ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1592-Ա
«ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1457-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղ. Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող, 441.82 քառ. մետր մակերեսով պահեստը, 135.1 քառ. մետր մակերեսով ինքնակամ շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 37.26247 հեկտար հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20102022-07-0080) (այսուհետ՝ անշարժ գույք) վարձակալության տրամադրել «Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ վարձակալ)՝ մինչև 2056 թվականի նոյեմբերի 8-ը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրում նախատեսելով, որ՝
1) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի տարեկան վարձավճարը (այսուհետ՝ վարձավճար) առ 2023 թվականի հունիսի 7-ի՝ կազմում է 32 045 724 դրամ՝ համաձայն «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված շուկայական արժեքի գնահատման, որն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) վարձավճարը հողի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի աճի դեպքում ենթակա է վերանայման՝ կադաստրային արժեքի աճի (տոկոսային հարաբերակցությամբ) մեծությանը համապատասխան.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով վարձավճարի վերանայման նպատակով յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին տասնօրյակում ապահովել Կադաստրի կոմիտեի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկության ստացումը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու և ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին» N 1457-Ա որոշման 11-րդ կետում «սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |