ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 320-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԿԽԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 74,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 320-Ա որոշման |
«ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում ՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով: | |||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: | |||||
3. |
Բարեգործը |
Շվեյցարական Կարմիր խաչ | |||||
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 | |||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, սոցիալական | |||||
6. |
Ծրագրի բյուջեն |
74,360,000 դրամ | |||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները: | |||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
19.04.2021 թ. – 29.04.2022 թ. | |||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման ծառայությունների իրականացում, որի համար նախատեսված է 19.04.2021 թ. – 29.04.2022 թ. ժամանակահատված և 74,360,000 դրամ /առանց ԱԱՀ/ ֆինանսական միջոցներ: | |||||
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 74,360,000 դրամ ֆինանսական միջոցներ: | |||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում | |||||
12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: | |||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |