ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1991 թվականի N 327
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Ելնելով կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում որակական տեղաշարժերի և առաջնահերթ միջոցառումների իրականացման, ինչպես նաև բուհերի դիմորդների ընտրության և ընդունելության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված նախարարությունների և գերատեսչությունների հետ, և թույլատրել 1991 թվականից սկսած հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելություններն իրականացնել ինչպես կառավարության կողմից սահմանվող և հաստատվող պետական պատվերի, ներառյալ հիմնարկությունների ու ձեռնարկությունների* կողմից փոխանցվող միջոցները, այնպես էլ անհատ անձանց միջոցների հիման վրա:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բուհերի ցերեկային ուսուցման ընդունելության 1991 թվականի ծրագիրը` ըստ մասնագիտությունների, համաձայն հավելվածի, պետական պատվերի սահմաններում` մինչև 2 տոկոսի ճշտությամբ:
1991 թվականից սկսած չսահմանել և չհաստատել բուհերի նախապատրաստական, երեկոյան և հեռակա ուսուցման պետական պատվերներ:
/ 2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.91 թիվ 472 որոշում/
3. Պետական բուհերում անվճար ուսուցման համակարգի հետ մեկտեղ կազմակերպել վճարովի ուսուցման համակարգ, որում սովորելու հնարավորություն ընձեռել`
ընտրած մասնագիտությանը համապատասխան ընդունելության բոլոր քննություններից դրական նիշեր ստացած դիմորդներին` տվյալ բուհում հաստատված վճարովի ուսուցման տեղերի քանակի սահմաններում.
ակադեմիական ցածր առաջադիմության կամ անհարգելի պատճառով անվճար ուսուցման համակարգից դուրս մնացած ուսանողներին.
երկրորդ մասնագիտություն ստանալ ցանկացող անձանց.
ազատ ունկնդիրներին, որոնք կարող են տվյալ բուհում ուսումնասիրել մեկ կամ ավելի առարկա, սակայն պետությունը նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ստանձնում.
հումանիտար (նախկին հասարակական մասնագիտությունների) ֆակուլտետներում.
որակավորման բարձրացման ֆակուլտետներում.
դիմորդների նախապատրաստական դասընթացներում:
4. Անվճար ուսուցման գծով գոյացող թափուր տեղերը կարող են օգտագործվել վճարովի հիմունքներով սովորող առավել առաջադեմ ուսանողներին անվճար (լրիվ կամ մասնակի) ուսուցման փոխադրելու համար:
5. Սահմանել վճարովի ուսուցման վարձի տարեկան առավելագույն չափը` մինչև 8,0 հազար ռուբլի, ըստ առանձին մասնագիտությունների վարձաչափի սահմանման իրավունքը թողնելով բարձրագույն ուսումնական հաստատություններին, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար տարեկան վարձաչափը ֆիքսվում է:
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար ֆիքսվում է առավելագույն վարձաչափ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ:
6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ տասնօրյա ժամկետում մշակել և, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով, հաստատել բուհերի, կազմակերպությունների ու անհատ անձանց իրավունքները, պարտավորությունները կարգավորող միասնական պայմանագրի ձև:
7. Թույլատրել հանրապետության բուհերին 1991 թվականից սկսած իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն` վճարովի ուսուցման ձևով, արժութային վարձատրությամբ վարձաչափը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ:
8. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մինչև 1991 թվականի մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համաձայնեցնել և հաստատել օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի բուհերում վճարովի ուսուցման ընդունելության և նրանց ուսուցման համար կատարվող ծախսերի արժութային հատուցման կարգի մասին կանոնադրություն, ինչպես նաև կարգավորել ուսման ամբողջ ժամանակաշրջանի համար ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվությունների ձևակերպման հետ կապված հարցերը:
9. (կետն ուժը կորցրել է 21.08.92 N 446)
10. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և ֆինանսների նախարարությանը` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակել բուհերի դասախոսական նոր հաշվարկային հաստիքային նորմատիվներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե ներկայացնել առաջարկություններ ինդեքսավորման համակարգի մասին:
11. Սահմանել, որ 1992 թվականի թողարկումից սկսած ուսումնական հաստատություններն ինքնուրույնաբար կազմում և հաստատում են երիտասարդ մասնագետների բաշխման ծրագիրը, ամփոփագրեր ներկայացնելով կադրերի սպառողներ հանդիսացող կազմակերպություններին և վիճակագրական մարմիններին:
Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին` ապահովել նշված տվյալների ընդհանրացումը և արտացոլումը վիճակագրական հաշվետվության ժողովածուներում:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` որոշել, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնել և մեկամսյա ժամկետում հաստատել երիտասարդ մասնագետների բաշխման ծրագրերի մշակման նոր կարգն ու ժամկետները:
12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` բուհերի հետ համատեղ մշակել ԼՂԻՄ-ի, ներքին և արտաքին սփյուռքի դիմորդների 1991 թվականի ընդունելության քննությունները և ընդունելության առանձնահատկությունները կարգավորող միջոցառումները:
13. Հանրապետության բուհերի ռեկտորներին` զանգվածային լրատվության միջոցներով դիմորդների համար բացատրական աշխատանք տանել 1991 թվականին մասնակի վճարովի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին և հանրապետական թերթերի խմբագրություններին` լայնորեն լուսաբանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության հետ կապված հարցերը:
15. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման նախագիծ` հանրապետության միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 1992 թվականից մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու մասին:
____________________
* Անկախ սեփականության ձևից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 7-ի N 327 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ (ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ)
ծածկագիր |
Մասնագիտության անվանումը |
1991/92 ուստարվա ընդունելության պլանը (ցերեկային ուսուցում) |
1 |
2 |
3 |
Ընդունելություն` ընդամենը |
7070 | |
այդ թվում` | ||
I. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե` ընդամենը |
5905 | |
այդ թվում` | ||
1. Երևանի պետական համալսարան |
1140 | |
0101 |
մաթեմատիկա |
110 |
0102 | կիրառական մաթեմատիկա |
180 |
0103 | մեխանիկա |
35 |
0104 | ֆիզիկա |
112 |
0108 | քիմիա |
50 |
0109 | կենսաբանություն |
35 |
0115 | կենսաքիմիա |
20 |
0116 | կենսաֆիզիկա |
20 |
0118 | աշխարհագրություն |
40 |
0201 | փիլիսոփայություն |
15 |
0203 | սոցիոլոգիա |
15 |
0204 | հոգեբանություն |
15 |
0207 | պատմություն |
40 |
0211 | իրավագիտություն |
40 |
0212 | միջազգային հարաբերություն |
15 |
0214 | ժուրնալիստիկա |
20 |
0217 | ռուսաց լեզու և գրականություն |
60 |
0219 | հայոց լեզու և գրականություն |
60 |
0220 | օտար լեզու և գրականություն |
58 |
0609 | տնտեսագիտական կիբեռնետիկա |
20 |
0610 | միջազգային տնտեսական հարաբերություններ |
20 |
0801 | երկրաբանական նկարահանում, որոնում և հետախուզություն |
20 |
0802 | որոնումների և հետախուզության երկրաֆիզիկական մեթոդներ |
20 |
0804 | հիդրոերկրաբանություն և ինժեներական երկրաբանություն |
10 |
2002 | ֆիզիկա և էլեկտրոնային տեխնիկայի նյութերի ու բաղադրիչների տեխնոլոգիա |
20 |
2302 | ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա |
90 |
2. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
1990 | |
0701 | էկոնոմիկա և կառավարում մեքենաշինության ճյուղում |
20 |
0703 | վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերում էկոնոմիկայի կառավարում | 20 |
0806 | օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնիկա և տեխնոլոգիա | 20 |
0904 | ստորգետնյա և հանքահորային շինարարություն |
20 |
0905 | բաց լեռնային աշխատանքներ |
20 |
1001 | էլեկտրական կայաններ |
24 |
1002 | էլեկտրաէներգետիկ ցանցեր և համակարգեր |
24 |
1004 | էլեկտրամատակարարում |
24 |
1005 | ջերմային էլեկտրական կայաններ |
24 |
1007 | ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ջերմաէներգետիկա | 44 |
1106 | սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն |
20 |
1107 | մետաղագիտության, մետաղների և ջերմային մշակման սարքավորումներ և տեխնոլոգիա |
20 |
1110 | կոմպոզիցիոն և փոշեձև նյութեր, ծածկույթներ | 20 |
1201 | մեքենաշինության տեխնոլոգիա | 240 |
1202 | մետաղահատ հաստոցներ և գործիքներ | 60 |
1204 | ճնշման միջոցով մետաղների մշակման տեխնոլոգիա և մեքենաներ | 60 |
1502 | ավտոմոբիլատրակտորաշինություն | 20 |
1504 | վերամբարձ-փոխադրական, շինարարական, ճանապարհային մեքենաներ և սարքավորումներ | 20 |
1505 | ավտոմոբիլային տնտեսություն | 20 |
1603 | ցածր ջերմաստիճանների ֆիզիկա և տեխնիկա | 20 |
1706 | սննդի արդյունաբերության մեքենաներ և ապարատներ | 20 |
1801 | էլեկտրամեխանիկա | 45 |
1802 | էլեկտրական ապարատներ | 45 |
1803 | էլեկտրամեկուսիչային, կաբելային և կոնդենսատորային տեխնիկա | 23 |
1806 | լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ | 23 |
1901 | սարքաշինություն | 40 |
1907 | ինֆորմացիոն-չափիչ տեխնիկա | 20 |
2003 | միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր | 60 |
2005 | արդյունաբերական էլեկտրոնիկա | 60 |
2101 | տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատիկա | 90 |
2103 | տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացում | 60 |
2105 | էլեկտրաբանեցում և արդյունաբերական կայանքների ու տեխնոլոգիական համալիրների ավտոմատացում | 40 |
2106 | ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ | 20 |
2201 | հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր | 60 |
2202 | ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր | 80 |
2203 | կառավարման և ինֆորմացիայի մշակման ավտոմատացված համակարգեր | 20 |
2204 | հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում | 40 |
2205 | էլեկտրոնային հաշվիչ միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա | 40 |
2301 | ռադիոտեխնիկա | 90 |
2303 | ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա | 74 |
2306 | բազմականալային էլեկտրակապ | 20 |
2401 | տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում | 20 |
2501 | օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա |
20 |
2503 | էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա |
20 |
2505 | բարձր մոլեկուլային միացությունների քիմիական տեխնոլոգիա |
20 |
2506 | պլաստիկ զանգվածների և էլաստոմերների վերամշակման տեխնոլոգիա |
20 |
2508 | դժվարահալ ոչ մետաղական և սիլիկատային նյութերի քիմիական տեխնոլոգիա | 20 |
2513 | շրջակա միջավայրի պահպանում և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում |
20 |
2802 | բնական և քիմիական մանրաթելերի մանում |
20 |
2804 | գործվածքների և տրիկոտաժի տեխնոլոգիա |
40 |
2806 | կարի արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում |
60 |
2808 | կաշվե արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում |
20 |
3. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ |
365 | |
0708 | շինարարության էկոնոմիկա և կառավարում |
36 |
2401 | տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում (երկաթուղային տրանսպորտ) | 10 |
2901 | ճարտարապետություն |
38 |
2903 | արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն |
140 |
2904 | հիդրոտեխնիկական շինարարություն |
22 |
2906 | շինարարական արտադրանքի և կոնստրուկցիաների արտադրություն | 20 |
2907 | ջերմագազամատակարարում և կոյուղի |
22 |
2908 | ջրամատակարարում, կոյուղի, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և պահպանում |
22 |
2909 | երկաթուղային շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն |
15 |
2910 | ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն |
20 |
2911 | կամուրջներ և տրանսպորտային թունելներ |
20 |
4. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ |
460 | |
0602 | արտադրության էկոնոմիկա և կառավարում |
30 |
0603 | տնտեսական և սոցիալական պլանավորում |
50 |
0604 | ֆինանսներ և վարկ |
30 |
0605 | գնագոյացում |
25 |
0606 | աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա |
50 |
0607 | վիճակագրություն |
25 |
0608 | հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն |
50 |
0611 | նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում |
25 |
0707 | թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում |
25 |
0709 | առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում |
25 |
0715 | տնտեսական ինֆորմատիկա և կառավարման ավտոմատ համակարգեր |
50 |
0717 | քաղաքային տնտ. կենցաղային և բնակ-կոմունալ սպասարկման էկոնոմիկա և կազմակերպում |
25 |
2712 | պարենային մթերքների ապրանքագիտություն |
25 |
2810 | ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն |
25 |
5. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ |
760 | |
0101 | մաթեմատիկա |
42 |
0104 | ֆիզիկա |
42 |
0108 | քիմիա |
21 |
0109 | կենսաբանություն |
42 |
0118 | աշխարհագրություն |
42 |
0207 | պատմություն |
62 |
0219 | հայոց լեզու և գրականություն |
62 |
0302 | աշխատանքային ուսուցում |
84 |
0305 | երաժշտություն |
42 |
0306 | կերպարվեստ և գծագրություն |
42 |
0307 | մանկավարժություն և հոգեբանություն |
83 |
0308 | մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա |
84 |
0310 | դեֆեկտոլոգիա |
21 |
0525 | մշակութային-լուսավորչական աշխատանք |
50 |
0526 | գրադարանավարություն և մատենագիտություն |
41 |
6. Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ |
320 | |
0218 | ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում |
100 |
0220 | օտար լեզու |
220 |
7. Լենինականի մանկավարժական ինստիտուտ |
230 | |
0101 | մաթեմատիկա |
21 |
0104 | ֆիզիկա |
21 |
0217 | ռուսաց լեզու և գրականություն |
41 |
0219 | հայոց լեզու և գրականություն |
22 |
0302 | աշխատանք և ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա |
21 |
0303 | ֆիզիկական կուլտուրա |
21 |
0304 | նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական կուլտուրա |
41 |
0307 | մանկավարժություն և հոգեբանություն |
21 |
0308 | մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա |
21 |
8. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ |
440 | |
0101 | մաթեմատիկա |
45 |
0104 | ֆիզիկա |
20 |
0109 | կենսաբանություն |
45 |
0118 | աշխարհագրություն |
25 |
0207 | պատմություն |
45 |
0218 | ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում |
25 |
0219 | հայոց լեզու և գրականություն |
45 |
0302 | աշխատանք |
65 |
0303 | ֆիզիկական կուլտուրա |
20 |
0307 | մանկավարժություն և հոգեբանություն |
65 |
0308 | տարրական ուսուցման մեթոդիկա և մանկավարժություն |
40 |
այդ թվում Ստեփանակերտի բաժանմունք |
200 | |
0101 | մաթեմատիկա |
25 |
0109 | կենսաբանություն |
25 |
0118 | աշխարհագրություն |
25 |
0207 | պատմություն |
25 |
0218 | ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում |
25 |
0219 | հայոց լեզու և գրականություն |
25 |
0302 | աշխատանքային ուսուցում |
25 |
0307 | մանկավարժություն և հոգեբանություն |
25 |
9. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
105 | |
0506 | գործիքային կատարում |
70 |
0507 | երգեցողություն |
10 |
0508 | երաժշտավարություն |
10 |
0509 | կոմպոզիցիա |
5 |
0510 | երաժշտագիտություն |
10 |
10. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ |
95 | |
0501 | թատերական արվեստ |
31 |
0502 | ռեժիսուրա |
5 |
0504 | թատերագիտություն |
5 |
0515 | գեղանկարչություն |
9 |
0516 | գծանկարչություն |
5 |
0517 | քանդակագործություն |
5 |
0518 | արվեստագիտություն |
5 |
0520 | դեկորատիվ-կիրառական արվեստ |
10 |
0521 | դիզայն |
10 |
0524 | գեղարվեստական մոդելավորում |
10 |
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` ընդամենը |
400 | |
11. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ |
400 | |
0401 | բուժական գործ |
175 |
0402 | մանկաբուժություն |
75 |
0403 | հիգիենա, սանիտարիա և համաճարակաբանություն |
50 |
0404 | ստոմատոլոգիա |
50 |
0405 | դեղագործություն |
50 |
III. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե` ընդամենը |
225 | |
12. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
225 | |
0303 | Ֆիզիկական կուլտուրա |
225 |
13. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
240 | |
3107 | անասնաբուծություն |
80 |
3108 | անասնաբուժություն |
125 |
2710 | կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա |
35 |
14. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ |
300 | |
0608 | հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն |
37 |
0706 | էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում |
37 |
2707 | պահածոյացման տեխնոլոգիա |
9 |
2704 | խմորման պրոցեսի տեխնոլոգիա և գինեգործություն |
9 |
3105 | շերամաբուծություն |
19 |
3109 | հողաշինարարություն |
19 |
3110 | հիդրոմելիորացիա |
38 |
3113 | գյուղատնտեսության մեքենայացում |
56 |
3112 | անտառային և պարտեզային տնտեսություն |
19 |
3114 | գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում |
19 |
3102 | ագրոնոմիա |
38 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 2 Հայաստանի ՀանրապետությանՆախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 7-ի N 327 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ
ծածկագիր |
Բուհի և Մասնագիտության անվանումը |
Տարեկան առավելագույն արժեքը (հազ. ռուբ.) |
1 |
2 |
3 |
1. Երևանի պետական համալսարան |
||
0211 |
իրավագիտություն |
8,0 |
0212 |
միջազգային հարաբերություն |
8,0 |
0610 |
միջազգային տնտեսական հարաբերություններ |
8,0 |
2. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ |
||
0602 |
արտադրության էկոնոմիկա և կառավարում |
8,0 |
0603 |
տնտեսական և սոցիալական պլանավորում |
8,0 |
0604 |
ֆինանսներ և վարկ |
8,0 |
0606 |
աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա |
8,0 |
0608 |
հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն |
8,0 |
0611 |
նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում |
8,0 |
0707 |
թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում |
8,0 |
0709 |
առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում |
8,0 |
2712 |
պարենային մթերքների ապրանքագիտություն |
8,0 |
2810 |
ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն |
8,0 |
3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ |
||
0401 |
բուժական գործ |
8,0 |
0402 |
մանկաբուժություն |
8,0 |
0404 |
ստոմատոլոգիա |
8,0 |
4. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
||
2710 |
կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա |
8,0 |
5. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ |
||
0608 |
հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն |
8,0 |
0706 |
էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում |
8,0 |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |