ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2022 թվականի N 422-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N05100010/210122/0003454, 05100010/210122/0003456, 05100010/210122/0003452, 05100010/210122/0003450 և 05100010/210122/0003464 ապրանքների հայտարարագրերով Արցախի Հանրապետության կարիքների համար ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
31.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 31-ի N 422-Ա որոշման |
ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Անվանումը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Մաքսային արժեքը (դրամ) |
Քանակը |
Գույքն ստացողը |
1. |
Բրդյա կտոր |
19 |
92.540 |
80 միավոր |
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն |
2. |
Աթոռներ՝ մետաղյա հիմքով, պոլիմերային նստատեղով |
2.495 |
9.872.906 |
610 հատ | |
3. |
Ներկած տրիկոտաժե կտոր՝ բամբակյա մանվածքից |
171 |
280.063 |
143.5 կգ | |
4. |
Տրիկոտաժե կտոր՝ սինթետիկ թելերից ներկած |
15 |
904.289 |
10.24 կգ | |
5. |
1) Հագուստ և այլ արտադրատեսակներ, մանկական կոշիկներ, անկողնու սպիտակեղեն, սրբիչներ, ծածկոցներ |
1.079 |
3.366.686 |
1062 կգ | |
2) Խոհանոցային սպասք կոշտ կերամիկայից |
86 |
275.456 |
84 կգ | ||
3) Օրթոպեդիկ հարմարանքներ, հաշմանդամի քայլահենակներ |
12 |
72.143 |
7 կգ | ||
4) Փափուկ խաղալիքներ |
16 |
49.189 |
30 հատ | ||
5) Գնդիկավոր գրիչներ |
3 |
6.558 |
110 հատ | ||
6) Գունավոր և հասարակ մատիտներ |
5 |
13.117 |
4 կգ | ||
7) Գրառումների տետրեր, նոթատետրեր՝ նամակների և հուշագրությունների համար, նոթատետրեր |
9 |
26.234 |
8 կգ | ||
8) Բժշկական ներարկիչներ |
7 |
16.396 |
800 հատ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |