ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի թիվ 68 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ՉՄՏՆՈՂ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ՏԻԶԱՍՊԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործման համար օգտագործվող՝ էլեկտրոնային փաստաթղղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
Կանոններ
Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող ախտորոշման, ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: