ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2021 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԱՂԱՑԱԾ՝ ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ՝ ԲՆԱԿԱՆ, ԱԼՅՈՒՄԻՆԱ-ԿԱԼՑԻՈՒՄԱՅԻՆ ՖՈՍՖԱՏՆԵՐԻ՝ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՖՈՍՖԱՏԱՅԻՆ ԿԱՎՃԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 18-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագրով դասակարգվող՝ աղացած՝ կալցիումի ֆոսֆատների՝ բնական, ալյումինա-կալցիումային ֆոսֆատների՝ բնական և ֆոսֆատային կավճի մասով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2021 թվականի հունվարի 5-ից մինչև 2024 թվականի հունվարի 4-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 4Դ ծանոթագրության մեջ «2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 4-ը ներառյալ» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 5-ից մինչև 2024 թվականի հունվարի 4-ը ներառյալ» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: