ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 950-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի սեպտեմբերի 8-ից 9-ը պաշտոնական այցով Վրաստան (սեպտեմբերի 8-ին՝ Թբիլիսի, սեպտեմբերի 9-ին՝ Բաթում) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի և Բաթում) գործուղման ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Սուրեն Վարոսյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արթուր Գևորգյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը՝ արտաքին գործերի նախարարության, իսկ Ռազմիկ Մարգարյանինը՝ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գնել Սանոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Արտակ Սիմոնյանինը, Գոռ Թումասյանինը, Գևորգ Գալստյանինը, Արման Սեդրակյանինը, Միխաիլ Աթաբեկյանինը և Արմեն Վարդանյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երևան - Թբիլիսի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Թբիլիսի - Բաթում - Երևան երթուղով։
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 950-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ռ. Սադոյան |
- Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Գ. Սանոսյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Մ. Գևորգյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ս. Վարոսյան | - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Վ. Ասլանյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ռ. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի մասնագետ (02.09.2021 թ.- 09.09.2021 թ.) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Ա. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
Անվտանգություն | |
Գ. Առաքելյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (02.09.2021 թ.- 09.09.2021 թ.) |
Գ. Թումասյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (02.09.2021 թ.- 09.09.2021 թ.) |
Գ. Գալստյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Սեդրակյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Մ. Աթաբեկյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Վարդանյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ | |
Մ. Իսախանյան | - Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան | - Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Կ. Խաչատրյան |
- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Վ. Հակոբյան | - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Կ. Ասլանյան |
- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Մղդեսյան |
- «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |