Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2022-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 954-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածը՝» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը՝» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը «ԱՆԻ ՊԱՍ-ի» բառերից հետո լրացնել «սերվերի» բառով, իսկ «(այսուհետ՝ ՍԱՏՄ)» բառերից հետո՝ «, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի կողմից» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 35-րդ կետում «ոլորտային հասարակական» բառերը փոխարինել «հասարակական» բառով.
4) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 5-րդ ենթակետը «ծրագրային» բառից հետո լրացնել «և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը «սպասարկում» բառից առաջ լրացնել «սերվերի» բառով.
6) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|