ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 828-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Համաձայնեցնող մարմնի (մարմինների) կողմից առաջարկությունը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, խախտում է քաղաքաշինական կարգավորման՝ կառուցապատման և կարմիր գծերը, խոչընդոտում է քաղաքաշինական միջավայրի հետագա ամբողջականացմանն ու շրջակա միջավայրի բնականոն վերարտադրմանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական: