ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» դեկտեմբերի 2023 թ. N 152-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 107-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 107-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (14) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 26 ք. Սպիտակ |
Սպիտակ համայնքի ավագանու |
Սպիտակ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: