ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման նախաբանը «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել «2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների և» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան
|
|
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված |
|
«Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
|
Տրանսպորտի ոլորտում լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
|
Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|
Անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում հսկողության ու վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
|
Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման, նորմատիվ իրավական կարգավորման և պետական ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
Պետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
|
Տիեզերական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
|
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական: