ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1560-Ա
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները` համաձայն hավելվածի, 5 տարի ժամկետով ամրացնել «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ըստ նշանակության օգտագործման իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված արժեքների հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել որոշման 1-ին կետում նշված արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված արժեքների տեղափոխման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1560-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
NN ը/կ |
Առարկայի անվանումը |
Ստեղծողը |
Ստեղծման վայրը (դպրոցը) |
Ստեղծման ժամանակը |
Հաշվառանիշը |
Նյութը |
Քաշը (գրամ) |
Հարգը |
1. |
շքանշան (հայր. պատերազմի) |
Լենինգրադ |
1942 թ. |
4713789 |
արծաթ |
40.19 |
960-ի սահմանում | |
2. |
շքանշան (պատվո նշան) |
Լենինգրադ |
1935 թ. |
310649 |
արծաթ |
45.6 |
960-ի սահմանում | |
3. |
շքանշան (աշխ. կարմիր դրոշի) |
Լենինգրադ |
1928 թ. |
1024746 |
արծաթ |
44.12 |
960-ի սահմանում | |
4. |
շքանշան (Լենինի) |
Լենինգրադ |
1930 թ. |
23695 |
ոսկի/պլատին /արծաթ |
34.2 |
960/999/925-ի | |
5. |
դրամ |
Ռուսաստան |
1829 թ. |
արծաթ |
20.36 |
916 | ||
6. |
դրամ |
Հռոմ. Կայսրություն Տրայանոս |
1-2-րդ դդ. |
դինար-AR |
արծաթ |
3.36 |
870 | |
7. |
դրամ |
Բյուզանդիա Թեոդոսիուս |
5-րդ դ. |
սոլիտ AV |
ոսկի |
4.26 |
999 | |
8. |
դրամ |
Պարսկաստան |
հիջրայի 1131 |
աբբասի AR |
արծաթ |
5.34 |
990-ի սահմանում | |
9. |
դրամ |
Բյուզանդիա Հերակլիոս |
7-րդ դ. |
սոլիտ AV |
ոսկի |
4.36 |
970-ի սահմանում | |
10. |
գոտի |
АА |
Անդրկովկաս |
1903-04 թթ. |
արծաթ |
877.7 |
875 | |
11. |
գոտի |
ԵԲ |
Ռուսաստան |
1877 թ. |
արծաթ |
1024 |
875 | |
12. |
գոտի |
О.Т |
Անդրկովկաս |
19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկ. |
արծաթ |
704 |
875 | |
13. |
գոտի |
Անդրկովկաս |
1903-04 թթ. |
արծաթ |
577 |
875 | ||
14. |
գոտի /արձ.` Ա.Ղ/ |
ԳԿ |
Անդրկովկաս |
1917 թ. |
արծաթ |
753.8 |
875 | |
15. |
գոտի |
МР |
Անդրկովկաս |
1900-08 թթ. |
արծաթ |
451.3 |
875 | |
16. |
գոտի |
Ղ:Ա:Ս |
Անդրկովկաս |
1908-17 թթ. |
արծաթ |
563.5 |
875 | |
17. |
գոտի |
ՍԶ |
Անդրկովկաս |
1903-04 թթ. |
արծաթ |
688.3 |
875 | |
18. |
գոտի |
МК |
Անդրկովկաս |
1908-17 թթ. |
արծաթ |
467.4 |
875 | |
19. |
գոտի |
ГО |
Ախալցխա |
1908-17 թթ. |
արծաթ |
819.4 |
800/875 | |
20. |
գոտի |
Անդրկովկաս |
19-րդ դ. վերջ |
արծաթ |
691.2 |
875 | ||
21. |
գոտի /արձ.` ՄՀ/ |
ՄՀ |
Անդրկովկաս |
1880 թ. |
արծաթ |
492.8 |
750/875 | |
22. |
գոտի |
ԳԹ |
Անդրկովկաս |
1903-04 թթ. |
արծաթ |
329 |
875 | |
23. |
ծխախոտատուփ |
Արևմտ. Հայաստան |
19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկ. |
արծաթ |
115.8 |
875 | ||
24. |
ծխախոտատուփ |
Անդրկովկաս |
19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկ. |
արծաթ |
185.8 |
750 | ||
25. |
մատնոց |
1955-65 թթ. |
արծաթ |
6.08 |
875 | |||
26. |
մատնոց |
1955-65 թթ. |
արծաթ |
7.38 |
916 | |||
27. |
մատնոց |
Վրաստան |
1955-65 թթ. |
արծաթ |
4.79 |
875 | ||
28. |
անձեռոցի օղակ (վրաց. արձ.) |
Վրաստան |
1908-14 թթ. |
արծաթ |
23.31 |
875 | ||
29. |
մրցանակային գավաթ (1920г արձ.) |
Մոսկվա |
1908-17 թթ. |
արծաթ |
390 |
875 | ||
30. |
սեղանի օրացույց |
Մոսկվա |
1908-17 թթ. |
արծաթ |
450 |
875 | ||
31. |
վզնոց |
Անդրկովկաս |
19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկ. |
արծաթ |
72.78 |
600/800 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |