել գործունեություն ծավալելու նաև ՏՏ ուղղվածությամբ և ձեռք բերելու նոր համագործակցություններ: |
3.6. |
Ոչ ֆինանսական ցուցանիշները |
Կենտրոնը տարեկան միջին հաշվարկով 300 երեխայի կապահովի ՏՏ ոլորտում ոչ ֆորմալ կրթությամբ: |
(հավելվածը խմբ. 08.09.21 N 1452-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |