ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2021 թվականի |
թիվ 22 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները.
ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
տեքստում «Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքով՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով,
1.3-րդ կետի առաջին պարբերությունում «քաղաքացիների» բառը փոխարինել «ֆիզիկական անձանց» բառերով։
2.1 կետի վեցերորդ, իններորդ, տասնհինգերորդ, տասնյոթերորդ, քսաներկուերորդ եւ քսաներեքերորդ պարբերությունները հանել,
2.2 կետի երկրորդ պարբերության մեջ «օգտագործվում են» բառերից հետո ավելացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, » բառեր։
բ) Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
1.3 կետում «քաղաքացիների» բառը փոխարինել «ֆիզիկական անձանց» բառերով,
2.1 կետում՝
վեցերորդ պարբերությունում «քաղաքացի» բառը փոխարինել «ֆիզիկական անձ» բառերով,
ութերորդ, տասներորդ, տասնհինգերորդ եւ տասնվեցերորդ պարբերությունները հանել,
տասնիններորդ պարբերությունում «քաղաքացի» բառը փոխարինել «ֆիզիկական անձ» բառերով,
քսաներեքերորդ պարբերությունը հանել,
2.2 կետում «գործածվում են» բառերից հետո ավելացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով» բառեր։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: