ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 300-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արսեն Բարսեղյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 300-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ժամանակավոր տնակում ապրող Արսեն Մերուժանի Բարսեղյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան բնակավայր, 18-րդ փողոց 38 տնակ, բնակարանաշինության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
18,600,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արսեն Մերուժանի Բարսեղյան, Արարատի մարզ, Ղուկասավան, 18-րդ փողոց, 38 տնակ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի ապրիլի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 30-ը: 2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը: 3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում, շինարարական աշխատանքների իրականացում՝ 11,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում). 2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ. 3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում և ներմուծում՝ 7,500,000 դրամ. 4. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |