Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2024

600.0412.18.12.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 դեկտեմբերի 2024 թվականի

N 412-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի՝

1) 13-րդ կետի 4-րդ ենթակետում «ենթակա են պարտադիր կատարման առնվազն 90 տոկոսի չափով» բառերը փոխարինել «Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար ենթակա են պարտադիր կատարման առնվազն 81 տոկոսի չափով, իսկ Երկրորդ հնգամյա ժամանակահատվածի համար՝ առնվազն 90 տոկոսի չափով» բառերով, իսկ «սակագների հաշվարկներով նախատեսված մեծության առնվազն 90%-ից պակաս կատարված լինելու դեպքում հաշվարկային մեծության 90%-ի» բառերը՝ «սույն ենթակետով նախատեսված պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմից պակաս կատարված լինելու դեպքում պարտադիր կատարման ենթակա նվազագույն մեծության» բառերով,

2) 15-րդ կետից հանել «, այդ թվում՝ Առաջին հնգամյա ժամանակահատվածում՝ աճողական մինչև 80 միլիարդ դրամ» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

18 դեկտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան