ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 140-Ն
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է .
1. Հաստատել Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հատվածների:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20 %-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 01-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| Կողմ -12 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ | ||
| ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
| ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | ||
| ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ | ||
| ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ | ||
| ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ | ||
| ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ | ||
| ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ | ||
| ՄԵԾՈՅԱՆ ԳՈՌ | ||
| ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ | ||
| ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ | ||
| ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
|
Համայնքի ղեկավար` |
Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
| Նոր Հաճըն համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական: