ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 929-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 3 հավելվածում՝ ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով.
2) N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-17-րդ կետերով՝
« |
|
». |
3) N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «5.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.0» թվերով.
4) N 3 հավելվածի N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ցանկ N 4
Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները
|
». |
5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 5, 6 և 7 ցանկերով՝
«Ցանկ N 5
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերը |
Չափման միավորը |
Չափաքանակը՝ թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար | ||
Ջեթ Ա-1 |
ՏՍ-1 |
ՌՏ | ||
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի |
մմ2/վ |
- |
- |
16 |
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի |
մմ2/վ |
8 |
- |
- |
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր |
°C |
- |
մինուս 50 |
մինուս 50 |
սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր |
°C |
մինուս 47 |
- |
- |
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը |
- |
բացակայում է |
բացակայում է |
բացակայում է |
Ֆրակցիոն կազմը՝ |
||||
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
205 |
165 |
175 |
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
- |
230 |
270 |
98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
- |
250 |
280 |
թորազտումից մնացորդը, ոչ ավելի |
% |
1,5 |
չի նորմավոր- վում |
1,5 |
թորազտումից կորուստները, ոչ ավելի |
% |
1,5 |
չի նորմավոր- վում |
1,5 |
Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս |
մմ |
25 |
25 |
25 |
մմ |
19 |
- |
- | |
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր |
°C |
38 |
28 |
28 |
Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի |
% |
25 |
20 (22) |
20 (22) |
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի |
մգ/100սմ3 |
7 |
5 |
4 |
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,25 |
0,20 |
0,10 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,003 |
0,003 |
0,003 |
Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր |
°C |
260 |
260 |
260 (275)* |
ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի |
մմ սս |
25 |
25 |
25 |
նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի |
Միավորներն ըստ գունային սանդղակի |
3 |
3 |
3 |
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը** |
պՍմ/մ |
|||
առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի |
10 |
10 |
10 | |
հակաստատիկ հավելանյութով |
50-600 |
50-600 |
50-600 | |
*սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը | ||||
** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից |
Ցանկ N 6
Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները
Ավիացիոն բենզինի բնութագրերը |
Չափման միավորը |
Չափաքանակները |
Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս |
- |
91 |
Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս |
- |
115 |
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր |
°C |
մինուս 60 |
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը |
- |
բացակայում է |
Հագեցած գոլորշիների ճնշումը |
կՊա |
29,3 - 49 |
Ֆրակցիոն կազմը՝ |
||
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
82 |
50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
105 |
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր |
°C |
170 |
թորազտումից մնացորդը, ոչ ավելի |
% |
1,5 |
թորազտումից կորուստները, ոչ ավելի |
% |
1,5 |
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի |
մգ/100 սմ3 |
3 |
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,03 |
Գույնը |
- |
Կանաչ |
* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից |
Ցանկ N 7
Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը |
Չափման միավորը |
Չափաքանակները |
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,5 |
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր |
°C |
61 |
Նշում. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով՝ նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:».
6) N 3 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ կետերով՝
«2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք
3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով N 3 հավելվածում լրացվող 11-17-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: