ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2299-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք, որը փոխադրական փաթեթավորում չէ.».
3) հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «փոխադրական տարա» բառերը փոխարինել «փոխադրական փաթեթավորում» բառերով.
4) հավելվածի 5-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով.
«12) ներդիր թերթիկ՝ սպառողի համար նախատեսված տեղեկություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ծխախոտային արտադրատեսակների իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկություն, ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ.
13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման, ինչպես նաև առանձին ծխախոտային արտադրատեսակների դեպքում երկրորդային ծխի առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը.
14) ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով նման՝ ծխելու կամ չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջություն.
15) ծխախոտային արտադրանքի անվանում՝ ծխախոտային արտադրանքի՝ արտադրողի կողմից տրված նշագրումը.».
6) հավելվածի N 2 աղյուսակը «Տաքացվող ծխախոտ» բառերից հետո լրացնել «(հումքի համար)» բառերով.
7) հավելվածը 10․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10․3-րդ կետով.
«10․3․ Նիկոտինի զանգվածային մասը ծխախոտային խյուսում, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խյուսում չպետք է գերազանցի 3,5 % կամ 35 մգ/գ։».
8) հավելվածի N 3 աղյուսակի՝
ա․ 1-ին կետում «(Գleum Betulaeempyreumaticum)» բառերը փոխարինել
«(Oleum Betulaeempyreumaticum)» բառերով, «(Գleum Amygdalarumamarum)՝» բառերը՝
«(Oleum Amygdalarumamarum)՝» բառերով, «(Գleum Sassafratis)» բառերը՝ «(Oleum Sassafratis)» բառերով, «(Գleum Juniperi» բառերը՝ «(Oleum Juniperi» բառերով, «(Գleum Camphգratum)» բառերը՝ «(Oleum Camphoratum)» բառերով,
բ․ 3-րդ կետում «(Lignum Camphգrae)» բառերը փոխարինել «(Lignum Camphorae)» բառերով, «(Rhizգma Pգiypգdii)» բառերը՝ «(Rhizoma Poiypodii)» բառերով, «(Cգrtex Quillaja)» բառերը՝ «(Cortex Quillaja)» բառերով, «(Stipes, Fգlium, Cգrtex Sassafratis)» բառերը՝ «(Stipes, Folium, Cortex Sassafratis)» բառերով, «(Millilգtus գffi cinalis)» բառերը՝ «(Millilotus officinalis)» բառերով, «(Semen Tգncae)» բառերը՝ «(Semen Toncae)» բառերով, «(Liatris գdգratissima)» բառերը՝ «(Liatris odoratissima)» բառերով, «(Asperulaգdգrata)» բառը՝ «(Asperulaodorata)» բառով.
9) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի վրա և պետք է պարունակի՝
1) ծխախոտային արտադրատեսակի տեսակի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» կամ «Ծխելու ծխախոտ» և այլ).
2) ծխախոտային արտադրատեսակի անվանումը.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից։ Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում.
4) արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունեն ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնել չփոփոխված տեղեկություններով.
5) տեղեկություն ֆիլտրի առկայության մասին (ֆիլտրով ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակի դեպքում).
6) տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ.
7) ծխախոտային արտադրատեսակների (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրանքի) օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրատեսակների իրացման դեպքում ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի դիմերեսին զետեղելու ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների.
8) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ դրանց օգտագործման համար նախատեսված սարքի անվանումը.
9) տաքացվող ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևի.
10) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն N 4 ձևի։ Ընդ որում, նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով.
11) տեղեկություններ առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, ինչպես նաև տեղեկություններ ծխախոտային արտադրատեսակի արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ։ Ընդ որում, նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.».
10) հավելվածի 17.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.1. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։».
11) հավելվածը 17.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.2-րդ-17.8-րդ կետերով.
«17.2. Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկների օգտագործումը չի թույլատրվում՝ բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ։
17.3. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը՝
1) չպետք է պարունակի որևէ տերմին, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս վնասակար է, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա» «ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են հայերենով.
2) չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։
17.4. Չի թույլատրվում սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղել ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություն, որը պարունակում է պնդումներ այն մասին, որ՝
1) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը.
2) տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները).
3) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցված է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ։
17.5. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։ Ընդ որում, սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ծխախոտային արտադրանքի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։
17.6. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։
17.7. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի։
17.8. Սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված՝ ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեղեկությունը զետեղվում է հայերենով, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ լեզուներով, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։».
12) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18. Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում է զետեղվում։».
13) հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է՝
1) տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում, տեղադրվում է ստորին հատվածում.
2) զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը։».
14) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19․1-ին և 19․2-րդ կետերով.
«19.1. Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվում է հայերենով:
19.2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումները զետեղվում են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա։»․
15) հավելվածի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների (Ձև N 3) տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi)։
22. Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը։ Ընդ որում, թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ լուսապատկերի և տեքստի համաչափության 20 տոկոսից ոչ ավելի փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ, բացառությամբ, այն դեպքի, երբ սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92-ից ավելին է։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա:
23. Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:»․
16) հավելվածը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23․1-ին կետով.
«23.1. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) կարող է տեղափոխվել պատռման գծի ստորին հատված՝ հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիմնական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել դրոշմանիշով:».
17) հավելվածի N 4 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.
« |
|
». |
18) հավելվածի 29-րդ կետում «սպառողական և փոխադրական տարաների» բառերը փոխարինել «սպառողական փաթեթվածքի և փոխադրական փաթեթավորման» բառերով․
19) հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում և 33-րդ կետի 2-րդ ենթակետում «սպառողական տարայի» բառերը փոխարինել «սպառողական փաթեթվածքի» բառերով.
20) ուժը կորցրած ճանաչել NN 1 և 2 ձևերը.
21) հավելվածը լրացնել նոր՝ NN 3 և 4 ձևերով՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումը չի տարածվում «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով կարգավորվող ծխախոտային արտադրատեսակի վրա։
3. Առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն որոշման ընդունման օրվանից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում ապահովել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը՝ առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi) տարալուծումով, «եռաշերտ» ձևաչափով տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիդեկտեմբերի 21-ի N 2299-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման |
Ձև N 3
Ձև N 4
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: