ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թվականի N 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 4 360 000.0 հազար դրամ.
2) ծախսերի գծով` 5 967 963.9 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 1 607 963.9 հազար դրամ:
(2-րդ կետը փոփ. 19.01.23 N 02-Ն, 12.10.23 N 158-Ն)
3. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը` 0.0 հազար դրամ:
4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 2-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 4-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 5-ի:
8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 6-ի:
9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 7-ի:
10. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -14 ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 28 ք. Աբովյան |
(հավելվածները խմբ. 19.01.23 N 02-Ն, 17.03.23 N 33-Ն, 15.09.23 N 132-Ն, 12.10.23 N 158-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: