ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 430-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 430-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
7217103900 |
Սև մետաղալար ոչ ցինկապատ |
0․8 մմ ավել հաստության |
կգ |
570 000 |
Չինաստան |
190 722 000 |
2. |
5515998000 |
Սինթետիկ կտոր |
Գործվածք սինթետիկ մանրաթելերից, այլ |
կգ / մ2 |
240 000 / 20 689 655 |
Չինաստան |
344 160 000 |
3. |
5305000000 |
Կոկոսի մանրաթելերից սալեր |
Երկկողմանի երեսպատված պենոպոլեուրետան թերթերով |
կգ |
10 000 |
Չինաստան |
11 950 000 |
4. |
3921139000 |
Պենոպոլեուրետաներ թերթեր (լատեքս) |
Ծակոտկեն, պոլիուրեթաններից |
կգ |
10 000 |
Չինաստան |
16 730 000 |
5. |
5204190000 |
Բամբակյա թել կարի համար |
Բամբակի մանրաթելերի 85% -ից պակաս զանգվածային բաժնի պարունակությամբ |
կգ |
5 000 |
Չինաստան |
4 780 000 |
6. |
5603119000 |
Ոչ գործվածքային կտոր սինթետիկ թաղանթանյութից |
25 գր/մ.քառ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
կգ |
29 000 |
Չինաստան |
13 870 000 |
7. |
8305200000 |
Կարիչի ասեղներ (սկոբ) |
Մետաղալարային կապեր` բլոկներով, ոչ թանկարժեք մետաղներից |
կգ |
12 000 |
Չինաստան |
4 050 000 |
8. |
3506990000 |
Սոսինձ |
Մինչև 300 կգ փաթեթավորմամբ |
կգ |
15 000 |
Չինաստան |
5 750 000 |
9. |
5806390000 |
Եզրաժապավեն |
Այլ մանագործական նյութերից |
կգ |
25 000 |
Չինաստան, Թուրքիա, Իրան |
24 500 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
616 512 000 |
(հավելվածը փոփ., լրաց. 01.10.20 N 1616-Ա, լրաց. 18.11.20 N 1810-Ա, փոփ., լրաց. 13.01.22 N 24-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |