ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2021 թվականի |
թիվ 25 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 32-րդ հոդվածին համապատասխան, COVID-2019 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն և կանխարգելելուն ուղղված միջոցների ձեռնարկման, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան ֆիզիկական անձանց կողմից իրենց իրավունքներն իրագործելու և պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 29-ի «Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման որոշ ժամկետների փոփոխության մասին» թիվ 47 որոշման 1-ին կետի առաջին պարբերության և 3-րդ կետի տեքստում «2021 թվականի մարտի 31» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 30» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
ՈՒ. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: