ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 185 |
քաղ. Մոսկվա |
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք):
2. Ներառել տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:
3. Սահմանել, որ.
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է տեխնիկական կանոնակարգման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը |
Չափման մեթոդի ծածկա-գիրը |
Ծածկագրային արժեքի նկարագրությունը | |
010 |
Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ) | ||
010000 |
աերոդինամիկ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ առանց ճշգրտման | ||
020 |
Վիրուսոլոգիական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
020010 |
կենսաբանական փորձ լաբորատոր կենդանիների շրջանում | ||
020020 |
վիրուսի անջատում հավի սաղմերում և բջիջների կուլտուրաներում | ||
020030 |
իմունաբլոթինգ | ||
020040 |
իմունապերօքսիդազային թեստ | ||
020050 |
հեմագլյուտինացման ռեակցիա | ||
020060 |
հեմադսորբման ռեակցիա | ||
020070 |
իմունաֆլուորեսցենտման ռեակցիա | ||
020080 |
չեզոքացման ռեակցիա | ||
020090 |
հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա | ||
020999 |
վիրուսաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
030 |
Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ) | ||
030010 |
երկվորյակային մեթոդ | ||
030020 |
ծագումնաբանական մեթոդ | ||
030030 |
հիբրիդաբանական մեթոդ | ||
030040 |
դերմատոգլիֆիկ մեթոդ | ||
030050 |
մոդելավորման մեթոդ | ||
030060 |
գենային ինժեներիայի մեթոդներ | ||
030070 |
պոպուլյացիոն-վիճակագրական մեթոդ | ||
030080 |
ցիտոգենետիկ մեթոդ | ||
030999 |
գենետիկ հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
040 |
Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
040010 |
իզոշճաբանական մեթոդ | ||
040020 |
իմունաբլոթինգ | ||
040030 |
իմունաֆլուորեսցենտային մեթոդ | ||
040040 |
իմունատուրբիդիմետրիկ մեթոդ | ||
040050 |
իմունաֆերմենտային մեթոդ | ||
040060 |
իմունաքրոմատային մեթոդ | ||
040070 |
իմունաքրոմատագրային մեթոդ | ||
040080 |
անուղղակի իմունաֆլուորեսցենտման մեթոդ | ||
040090 |
միկրոկետային վերլուծություն (կենսաչիպեր) | ||
040100 |
շառավղային իմունադիֆուզիա | ||
040110 |
ռադիոիմունային մեթոդ | ||
040120 |
ագլյուտինացման ռեակցիա, այդ թվում՝ պասիվ հեմագլյուտինացման ռեակցիա, հեմագլյուտինացման արգելակման ռեակցիա և այլ ռեակցիաներ | ||
040130 |
նստեցման վրա հիմնված ռեակցիաներ | ||
040140 |
կոմպլեմենտի մասնակցությամբ ռեակցիա, այդ թվում՝ կոմպլեմենտի կապման ռեակցիա | ||
040150 |
ֆիզիկական և քիմիական նշանի մասնակցությամբ ռեակցիաներ | ||
040160 |
իմունադիֆուզիայի ռեակցիա | ||
040170 |
հիստահամատեղելիության տիպավորում | ||
040180 |
ֆերմենտ-կապված իմունասորբենտային Elisa մեթոդ | ||
040190 |
էնզիմ-կապված իմունաֆլուորեսցենտային մեթոդ | ||
040999 |
իմունաբանական հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
050 |
Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
050010 |
օպտիկական մեթոդ | ||
050020 |
ռենտգենային մեթոդ | ||
050030 |
սկանավորող զոնդային մեթոդ | ||
050040 |
ֆլուորեսցենտային մեթոդ | ||
050050 |
էլեկտրոնային մեթոդ | ||
050999 |
մանրադիտման այլ մեթոդներ | ||
060 |
Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
060010 |
ակուստիկ-էմիսիոն մեթոդ | ||
060020 |
տեսողական-օպտիկական մեթոդ | ||
060030 |
տեսողական մեթոդ | ||
060040 |
մրրկահոսանքային մեթոդ | ||
060050 |
արտաքին զննում և չափումներ | ||
060060 |
իմպենդանսային մեթոդ | ||
060070 |
պոտենցիալների կոնտակտային տարբերության | ||
060080 |
կոնտակտային մեթոդ | ||
060090 |
հաստության չափման մագնիսային մեթոդ | ||
060100 |
մագնիսափոշու մեթոդ | ||
060110 |
սեփական ճառագայթման մեթոդ | ||
060120 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային լյումինեսցենտային գունային մեթոդ | ||
060130 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային լյումինեսցենտային մեթոդ | ||
060140 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. մազանոթային գունային մեթոդ | ||
060150 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, լյումինեսցենտային մեթոդ | ||
060160 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, զանգվածասպեկտրաչափական մեթոդ | ||
060170 |
ներթափանցող նյութերով չքայքայող վերահսկողություն. հոսաորոնում, պղպջակային մեթոդ | ||
060180 |
մետաղի մագնիսական հիշողության մեթոդ | ||
060190 |
խզման մեթոդով հարակցման (ադհեզիայի) որոշում | ||
060200 |
բևեռայնացման մեթոդ | ||
060210 |
ճառագայթումային մեթոդ | ||
060220 |
ջերմային մեթոդ | ||
060230 |
ուլտրաձայնային հաստաչափություն | ||
060240 |
անդրադարձած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ (արձագանքման մեթոդ) | ||
060250 |
անցած ճառագայթման ուլտրաձայնային մեթոդ | ||
060260 |
ֆեռոզոնդային մեթոդ | ||
060270 |
էլեկտրակայծային մեթոդ | ||
060280 |
էլեկտրապարամետրային մեթոդ | ||
060999 |
չքայքայող վերահսկողության այլ մեթոդներ | ||
070 |
Արտաքին գործոնների ներգործությունների մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
070010 |
առաձգական ուժի ներգործության մասով արտանցիչների փորձարկում | ||
070020 |
ճկվածքի մասով ճկուն պսակաթերթաձև արտանցիչների փորձարկում | ||
070030 |
ոլորման մասով ճկուն մետաղալարային արտանցիչների փորձարկում | ||
070040 |
ճկվածքի մասով ճկուն մետաղալարային և ժամավենաձև արտանցիչների փորձարկում | ||
070050 |
ջրապաշտպանվածության մասով փորձարկում | ||
070060 |
անջրանցիկության մասով փորձարկում | ||
070070 |
ագրեսիվ միջավայրերի (ծծմբային գազի կամ ծծմբաջրածնի, օզոնի) ներգործության մասով փորձարկում | ||
070080 |
ակուստիկ աղմուկի ներգործության մասով փորձարկում | ||
070090 |
մթնոլորտային ցածր ճնշման ներգործության մասով փորձարկում | ||
070100 |
թրթռման ներգործության մասով փորձարկում | ||
070110 |
դինամիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում | ||
070120 |
անձրևի ներգործության մասով փորձարկում | ||
070130 |
միջավայրի ջերմաստիճանի փոփոխության ներգործության մասով փորձարկում | ||
070140 |
եղյամի և ցողի ներգործության մասով փորձարկում | ||
070150 |
գծային արագացման ներգործության մասով փորձարկում | ||
070160 |
միակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության մասով փորձարկում (միակի հարվածների ներգործության մասով փորձարկում) | ||
070170 |
մաքրող լուծիչների ներգործության մասով փորձարկում | ||
070180 |
բորբոսասնկերի ներգործության մասով փորձարկում | ||
070190 |
բարձր ճնշման ներգործության մասով փորձարկում | ||
070200 |
օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (կարճաժամկետ) | ||
070210 |
օդի բարձր խոնավության ներգործության մասով փորձարկում (երկարատև կամ արագացված) | ||
070220 |
միջավայրի բարձր սահմանային ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում | ||
070225 |
միջավայրի աշխատանքային բարձր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում | ||
070230 |
միջավայրի սահմանային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում | ||
070240 |
միջավայրի աշխատանքային ցածր ջերմաստիճանի ներգործության մասով փորձարկում | ||
070250 |
արագացման ամպլիտուդի բարձր արժեքով սինուսոիդալ թրթռման ներգործության մասով փորձարկում | ||
070260 |
արեգակնային ճառագայթման ներգործության մասով փորձարկում | ||
070270 |
աղային մառախուղի ներգործության մասով փորձարկում | ||
070280 |
լցման միջավայրերի ներգործության մասով փորձարկում | ||
070290 |
ստատիկ հիդրավլիկ ճնշման ներգործության մասով փորձարկում | ||
070300 |
ստատիկ փոշու (ավազի) ներգործության մասով փորձարկում | ||
070310 |
էլեկտրական և մագնիսական դաշտերի ներգործության մասով փորձարկում | ||
070320 |
հերմետիկության մասով փորձարկում | ||
070330 |
կաթիլապաշտպանվածության մասով փորձարկում | ||
070340 |
հաճախականությունների տրված ընդգրկույթում կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների բացակայության ստուգման մասով փորձարկում | ||
070350 |
բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում դիմացկունության մասով փորձարկում (հարվածային դիմացկունության մասով փորձարկում) | ||
070360 |
սինուսոիդալ թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում (թրթռադիմացկունության մասով կարճաժամկետ փորձարկում) | ||
070370 |
սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ դիմացկունության մասով երկարատև փորձարկում (թրթռադիմացկունության մասով երկարատև փորձարկում) | ||
070380 |
բազմակի գործողության մեխանիկական հարվածների ներգործության դեպքում կայունության մասով փորձարկում (հարվածային կայունության մասով փորձարկում) | ||
070390 |
սինուսոիդալ կամ լայնաշերտ պատահական թրթռման ներգործության ժամանակ կայունության մասով փորձարկում (թրթռակայունության մասով փորձարկում) | ||
070400 |
կառուցվածքի ռեզոնանսային հաճախականությունների որոշման մասով փորձարկում | ||
070410 |
«ոլորող մոմենտի» ներգործության մասով պարուրակային արտանցիչների փորձարկում | ||
070999 |
արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
080 |
Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
080010 |
անխափան աշխատանքի հավանականության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով) | ||
080020 |
երկարակեցության չափում (որոշվում է հաշվարկային եղանակով) | ||
080030 |
աշխատատևության չափում` մինչև խափանումը (որոշվում է հաշվարկային եղանակով) | ||
080040 |
պատրաստության գործակցի որոշում | ||
080050 |
մնացորդային ռեսուրսի որոշում | ||
080060 |
ծառայության ժամկետի որոշում | ||
080999 |
հուսալիության, երկարակեցության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
090 |
Հրդեհաանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
090010 |
հրդեհի առաջացման հավանականության որոշում | ||
090020 |
նյութերի պայթանվտանգության որոշում | ||
090030 |
բոցավառելիության որոշում | ||
090040 |
տաքացման որոշում | ||
090050 |
հրակայունության որոշում | ||
090060 |
նյութերի հրդեհապայթավտանգավորության որոշում | ||
090999 |
հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ | ||
100 |
Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
100010 |
փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (հիդրավլիկ փորձարկում) | ||
100020 |
փորձարկման հեղուկ կամ գազային միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության ժամանակ փորձարկման օբյեկտների՝ դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ (օդաճնշական փորձարկում) | ||
Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ) | |||
110000 |
էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
120 |
Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
120998 |
ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
130 |
Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
130010 |
օպտիկական թելքի պարամետրերի որոշում | ||
130020 |
լուսատեխնիկայի պարամետրերի որոշում | ||
130999 |
օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
140 |
Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
140010 |
աբսորբման որոշում | ||
140020 |
մածուցիկության որոշում | ||
140030 |
երկրաչափական պարամետրերի (երկարություն, անկյուն) չափում | ||
140040 |
դիսպերսայնության որոշում | ||
140050 |
դիէլեկտրական թափանցելիության որոշում | ||
140060 |
մաշվածքի որոշում | ||
140070 |
ինդուկտիվության որոշում | ||
140080 |
զանգվածի որոշում | ||
140090 |
ծավալի որոշում | ||
140095 |
գազի ծավալի որոշում | ||
140100 |
խտության որոշում | ||
140110 |
դիմացկունության որոշում | ||
140120 |
կակղացման որոշում | ||
140130 |
տրոհելիության որոշում | ||
140140 |
խառնելիության որոշում | ||
140150 |
դիմադրության որոշում | ||
140160 |
սորունության որոշում | ||
140170 |
կարծրության որոշում | ||
140180 |
հոսունության որոշում (հոսունության կորստի ջերմաստիճան, հոսունության ջերմաստիճան) | ||
140190 |
հալման (հովացման, սառչման) ջերմաստիճանի որոշում | ||
140200 |
ջերմունակության որոշում | ||
140210 |
ջերմահաղորդականության որոշում | ||
140220 |
խոնավացածության որոշում | ||
140230 |
էլաստիկության որոշում | ||
140240 |
էլեկտրահաղորդականության որոշում | ||
140250 |
էմիսիայի որոշում | ||
140260 |
ռադիոակտիվ հատկությունների որոշում | ||
140999 |
ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
150 |
Ֆիզիկական գործոների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) | ||
150010 |
թրթռման չափում | ||
150020 |
խոնավության չափում | ||
150030 |
ճնշման չափում | ||
150040 |
ինֆրակարմիր ճառագայթման չափում | ||
150050 |
լուսավորվածության չափում | ||
150060 |
օդի շարժման արագության չափում | ||
150070 |
ջերմաստիճանի չափում | ||
150080 |
ուլտրամանուշակագույն ճառագայթման չափում | ||
150090 |
աղմուկի չափում | ||
150100 |
էլեկտրամագնիսական դաշտի չափում | ||
150110 |
էլեկտրաստատիկ դաշտի չափում | ||
150999 |
ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
160 |
Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ) | ||
160000 |
Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
170 |
Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
170010 |
կենսաբանական փորձ | ||
170020 |
ուղղակի ցանքսի մեթոդ | ||
170999 |
սնկաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
180 |
Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ) | ||
180010 |
ագարի մեջ դիֆուզիայի մեթոդ | ||
180020 |
թաղանթային զտման մեթոդ | ||
180030 |
ուղղակի ցանքսի մեթոդ | ||
180040 |
տիտրման (խմորման) մեթոդ | ||
180050 |
միկրոկենսաբական տակդիրներ | ||
180999 |
միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
190 |
Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
190010 |
պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ | ||
190020 |
մոլեկուլային կլոնավորում | ||
190999 |
մոլեկուլային կենսաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
200 |
Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ) | ||
200000 |
օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
210 |
Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
210010 |
մակրոսկոպական մեթոդ | ||
210020 |
մանրադիտակային մեթոդ | ||
210999 |
մակաբուծաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
220 |
Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ) | ||
220010 |
բաժնաչափական | ||
220020 |
ճառագայթաչափական | ||
220030 |
ճառագայթաքիմիական | ||
220040 |
սպեկտրային | ||
220999 |
ճառագայթումային հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
230 |
Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
230010 |
օգտակար գործողության գործակցի չափում | ||
230020 |
ջերմային հոսքերի խտության չափում | ||
230030 |
ջերմափոխանցման դիմադրության չափում | ||
230040 |
շենքերի կառուցվածքների ջերմաստիճանի չափում | ||
230050 |
ջերմային հզորության չափում | ||
230060 |
այրման ջերմության չափում | ||
230999 |
ջերմատեխնիկական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
240 |
Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն | ||
240000 |
կառուցվածքի տեխնիկական փորձաքննության մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
250 |
Վիճակի տեխնիկական վերահսկում | ||
250000 |
վիճակի տեխնիկական վերահսկման մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
260 |
Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
260010 |
գրգռիչ (իրիտատիվ ազդեցության չափում | ||
260020 |
մաշկային գրգռիչ ազդեցության չափում | ||
260030 |
գերզգայնացնող (սենսիբիլիզացնող) ազդեցության չափում | ||
260040 |
գենաթունավորության (մուտագենության) որոշում | ||
260050 |
in vitro թունավորության ինդեքսի որոշում (բջիջների կուլտուրայում) | ||
260060 |
բջջային թեստ-օբյեկտի կիրառմամբ սուր թունավորության որոշում | ||
260070 |
հավի սաղմի քորիոալանտոիսային թաղանթի օգտագործմամբ լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցության որոշում | ||
260080 |
սուր թունավորման հնարավոր վտանգի գնահատմամբ սուր թունավորության պարամետրերի սահմանում | ||
260999 |
թունաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
270 |
Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա» | ||
270010 |
խտաչափական մեթոդ | ||
270020 |
ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ | ||
270030 |
ատոմաիոնիզացիոն սպեկտրաչափական մեթոդ | ||
270040 |
ատոմաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդ | ||
270050 |
ատոմաէմիսիոն սպեկտրաչափական մեթոդ | ||
270060 |
բուտիրաչափական [բուտիրոմետրիկ] մեթոդ | ||
270070 |
«չոր քիմիայի» տեսողական մեթոդ | ||
270080 |
մածուցիկաչափական մեթոդ | ||
270090 |
գազաչափական մեթոդ | ||
270100 |
ծանրաչափական (կշռային) մեթոդ | ||
270110 |
թորման մեթոդ | ||
270120 |
ինֆրակարմիր սպեկտրադիտում (սպեկտրալուսաչափական մեթոդ) | ||
270130 |
մազանոթային էլեկտրաֆորեզ | ||
270140 |
գունաչափական մեթոդ | ||
270150 |
սառնադիտման մեթոդ | ||
270160 |
լյումինեսցենտային մեթոդ | ||
270170 |
զանգվածասպեկտրային մեթոդ | ||
270180 |
ատոմական իոնների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ | ||
270190 |
մոլեկուլային և կլաստերային իոնների, ռադիկալների զանգվածների գրանցմամբ զանգվածասպեկտրաչափական մեթոդ | ||
270200 |
պղտորաչափական մեթոդ | ||
270210 |
խտաչափական մեթոդ | ||
270215 |
պոտենցաչափական մեթոդ | ||
270220 |
ռենտգենասպեկտրային մեթոդ | ||
270230 |
ռենտգենաֆազային մեթոդ | ||
270235 |
ռենտգենաֆլյուորեսցենտային մեթոդ | ||
270240 |
չոր քիմիայի անդրադարձաչափական մեթոդ | ||
270250 |
բեկումաչափական մեթոդ | ||
270260 |
իոնային շարժունության սպեկտրաչափություն | ||
270265 |
ջերմաիոնիզացիոն ՋԻԶՍ (TIMS) զանգվածասպեկտրաչափություն | ||
270270 |
տիտրաչափական (ծավալային) մեթոդ | ||
270280 |
տուրբիդիմետրիկ մեթոդ | ||
270290 |
զտման մեթոդ | ||
270300 |
ֆլյուորաչափական մեթոդ | ||
270305 |
լուսագունաչափական մեթոդ | ||
270310 |
լուսաչափական մեթոդ | ||
270320 |
բարձր արդյունավետ հեղուկ քրոմատագրում | ||
270330 |
քրոմատագրում գազային | ||
270340 |
քրոմատագրում գազային (գազահեղուկային) | ||
270350 |
քրոմատագրում հեղուկ իոնային | ||
270360 |
քրոմատագրում մակերևութային | ||
270370 |
քրոմատազանգվածասպեկտրաչափական մեթոդ | ||
270380 |
լուծահանման կշռային մեթոդ | ||
270390 |
էլեկտրաֆորետիկ մեթոդ | ||
270400 |
էլեկտրաքիմիական մեթոդ (մեթոդի բոլոր խմբերը) | ||
270410 |
էլեկտրաքիմիական մեթոդ (վոլտամպերաչափական մեթոդների խումբ (բևեռագրություն, ամպերաչափական մեթոդ) | ||
270420 |
էլեկտրաքիմիական մեթոդ (հաղորդաչափական մեթոդների խումբ) | ||
270430 |
էլեկտրաքիմիական մեթոդ (կուլոնաչափական մեթոդների խումբ) | ||
270440 |
էլեկտրաքիմիական մեթոդ (պոտենցաչափական մեթոդների խումբ) | ||
270999 |
ֆիզիկաքիմիական և քիմիական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ, այդ թվում՝ «չոր քիմիա» | ||
280 |
Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
280010 |
իմունաբջջաքիմիական մեթոդ | ||
280020 |
լազերային հոսանուտ բջջաչափման ֆլյուորեսցենտային մեթոդ | ||
280999 |
բջջաբանական հետազոտության (փորձարկման) այլ մեթոդներ | ||
290 |
Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ) | ||
290000 |
էլեկտրաֆիզիկական հետազոտության (փորձարկման) մեթոդներ՝ առանց ճշգրտման | ||
999 |
Այլ հետազոտություններ (փորձարկումներ) | ||
999000 |
այլ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման |
II. Տեղեկագրքի անձնագիր
Թիվը` ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
047 |
2 |
Տեսակը |
1․ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրք |
4 |
Հապավումը |
ՀՓՏՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 047֊ 2023 (խմբ.1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմաններ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 185 որոշում |
7 |
Տեղեկագրքի (դասակարգչի) գործողության մեջ դնելու (կիրառման մեկնարկի) ամսաթիվը |
2024 թվականի հունվարի 28 |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանը |
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ, ըստ միասնական ձևի համապատասխանության, սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի մասով՝ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (չափումների) և փորձարկումների տեսակների մասին տեղեկատվության համակարգումը և ծածկագրումն ապահովելու համար |
12 |
Համառոտ բնութագրությունը (կիրառման ոլորտը) |
օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ |
13 |
Առանցքային բառերը |
հետազոտություններ, չափումներ, փորձարկումներ, հետազոտությունների (փրորձարկումների) և չափումների տեսակներ, չափման մեթոդ |
14 |
Ոլորտ, որում իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
տեխնիկական կանոնակարգում |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2 տեղեկագիրքը մշակելիս միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
1․տեղեկագիրքն ունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում. Բելառուսի Հանրապետությունում՝ «Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» թիվ 2 հավելված |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1․ համակարգման կարգային մեթոդ՝ հավելվածով սահմանված կարգին համապատասխան |
18 |
Վարման մեթոդիկան |
1․տեղեկագրքի վարման կենտրոնացված ընթացակարգ, տեղեկագիրքը վարվում է էլեկտրոնային ձևով՝ սույն տեղեկագրքի հավելվածով նախատեսված կարգին համապատասխան |
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (տեղեկագրքի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) նշված է սույն տեղեկագրքի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները դասվում են բաց հասանելիության տեղեկատվությանը |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
|
22 |
Փոփոխությունները |
|
23 |
Հղում տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները:
2. Տեղեկագրքի վավերապայմանային կազմը և կառուցվածքը բերված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հաստատված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ տարրի իմաստը (նշանակությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը ճշգրտող և դրա ձևավորման (լրացման) կանոնները կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը որոշող տեքստ.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ
(n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի առնվազն n անգամ և m անգամից ոչ ավելի (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել m անգամից ոչ ավելի (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանային կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Հետազոտության (փորձարկման) տեսակի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{3} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 |
1.2. Հետազոտության (փորձարկման) և չափման տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը. Նվազ. երկարությունը՝ 1 Առավ. երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի տեսքով |
1 |
1.3 Չափման մեթոդի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.3.1. Չափման մեթոդի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ ձևանմուշին համապատասխան՝ \d{6} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 |
1.3.2. Չափման մեթոդի անվանումը |
պայմանանշանների տողը. Նվազ. երկարությունը 1 Առավ. երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվւում է ռուսերենով՝ տեքստի տեսքով |
1 |
1.3.3. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
I |
1.3.3. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
1.3.3.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.3.3.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը. Ձևանմուշ՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.3.3.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը. Նվազ. երկարությունը՝ 1 Առավ. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.3.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
1.3.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.3.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.3.3.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների կանոնակարգված տողը. Ձևանմուշ՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.3.3.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը. Նվազ. երկարությունը՝ 1 Առավ. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.3.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601 –ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 А |
ՀԱՎԵԼՎԱԾ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքին ներկայացվող |
ԿԱՐԳ
հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միության) իրավունքի կազմում ընդգրկող՝ հետևյալ ակտերին համապատասխան.
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29 պայմանագիր.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող՝ տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության հաստատման մասին» թիվ 121 որոշում:
II. Կիրառման ոլորտը
2. Սույն կարգով սահմանվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի (այսուհետ` տեղեկագիրք) վարման կանոնները:
3. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկագրքի ձևավորման և վարման կանոնները, ինչպես նաև Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից դրա կիրառման կանոնները:
4. Սույն կարգի նպատակների համար կիրառվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը՝
«նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրք»՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագիրքը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.
«հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտներ»՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներ:
Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով որոշվող արժեքներով:
IV. Տեղեկագրքի վարման սկզբունքները
5. Տեղեկագրքի վարումն իրականացվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ ըստ միասնական ձևի համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրի տրամադրման՝ համապատասխանության պարտադիր հաստատմանը ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացվող հետազոտությունների (փորձարկումների) և չափման մեթոդների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման նպատակով:
6. Տեղեկագրքի համակարգման օբյեկտները հետազոտությունների (փորձարկումների) տեսակներն ու չափման մեթոդներն են:
7. Տեղեկագրքի օպերատորը տեղեկագրքի ձևավորում և վարում իրականացնող Հանձնաժողովն է:
8. Համակարգման օբյեկտների կարգավորված դասավորման նպատակով կիրառվում է կարգային մեթոդը:
9. Տեղակագրքի կազմում չափման մեթոդները խմբավորված են ըստ հետազոտությունների (փորձարկումների) տեսակների: Տեղեկագիրք ձևավորելիս որպես հիմք են վերցվել տեղեկություններ Բելառուսի Հանրապետությունում կիրառվող դասակարգչից «Դասակարգիչ. Փորձարկումների/ստուգաչափման/տեսչական ստուգումների ոլորտում գործունեության ծածկագրեր» («Համապատասխանության գնահատման ոլորտում գործունեության ոլորտի դասակարգիչ (լաբորատորիաներ, տեսչական մարմիններ և որակավորման ստուգում իրականացնողներ (պրովայդերներ))» ԿՀ 7-05-2016 աշխատանքային հրահանգի թիվ 2 հավելված):
10. Չափման մեթոդների ծածկագրման նպատակով օգտագործվում է հետևյալ կառուցվածքը ունեցող 6-անիշ ծածկագիր՝
XXXYYY,
որտեղ.
XXX-ը՝ հետազոտության (փորձարկման) տեսակի հերթական համարն է.
YYY-ն՝ հետազոտության (փորձարկման) համապատասխան տեսակի կազմում չափման մեթոդի հերթական համարը:
«ХХХ000»-ի տեսակի ծածկագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ «XXX» ծածկագրով հետազոտությունների (փորձարկումների) տեսակի հետ չի հարաբերվում ոչ մի չափման ակնհայտ որոշակի մեթոդ: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկմումների) մեթոդներ՝ առանց ճշգրտման» տեսք, որտեղ.
«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:
«ХХХ999»-ի տեսակի ծակագրերը նախատեսված են չափման մեթոդների ծածկագրման համար՝ այն դեպքում, երբ հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակի կազմում չափման ակնհայտ որոշակի մեթոդներից ոչ մեկը հարմար չէ չափման մեթոդի մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար: Այդ ծածկագրերի չափման մեթոդների անվանումներն ունեն « «...» հետազոտությունների (փորձարկումների) այլ մեթոդներ» տեսք, որտեղ.
«...»՝ հետազոտության (փորձարկման) տեսակի անվանումն է:
11. Հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և հետազոտությունների (փորձարկումների) յուրաքանչյուր տեսակի կազմում չափման մեթոդները կարգավորված են ըստ անվանումների՝ այբբենական կարգով՝ բացառությամբ «ХХХ000» և «ХХХ999» տեսակների ծածկագրեր ունեցող չափման մեթոդների:
12. Նոր դիրքեր ավելացնելիս տեղեկագրքի վարման ընթացքում հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների նշման այբբենական կարգի պահպանումն ապահովելու համար հետազոտությունների (փորձարկումների) տեսակները և չափման մեթոդները ծածկագրվում են «10» քայլով:
13. Տեղեկագրքի վարման ընթացակարգն իրականացվում է Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսում փոփոխությունների կատարման միջոցով: Օպերատորն ապահովում է տեղեկագրքում փոփոխությունների կատարումը և սույն Կարգի V բաժնի պահանջներին համապատասխան՝ Միության տեղեկատվական պորտալում արդիականացված տեղեկությունների տեղադրումը:
14. Օգտատերերի համար տեղեկագրքից տեղեկությունների հասանելիությունն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների կիրառմամբ:
V. Տեղեկագրքի վարումը
15. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման համար հիմքերը հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների մասով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին Միության մարմինների ակտերն են:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Միության մարմինների ակտերի հիման վրա տեղեկագրքում փոփոխությունների կատարումն իրականացվում է՝ այն պայմանով, որ տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունների կազմում ներառված չեն հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին և (կամ) չափման մեթոդներին համապատասխանող դիրքերը՝ հետևյալ դեպքերի համար՝
ա) նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում ներառված են հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակներ և կամ չափման մեթոդներ պարունակող ստանդարտ.
բ) կանոններ և հետազոտության մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում ներառված է հետազոտությունների (փորձարկումների) նոր տեսակը և (կամ) չափման մեթոդը.
գ) հետազոտությունների կանոններ և մեթոդներ պարունակող առկա ստանդարտի տեքստում փոփոխված է հետազոտությունների (փորձարկումների) և (կամ) չափման մեթոդի առկա տեսակի անվանումը:
17. Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը որոշելու համար օպերատորն անցկացնում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի տեղեկագրքում կատարված փոփոխությունների վերլուծություն: Տեղեկագրքում փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում օպերատորը ձևավորում է փոփոխությունների նախագիծ՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 121 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ- տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանության (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 3 հավելվածով նախատեսված ձևի: Հետազոտությունների (փորձարկումների) այն տեսակը որոշելու ժամանակ, որին դասվում է տեղեկագրքում ներառման համար պլանավորվող չափման մեթոդը, օպերատորն առաջնորդվում է հավելվածով սահմանված ցանկում նշված տեղեկություններով:
18. Միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից փոփոխությունների նախագծի ուսումնասիրումը՝ տեղեկագրքում փոփոխությունների կատարման նպատակահարմարության գնահատման նպատակով, իրականացվում է Մեթոդաբանության 86-րդ կետին համապատասխան:
19. Տեղեկագրքում նոր դիրք ներառելու ժամանակ ձևավորվում է գրառում՝ հետևյալ կանոններին համապատասխան ՝
ա) ծածկագրային արժեքը տրվում է այնպես, որ չափման նոր մեթոդի անվանումը գտնվի այբբենական կարգով՝ տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկությունների կազմում.
բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանները պետք է լրացվեն՝ վավերապայմանները և տեղեկագրքում փոփոխությունների կատարման մասին նորմատիվ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը պարունակող տեղեկություններով:
20. Տեղեկագրքի առկա գրառման մեջ փոփոխություններ կատարելիս ձևավորվում է 2 գրառում՝
ա) առաջին գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 21-րդ կետին համապատասխան.
բ) երկրորդ գրառումը պարունակում է տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները և ձևավորվում է սույն կարգի 22-րդ կետին համապատասխան:
21. Տեղեկագրքի փոփոխվող գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝
ա) բոլոր վավերապայմանների արժեքները (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» և «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանների) պետք է համապատասխանեն փոփոխվող գրառման արժեքներին.
բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, մինչև որը (ներառյալ) գործում է փոփոխվող գրառումը և որը համապատասխանում է գրառման գործողության ավարտի ամսաթվին.
գ) «Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի տեղեկություններ այն նորմատիվ ակտի մասին, որին համապատասխան տեղեկագրքի տեղեկություններում կատարվում են փոփոխություններ:
22. Տեղեկագրքի փոփոխված գրառման մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ կանոններին համապատասխան՝
ա) վավերապայմանների արժեքները պետք է պարունակեն չափման մեթոդի մասին փոփոխված տեղեկությունները.
բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պետք է պարունակի ամսաթիվ, որից սկսած գործում է փոփոխված գրառումը: Գործողության մեկնարկի ամսաթիվը պետք է լինի փոփոխվող գրառման «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանում նշված ամսաթվից ոչ ուշ.
գ) «Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը պետք է պարունակի այն նորմատիվ ակտի մասին տեղեկությունները, որին համապատասխան, տեղեկագրքի տեղեկություններում փոփոխություններ են կատարվում:
23. Փոփոխությունների կատարման արդյունքը Միության տեղեկատվական պորտալում տեղեկագրքի կազմի մեջ մտնող հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և չափման մեթոդների մասին արդիականացված տեղեկությունների հրապարակումն է:
ՀԱՎԵԼՎԱԾ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագրքի վարման կարգի |
ՑԱՆԿ
հետազոտությունների (փորձարկումների) տեսակներին տրվող ծածկագրերի և հետազոտությունների (փորձարկումների) տեսակին համապատասխանող չափման մեթոդների նկարագրությունների
Հետազոտության (փորձարկման) տեսակի ծածկագիրը |
Հետազոտությունների (փորձարկումների) տեսակը |
Չափման այն մեթոդների նկարագրությունը, որոնք դասվում են հետազոտությունների (փորձարկումների) համապատասխան տեսակին |
010 |
Աերոդինամիկ հետազոտություններ (փորձարկումներ) |
բնական օդափոխման փորձարկումների, մեխանիկական դրդմամբ օդափոխման համակարգերի փորձարկումների, տարածքում օդափոխանակման պատիկության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ |
020 |
Վիրուսաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
վիրուսների հայտնաբերմանը և նույնացմանը (նույնականացմանը), ինչպես նաև դրանց կենսաբանական հատկությունների հետազոտությանն ուղղված չափման մեթոդներ |
030 |
Գենետիկ հետազոտություններ (փորձարկումներ) |
օրգանիզմներում գեների ուսումնասիրության, գենետիկ վարիացիաների և ժառանգականության ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ |
040 |
Իմունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
հակագեների և հակամարմինների սպեցիֆիկ փոխազդեցության վրա հիմնված և ինֆեկցիոն ու մակաբուծային հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար կիրառվող չափման մեթոդներ |
050 |
Մանրադիտման մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) |
միկրոօրգանիզմների հայտնաբերման և հետազոտության համար նախատեսված մանրադիտակների օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ |
060 |
Չքայքայող վերահսկողության մեթոդներով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտների՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանության ստուգման ժամանակ օգտագործվող չափման մեթոդներ, որոնց դեպքում չպետք է խախտվի օբյեկտի՝ կիրառման համար պիտանիությունը |
070 |
Արտաքին գործոնների ներգործության մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտների՝ շրջակա միջավայրի իրական պայմանների ընդօրինակման և դրանց ներգործությունների վերարտադրման եղանակով շրջակա միջավայրի՝ տրված պայմաններում աշխատունակությունը և պարամետրերը պահպանելու ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ |
080 |
Հուսալիության, երկարակեցության մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
տրված պայմաններում հուսալիության ցուցանիշների որոշման համար, այդ թվում՝ անխափանության, վերանորոգմանը պիտանիության, պահպանվածության և երկարակեցության մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ |
090 |
Հրդեհանվտանգության և պայթանվտանգության մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտների պայթահրդեհավտանգավոր հատկությունների որոշման համար, այդ թվում՝ նյութերի հրդեհապայթավտանգավորության, ինչպես նաև շինարարական նյութերի, տեքստիլ, շինարարական կառույցների, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների հրդեհային վտանգի մասով փորձարկումներ անցկացնելիս կիրառվող չափման մեթոդներ |
100 |
Դիմացկունության և (կամ) հերմետիկության մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտների՝ հեղուկ կամ գազային փորձարկման միջավայրով ստեղծվող փորձարկման ճնշման ներգործության դեպքում դիմացկունության և (կամ) հերմետիկության պահպանման ունակությունը որոշելու համար նախատեսված չափման մեթոդներ |
110 |
Էլեկտրամագնիսական համատեղելիության մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
տեխնիկական միջոցների՝ տրված որակով և տրված էլեկտրամագնիսական իրադրության մեջ տրված որակով գործելու և այլ տեխնիկական միջոցների համար անթույլատրելի էլեկտրամագնիսական խանգարումներ չստեղծելու ունակությունը հաստատելու համար կիրառվող չափման մեթոդներ |
120 |
Ակուստիկ հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
նյութերի և արտադրատեսակների՝ ձայնը ճառագայթելու, հաղորդելու և կլանելու հատկությունները գնահատելու համար կիրառվող չափման մեթոդներ |
130 |
Օպտիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկման օբյեկտների օպտիկական և լուսատեխնիկական բնութագրերի որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (լուսային հոսք, լույսի ուժ, գունավորության կոորդինատներ, լուսահաղորդման ինդեքս, գունային ջերմաստիճան և այլն) |
140 |
Ֆիզիկական հատկությունների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների որոշման համար կիրառվող չափման մեթոդներ (կշռային պարամետրեր, երկրաչափական պարամետրեր, ռադիոակտիվ հատկություններ, ջերմաստիճանային պարամետրեր և այլն) |
150 |
Ֆիզիկական գործոնների որոշման մասով հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտներից ստեղծվող ֆիզիկական գործոնների մակարդակների չափման համար կիրառվող չափման մեթոդներ (աղմուկ, թրթռում, ուլտրաձայն, ինֆրաձայն, էլեկտրամագնիսական դաշտեր, ստատիկ հոսանք, ինֆրակարմիր (ջերմային) և տեսանելի, ուլտրամանուշակագույն, լազերային և ռենտգենյան ճառագայթում) |
160 |
Տեղեկատվության պաշտպանության, այդ թվում՝ ծրագրային ապահովման միջոցների հետազոտություններ (փորձարկումներ) |
սահմանված պահանջներին տեղեկատվության պաշտպանության և դրա պաշտպանվածության վերահսկման ծրագրային, ծրագրային-ապարատային միջոցների, տեղեկատվության պաշտպանության գաղտնագրային պաշտպանության միջոցների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ |
170 |
Սնկաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
սնկային և բորբոսային ախտահարումների, ինչպես նաև նման ախտահարումներ առաջացնելու ունակ հարուցիչների առկայության որոշման համար կիրառվող չափման մեթոդներ |
180 |
Միկրոկենսաբանական (մանրէաբանական) հետազոտություններ (փորձարկումներ) |
մանրէաբանական ցուցանիշների պահանջներին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման նպատակով մանրէների որակական և քանակական որոշման համար կիրառվող չափման մեթոդներ |
190 |
Մոլեկուլային կենսաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
փորձարկումների օբյեկտներում պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման համար կիրառվող սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքի վերլուծության վրա հիմնված չափման մեթոդներ |
200 |
Օրգանոլեպտիկ (սենսորային) հետազոտություններ (փորձարկումներ) |
հետազոտողի զգայարանների (տեսողություն, լսողություն, շոշափելիություն և այլն) օգտագործման վրա հիմնված չափման մեթոդներ |
210 |
Մակաբուծաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
ըստ մակաբուծական անվտանգության ցուցանիշների՝ համապատասխանության գնահատման համար կիրառվող հելմինտների և մակաբույծների, հելմինտների ֆրագմենտների, ձվերի և թրթուրների հայտնաբերման համար մակրոսկոպական և մանրադիտական մեթոդներ |
220 |
Ճառագայթումային հետազոտություններ (փորձարկումներ) |
սահմանված նորմերի պահպանման աստիճանի որոշման (ներառյալ սահմանված մակարդակները չգերազանցելը) կամ փորձարկման օբյեկտների վիճակի վերահսկման նպատակով փորձարկումների օբյեկտների նկատմամբ կիրառվող՝ իոնացնող ճառագայթումների չափման վրա հիմնված չափման մեթոդներ |
230 |
Ջերմատեխնիկական հետազոտություններ (փորձարկումներ) |
սահմանված ջերմատեխնիկական բնութագրերին փորձարկումների օբյեկտների համապատասխանության գնահատման համար կիրառվող չափման մեթոդներ (ջերմահաղորդման գործակից, օգտակար գործողության գործակից, ջերմային հզորություն, պատող կառուցվածքի ջերմաստիճան և այլն) |
240 |
Կառուցվածքի տեխնիկական փորձաքննություն |
կառուցվածքի տեխնիկական փորձաքննության համար կիրառվող չափման մեթոդներ |
250 |
Վիճակի տեխնիկական վերահսկում |
վիճակի տեխնիկական վերահսկման համար կիրառվող չափման մեթոդներ |
260 |
Թունաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
թունավոր գործոնով պայմանավորված՝ օրգանիզմի վրա նյութերի և արտադրատեսակների վնասակար ներգործության հայտնաբերման նպատակով կիրառվող չափման մեթոդներ |
270 |
Ֆիզիկա-քիմիական և քիմիական հետազոտություններ (փորձարկումներ), այդ թվում՝ «չոր քիմիա» |
որոշակի քիմիական ռեակցիաների արդյունքում դրսևորվող փորձարկումների օբյեկտների ֆիզիկական հատկությունների չափումներ անցկացնելիս դիտարկման վրա հիմնված չափման մեթոդներ |
280 |
Բջջաբանական հետազոտություններ (փորձարկումներ) |
բջիջների կազմության և գործառույթների, ներբջջային կառուցվածքների և դրանց կենսագործունեության արգասիքների ուսումնասիրության վրա հիմնված չափման մեթոդներ |
290 |
Էլեկտրաֆիզիկական հետազոտություններ (փորձարկումներ) |
էլեկտրասպառման և էլեկտրասարքավորումների տարբեր համակարգերի պարամետրերի չափման համար կիրառվող չափման մեթոդներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: