ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 413-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«34.1) իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |