ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 883-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈՎԻԴ-19-Ի ԵՎ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 5,241,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ իրազեկվածության արշավ Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 883-Ա որոշման |
«ՔՈՎԻԴ-19-Ի և ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Բարձրացնել տուբերկուլյոզով հիվանդների, միգրանտների և նրանց ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը Քովիդ-19-ի և դրա դեմ պատվաստման վերաբերյալ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Գլոբալ հիմնադրամ (Շվեյցարական Համադաշնություն) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀՀ, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,241,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանի և ՀՀ մարզերի ազգաբնակչություն, ներառյալ տուբերկուլյոզով հիվանդներ, միգրանտներ և նրանց ընտանիքի անդամներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1․ Ծրագրում ընդգրկված կամավորների վերապատրաստում Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ: Բյուջե՝ 598,000 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15: 2. Տեղեկատվական հանդիպումներ տուբերկուլյոզով հիվանդների, միգրանտների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Քովիդ-19-ի իրազեկմանն ուղղված արշավ խոցելի այլ խմբերի ներկայացուցիչների համար: Բյուջե՝ 2,687,500 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15: 3․ Կազմակերպական ծախսեր (աշխատավարձեր՝ 1,580,000 դրամ և վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ): Բյուջե՝ 1,955,500 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում և տարածում՝ 1,568,700 դրամ: 2․Վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ: 3․ Սննդի ձեռքբերում և հյուրանոցային ծառայություն՝ ծրագրում ընդգրկված կամավորների, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված դասընթացների և տեղեկատվական հանդիպումների ընթացքում նախատեսվող հյուրասիրության համար՝ 1,844,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական ծախսեր, ներառյալ` ծրագրի անձնակազմի աշխատավարձեր՝ 1,580,000 դրամ և վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ դոնորին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |