ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«19» մայիսի 2021 թ. ԹԻՎ 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 07.05.2021 թ. N 06/27.4/11836-2021 գրությունը.
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Էջմիածին համայնքի 2021 թ. բյուջեի հաստատման մասին» թիվ 133-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 5. Ղազարյան Գևորգ | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 6. Մելիքյան Ներսես | ||||||
3. Զաքարյան Սերգեյ | 7. Միրզոյան Արամայիս | ||||||
4. Հայրապետյան Վարուժան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: