«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մարտի 2017 թ. |
N 96-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 44-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 11.05.21 N 19-Ն)
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 44-Ն)
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ՝ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի կողմից:
Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության թվերը մուտքագրելու համար ընտրվում է անվանացանկի «Արձանագրություն» բաժինը, այնուհետև «Տեղամաս» կետն ու ընտրվում է անհրաժեշտ տեղամասը և արձանագրության թվերը լրացվում են համապատասխան վանդակներում։
Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մուտքագրելու համար ընտրվում է համապատասխան դաշտը և լրացվում կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Բոլոր տվյալները լրացնելուց հետո հաստատվում է մուտքագրումը:
Վերահաշվարկի արձանագրությունների տվյալները մուտքագրելու համար ընտրվում է «Արձանագրություններ» բաժնի «Վերահաշվարկ» կետը և տվյալների մուտքագրումն իրականացվում է սույն կետում նշված կարգով։
(2-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում՝ հետևյալ աղյուսակներում.
(3-րդ կետը խմբ. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն) |
4. Քվեարկության արդյունքների աղյուսակը պարունակում է ընտրության անվանումը, ամսաթիվը, վերջնական աղյուսակավորման ժամանակ նշում այդ մասին, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները:
(4-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)
5. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների ցուցակի թիվը և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը, անճշտությունների գումարային չափը, թվաբանական սխալի դեպքում արձանագրում է թվերի՝ համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար:
(5-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի: Աղյուսակավորումը, վավերացված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
(6-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
7. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոխանցվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:
(7-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
8. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի, ինչպես նաև գումարային արդյունքների:
(8-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
9. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումն ավարտվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում է ընտրական տեղամասերից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)
10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների աղյուսակավորման վերջնական օրինակը, վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցնում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
(10-րդ կետը փոփ. 30.06.22 N 44-Ն)
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների և մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
(11-րդ կետը փոփ. 11.05.21 N 19-Ն, 30.06.22 N 44-Ն)
12. Սույն կարգի դրույթները կիրառվում են հանրաքվեի և տեղական հանրաքվեի քվեարկության ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում՝ հաշվի առնելով հանրաքվեի և տեղական հանրաքվեի քվեարկության առանձնահատկությունները:
(12-րդ կետը լրաց. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 11.05.21 N 19-Ն, փոփ. 30.06.22 N 44-Ն)