ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 604-Ա
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Բարձունք 5165» (Altitude 5165) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (95 արկղ, 1,118 կգ ընդհանուր քաշով, 20,600 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,550 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 604-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը /հատ/ |
Քաշը /բրուտո կգ/ |
1. |
Ստոմաի պարկ |
120 |
3 |
2. |
Օրթեզ |
10 |
8 |
3. |
Վարիկոզ գուլպա |
32 |
4.8 |
4. |
Դիմակ |
450 |
3 |
5. |
Ճնշաչափ էլ. |
65 |
21.2 |
6. |
Ստետոսկոպ |
7 |
2.8 |
7. |
Բազմակի օգտագործման տոպրակ |
221 |
11 |
8. |
Ատամի խոզանակ |
120 |
2.4 |
9. |
Ատամի թել |
11 |
0.2 |
10. |
Ատամի չոփ.խոզանակ |
17 |
0.3 |
11. |
Բինտ, սպեղանի /առանց դեղի/ մի տուփի մեջ |
73 |
7.3 |
12. |
Կոշիկ /նոր/ |
3 զույգ |
2.1 |
Ընդամենը՝ |
5/արկղ/ |
66.1 | |
13. |
Օգտագործված կանացի հագուստ |
90/արկղ/ |
1051.9 |
Ընդհանուր՝ |
95 /արկղ/ |
1,118 կգ. |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |