ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1673-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 722-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 722-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանից հանել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ» բառերը.
2) որոշման 2-րդ կետում՝
ա. «1515.61» թիվը փոխարինել «1515.89» թվով,
բ. «9.14» թիվը փոխարինել «9.42» թվով.
3) որոշման 3-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «1515.61» թիվը փոխարինել «1515.89» թվով, իսկ
«141.08» թիվը՝ «141.36» թվով,
բ. «բ» ենթակետում «739.35» թիվը փոխարինել «739.07» թվով.
4) որոշման N 4 հավելվածում`
ա. «Հատուկ պահպանվող տարածքների» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
5) որոշման N 6 հավելվածում՝
ա. 217-021-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
չմ», |
բ. «ընդամենը» պարբերությունում «9.14» թիվը փոխարինել «9.42» թվով.
6) որոշման N 7 հավելվածում`
ա. 217-003-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Ընդամենը» պարբերությունում «76.49» թիվը փոխարինել «76.21» թվով.
7) որոշման N 8 հավելվածում՝
ա. 5.4-րդ կետում «6.89» թիվը փոխարինել«7.17» թվով, իսկ «76.49» թիվը`«76.21» թվով,
բ. 5-րդ կետում «9.14» թիվը փոխարինել «9.42» թվով, իսկ «76.49» թիվը` «76.21» թվով.
գ. «ԸՆԴԱՄԵՆԸ ՀՈՂԵՐ (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «1515.61» թիվը փոխարինել «1515.89» թվով, իսկ «739.35» թիվը՝ «739.07» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: