ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2019 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ապրանքները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Պողպատե խողովակների առանձին տեսակների ներմուծումն ավտոմատ կերպով լիցենզավորելու (հսկելու) մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան, սահմանվել է ներմուծման ավտոմատ կերպով լիցենզավորում (հսկում), հայտարարագրվում են որպես մեկ ապրանք, եթե ի լրումն սույն կետի երկրորդ պարբերության մեջ թվարկված պայմանների՝ դրանք դասակարգվում են մեկ ծածկագրային նշագրով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման թիվ 2 հավելվածին համապատասխան։».
բ) 15-րդ կետի 31-րդ ենթակետի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Կիրառելի է այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Պողպատե խողովակների առանձին տեսակների ներմուծումն ավտոմատ կերպով լիցենզավորելու (հսկելու) մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան, սահմանվել է ներմուծման ավտոմատ կերպով լիցենզավորում (հսկում), և որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, սյունակի տվյալ ենթաբաժնում առանց բացատների նշվում է ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նշված որոշման թիվ 2 հավելվածին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: