ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ապրիլ 2024 թվականի թիվ 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Տող 1261- պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «0.0» թիվը փոխարինել «85165,1» թվով:
2) Տող 13520- Այլ տեղական վճարներ «6000.0» թիվը փոխարինել «115000,0» թվով:
3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4112» (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) «57895,3» թիվը փոխարինել «87022,5» թվով:
4) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «0,0» թիվը փոխարինել «2000,0» թվով:
5) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4269» (Հատուկ նպատակային այլ նյութեր) «1000,0» թիվը փոխարինել «2500,0» թվով:
6) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «200.0» թիվը փոխարինել «500.0» թվով:
7) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «3000.0» թիվը փոխարինել «15000.0» թվով:
8) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «40000.0» թիվը փոխարինել «117165,1» թվով:
9) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «5122» (Վարչական սարքավորումներ) «1000.0» թիվը փոխարինել «6000,0» թվով:
10) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «500.0» թիվը փոխարինել «3000,0» թվով:
11) Բաժին 8 խումբ 4 դաս 2 (Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ) հոդված «4819» (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) «900.0» թիվը փոխարինել «1500,0» թվով:
12) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «5129» (Այլ մեքենաներ և սարքավորումներ) «500.0» թիվը փոխարինել «1000,0» թվով:
13) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «31970,0» թիվը փոխարինել «95442,8» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -13
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: