ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 559-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ՝ «Ալեքսանդր Միքայելյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2022 թվական: