ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 109-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 109-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
|
NN ը/կ |
Ստուգվող կազմակերպությունը |
Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը |
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
2. |
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
|
Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
3. |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
4. |
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
5. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ ● երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ ● հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
6. |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● Առողջապահական օբյեկտների շինարարություն ● մշակութային օբյեկտների շինարարություն ● մշակութային օբյեկտների հիմնանորոգում ● կրթական օբյեկտների հիմնանորոգում ● մարզական օբյեկտների շինարարություն |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
7. |
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ |
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային վարկերի օգտագործման ճշտություն (վարկի գումար՝ 2.2 մլրդ դրամ) |
2012-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
8. |
«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ |
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո) |
2016-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
9. |
ՀՀ առողջապահության նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● Հիվանդանոցային ծառայություններ ● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ ● Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
10. |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
11. |
ՀՀ Շիրակի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ● «Տարրական ընդհանուր հանրակրթություն» ● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն» ● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» ● «Ներառական կրթություն տարրական դպրոցում» ● «Ներառական կրթություն միջին դպրոցում» ● «Ներառական կրթություն ավագ դպրոցում» ● «Նախադպրոցական կրթություն» ● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
12. |
«Զինառ» ՓԲԸ |
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում |
2018-2020 թթ. և 2021 թ. հաշվետու ժամանակաշրջան |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
09.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |