ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2022 թվականի N 425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանից «4-րդ մասի,» բառերը և «3-րդ մասի» բառերից հետո «երկրորդ պարբերության» բառերը հանել.
2) որոշման 1-ին կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Մահացածի հուղարկավորման համար գերեզմանատան, տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են օրենքով և սույն որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով անձի կենդանության օրոք իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նոտարական կարգով վավերացված նրա կամքի գրավոր արտահայտությունը:»,
բ. 6-րդ կետում «դիմողի ցանկությամբ» բառերը փոխարինել «դիմողին (հետագայում՝ գերեզման օգտագործողին)» բառերով, իսկ «12,5 քառ. մետր հողատարածք» բառերից հետո լրացնել «(2.5x5 մետր չափերով)» թվերով և բառերով,
գ. 8-րդ կետը «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերից հետո լրացնել «կամ գերեզման օգտագործողի» բառերով,
դ. 9-րդ և 10-րդ կետերում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին» բառերով,
ե. 11-րդ կետում «ստանձնողի» բառից հետո լրացնել «կամ գերեզման օգտագործողի» բառերով, իսկ «երեզմանատան» բառը փոխարինել «Գերեզմանատան» բառով,
զ. 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով,
է. 22-րդ կետում «Հուղարկավորությունը կազմակերպած անձի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «մահացած անձանց հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով,
բ. 4-րդ կետի «է» ենթակետից հանել «այդ թվում` վճարովի,» բառերը,
գ. 4-րդ կետի «ը» ենթակետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով,
դ. 4-րդ կետի «ժ» ենթակետը «այլ նշումներ» բառերից հետո լրացնել «(հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը, մահացածի հետ կապը և այլն)» բառերով.
5) որոշման N 2 հավելվածում առկա «ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ Ձև» ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման N 3 հավելվածի ձև էջ 1-ից հանել «այդ թվում` վճարովի քառ. մ» տողը և «հուղարկավորությունն ստանձնած անձ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործող» բառերով.
7) որոշման N 5 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Գերեզման օգտագործողն իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատումը և բարեկարգումն իրականացվում է միայն պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերին համապատասխան:».
8) որոշման N 6 հավելվածի՝
ա. 2.1-ին կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
բ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմեքենան» բառերով,
գ. 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
9) որոշման N 8 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «մահացածի հարազատների ցանկությամբ՝» բառերը փոխարինել «Հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝» բառերով,
բ. 2.1-ին կետը «հուղարկավորված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորված» բառերով,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի դիմումի և գերեզման օգտագործողի գրավոր համաձայնության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության հիման վրա:
Մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:»,
դ. 4-րդ կետում «անհրաժեշտության դեպքում՝» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով և «առողջապահական տեսչական մարմնի տարածքային մարմնի» բառերը՝ «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով, «զարգացման» բառը՝ «ենթակառուցվածքների» բառով, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերով և «հուղարկավորությունն ստանձնած անձանց» բառերը՝ «գերեզման օգտագործողներին» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետից հանել «` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա» բառերը.
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերից հանել «առողջապահական տեսչական մարմնի» բառերը.
4) որոշման N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:»,
բ. 3-րդ կետը «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով,
գ. 4-րդ կետը «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
31.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական: