ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 132-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարբերանշանը ծառայության անհատականացման նշանն է։
2. Տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։
3. Ծառայության տարբերանշանի բաղադրիչներն են՝
1) Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության պետականությունը, որի կենսական շահերն է սպասարկում ծառայությունը.
2) գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը խորհրդանշում է արտաքին հետախուզական գործունեության բնույթը՝ արտաքին աշխարհում պետությունների, անձանց, երևույթների, իրադարձությունների, միավորումների, գաղափարների փոխկապակցվածությունը, որոնց իրական բնույթի ու նշանակության վերհանումը կենսական է արտաքին հետախուզական գործունեության համար.
3) տեսասևեռումը խորհրդանշում է արտաքին հետախուզության շատ կոնկրետ թիրախային բնույթը։ Արտաքին հետախուզությունը կենտրոնացած է ոչ թե «արտաքին աշխարհում ամեն ինչի», այլ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի համար կարևորություն ներկայացնող հարցերի վրա.
4) աչքը, որն ունի չափող թիրախի նշանացույց, խորհրդանշում է հետախուզության համար կարևորություն ներկայացնող հարցերի խորքը տեսնելու հետախուզության նպատակը.
5) չափող թիրախը խորհրդանշում է որոշումների ու գործողությունների հանգեցնող հետախուզական գործունեության վրա կենտրոնանալու ծառայության խնդիրը։ Չափող թիրախի նշանացույցը բնորոշում է վեր հանված հետախուզական տեղեկությունները հավասարակշռված և օբյեկտիվ վերլուծության ենթարկելու ծառայության խնդիրը.
6) ութաթև արևները, որոնք պատկերված էին հայկական Արտաշեսյանների արքունական դրոշի վրա, խորհրդանշում են հայոց պետականության հավերժության ապահովման հայ ժողովրդի իղձն ու Հայաստանի Հանրապետություն պետության նպատակը։
4. Ծառայության տարբերանշանը կլոր կապույտ երիզ է, որն իր մեջ է պարուրում գլոբուսի կլորություն ունեցող ցանցային գրաֆիկական գծապատկեր, որը գտնվում է տարբերանշանում իշխող դիրք ունեցող տեսասևեռման տպավորություն ստեղծող աչքի ներքո, որի կենտրոնում պատկերված է չափող թիրախի նշանացույց։ Կապույտ երիզը կլոր ցանցային գծապատկերից առանձնացված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները հաջորդականությամբ պատկերող ներքին եզրաշերտով։ Արտաքին կապույտ եզրաշերտի երկայնքով վերևի հատվածում նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ստորին հատվածում՝ «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որոնք միմյանցից բաժանվում են երկու ութաթև արևի պատկերներով, որոնք տեղակայված են հորիզոնական նույն գծի վրա՝ կլորի երկու կողմերում։
ՆՄՈՒՇՆԵՐ. |
5. Ծառայության տարբերանշանի սպասարկող գույներն ու կոդերն են՝
6. Ծառայության տարբերանշանի սպասարկող տառատեսակներն են՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2024 թվական: