ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2021 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կարգի թիվ 6 հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև անդրսահմանային փոխանակումն իրականացվում է ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգին, փոխանակման ենթակա տեղեկությունների կազմին, տեղեկությունների ներկայացման պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջներին համապատասխան։
Նախքան նշված անդրսահմանային փոխանակման մեկնարկը՝ ադմինիստրատորի հետ ազգային օպերատորների տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է պաշտպանված կապուղի կառուցելու միջոցով, տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքների կանխումն ապահովող տեխնիկական միջոցների հիման վրա՝ տեղեկատվության անվտանգության սպառնալիքների և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների միջև տվյալների փոխանակման ուղիներում խախտում կատարողի գործողությունների մոդելների համաձայն։ Նշված տեղեկատվական փոխգործակցության ժամանակ թվային ստորագրությունը կիրառվում է ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև համաձայնագրով որոշվող կարգին համապատասխան։
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի անհասանելիության կամ 3 րոպեի ընթացքում տեղեկությունների փոխանակման անհնարինության դեպքում տեղեկատվությունը փոխանցվում է սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված պաշտպանված կապուղով։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի VII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391 կետով՝
«391. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկային այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխանակման ապահովում |
2023 թվականի IV եռամսյակ։»։ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգին, փոխանակման ենթակա տեղեկությունների կազմին, տեղեկությունների ներկայացման պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջները սահմանող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: