ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 528-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
1. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին» հ.499-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին».
2) որոշման նախաբանում «2015» թիվը փոխարինել «2020» թվով, իսկ «2020» թիվը՝ «2021» թվով,
3) Որոշման առաջին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Օհանովի փողոցի հ.66 շենքի հ.53 հասցեի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 31.05.2011թ. հ.2768781 վկայական) 120.2քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Արփիկ Ասոյանին»:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. փետրվարի 8 Երևան |