ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1744-Ն
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման՝
1) կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) աջակցության քարտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում կամ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքի տրամադրումն իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված աջակցության քարտի տրամադրման միջոցով, որով տրամադրվող գումարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչները՝ նախատեսված 1 շահառուի համար՝ սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն։
3. Հաստատել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետը, NN 2 և 3 հավելվածները։
5. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը և NN 1, 2 և 4 հավելվածները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման՝
ա. 1-ին կետի 1-ին, 5-րդ և 6-րդ ենթակետերը, 1.1-ին կետը, NN 1, 5 և 6 հավելվածները՝ 2023 թվականի հունվարի 1-ից,
բ. 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը, 2-րդ կետը, NN 2, 3 և 4 հավելվածները՝ 2025 թվականի հունվարի 1-ից.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1533-Ն որոշումը։
(5-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
6. Սահմանել, որ`
1) «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքները և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված սոցիալական աջակցության չափորոշիչները պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում գործող՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից՝ բացի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ից, որի վրա տարածվում են 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված չափորոշիչները՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու դեպքում.
2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան իրականացնելով ծխախոտի իրացումը՝ հայրենական արտադրության ֆիլտրով օրական մինչև 10 գլանակ ծխախոտ հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող հատուկ (մասնագիտացված) հաստատություններում բնակվող բոլոր ծխող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 20-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպություններում բնակվող՝
ա. սոցիալական նպաստի իրավունք ունեցող ծխող անձանց,
բ. կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն ծխող անձանց, որոնց Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 12-րդ կետի համաձայն, վճարվող կենսաթոշակի չափը չի գերազանցում 5000 դրամը.
3) սույն որոշմամբ սահմանված խնամքի և սոցիալական ծառայությունների ապահովման համար անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային ծախսերի հայտի նախագիծը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամանակ։
(6-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխների և 2-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
(7-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են խնամք ստացող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ ապաստան հայցող անձանց՝ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդություններ չունենալու պարագայում՝ խնամքի տրամադրում հայցող անձի, իսկ դատարանի վճռով անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալի համաձայնությամբ՝ բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
3. Շահառուին խնամքը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն)։
4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) 50 և ավելի անձի կացարանով ապահովման և շուրջօրյա խնամքի տրամադրման խոշոր կենտրոն է և լինում է՝
1) ընդհանուր տիպի` խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար.
2) հատուկ (մասնագիտացված)` խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց համար։
(4-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
5. Համայնքային փոքր տունը (այսուհետ՝ փոքր տուն) ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտեցված, 8-16 անձի համար նախատեսված փոքր կենտրոն է կամ շուրջօրյա խնամքի կենտրոնի մասնաճյուղ, և լինում է՝
1) ընդհանուր տիպի` խնամքի և կացարանի կարիք ունեցող, ինքնասպասարկման ունակություններն ամբողջությամբ կամ մասամբ պահպանած, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար.
2) հատուկ (մասնագիտացված)՝ խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց համար։
(5-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
6. Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուին իր տանը՝ ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, և լինում են՝
1) ընդհանուր տիպի՝ խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար․
2) հատուկ (մասնագիտացված)՝ խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց համար։
(6-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
7. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում (այսուհետ` ցերեկային կենտրոն) խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուին ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, և լինում են՝
1) ընդհանուր տիպի՝ տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար․
2) հատուկ (մասնագիտացված)՝ տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց համար։
(7-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
8. Շուրջօրյա խնամքի կենտրոնը, փոքր տունը և ցերեկային կենտրոնը պետք է ապահովված լինեն սույն որոշման N 2 հավելվածի չափորոշիչները և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները բավարարող անհրաժեշտ պայմաններով։
(8-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
9. Անկախ կազմակերպաիրավական ձևից, խնամքի տեսակից ու բնույթից՝ կազմակերպությունները պետք է ղեկավարվեն «Սոցիալական աջակցության մասին», իսկ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի դեպքում նաև՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներում ամրագրված հիմնական սկզբունքներով, սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներով։
(9-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
2․ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10. Խնամք տրամադրվում է՝
1) անձի կամ իր ներկայացուցչի (լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալի ներկայացրած դիմումի հիման վրա, կամ սույն հավելվածի 34-րդ կետով նախատեսված դեպքերում.
2) խնամք տրամադրող կազմակերպության նախաձեռնությամբ, որի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողն ըստ անհրաժեշտության կարող է հանդես գալ որպես անձի ներկայացուցիչ։
(10-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
11. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից խնամքի ծառայություններ տրամադրվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ)` այդ անձանց բնակության վայրի տարածքը սպասարկող կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) ուղեգրի հիման վրա՝ սույն և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
11.1. Խնամք տրամադրող կազմակերպության նախաձեռնությունը կարող է դրսևորվել ազատ տեղերի առկայության ժամանակ՝ հետևյալ դեպքերում.
1) երբ անօգնական վիճակում հայտնված անձն անմիջականորեն դիմում է խնամք տրամադրող կազմակերպություն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
2) երբ անձն ունի կացարանի կարիք, և տվյալ բնակավայրում կացարանով ապահովման ծառայություն մատուցող կազմակերպություններ չկան կամ լինելու դեպքում՝ դրանցում չկան ազատ տեղեր.
3) երբ միայնակ բնակվող անձն ունի խնամքի կարիք և դիմում է խնամք տրամադրող կազմակերպություն.
4) երբ անձն ընտանիքում ենթարկվել է բռնության կամ սոցիալական մեկուսացվածության, որի արդյունքում այլևս չունի խնամողներ և (կամ) բնակության վայր, և խնամքի ծառայություն չտրամադրելը կարող է վտանգավոր լինել նրա առողջության և հետագա կյանքի համար.
5) երբ խնամք տրամադրող ընդհանուր տիպի կազմակերպությունում շահառուի մոտ բացահայտվում են հոգեկան առողջության կամ մտավոր ակնհայտ խնդիրներ.
6) օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պատերազմի ժամանակ և ռազմական դրության դեպքում։
(11.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող, լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր չկնքած, սակայն օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված կազմակերպության կողմից խնամքի ծառայություններ տրամադրվում է այդ կազմակերպության ղեկավարի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա՝ օրենսդրությամբ, սույն և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
13. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձը խնամք տրամադրելու վերաբերյալ դիմումն անձամբ կամ սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերում՝ իր ներկայացուցչի միջոցով, ներկայացնում է՝
1) տարածքային կենտրոն` սույն հավելվածի 11-րդ կետում նշված կազմակերպության կողմից խնամք ստանալու համար.
2) խնամք տրամադրող կազմակերպություն՝ սույն հավելվածի 12-րդ կետում նշված կազմակերպության կողմից խնամք ստանալու համար։
(13-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
14. Սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում խնամք ստանալու համար անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
3) հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը․
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական փաստաթուղթ՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից լրացված՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների.
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք՝ միայն տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում։
(14-րդ կետը լրաց., խմբ. 28.12.23 N 2332-Ն)
15. Հատուկ (մասնագիտացված) խնամք ստանալու համար անձը սույն հավելվածի 14-րդ կետում թվարկված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև`
1) քաղվածք անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից․
2) դիմումն անձի խնամակալի ներկայացնելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը։
16. Խնամք տրամադրելու վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս պահանջվում են նաև հետևյալ փաստաթղթերը.
1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան (իսկ կացության քարտ չունեցող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը).
2) անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ իր լիազորագիրը՝ առանց նոտարական վավերացման, իսկ ներկայացուցչի փաստաբան լինելու դեպքում նաև՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը։
(16-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
17. Խնամքի տրամադրման համար տարածքային կենտրոնը չի կարող անձից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում։
17.1. Խնամքի ծառայություն հայցող անձի դիմումին ընթացք չի տրվում, եթե պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը չի ներկայացվել։
(17.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
18. Խնամքի ծառայություն հայցող անձի դիմումն ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման նպատակով, որի արդյունքում կազմված արձանագրությունը՝ տվյալ անձին խնամք տրամադրելու կամ սույն հավելվածի 40-րդ կետի համաձայն խնամքի տրամադրումը մերժելու մասին իր եզրակացության հետ ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին։
19. Տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը և սույն հավելվածի 14-16-րդ կետերում նշված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` անձին խնամք տրամադրելու կամ սույն հավելվածի 40-րդ կետի համաձայն խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ նշելով խնամքի տեսակը, և ներկայացնում է ՄՍԾ։
20. ՄՍԾ-ն, տարածքային կենտրոնից ստացած որոշման և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումների ՄՍԾ ստացման ժամկետի՝ միաժամանակ հաշվի առնելով.
1) տրամադրման ենթակա խնամքի տեսակը.
2) անկողնային խնամք պահանջող ծառայության անհրաժեշտությունը.
3) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրների առկայությունը։
21. ՄՍԾ-ն, կազմակերպություններից ստանալով տեղեկություն՝ ազատ տեղերի առկայության և խնամքի տրամադրման հնարավորության վերաբերյալ, այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոն՝ տվյալ անձին ուղեգրելու համար, միաժամանակ տեղեկացնելով կազմակերպությանը։
22. Ելնելով խնամքի տրամադրում հայցող անձի ցանկությունից և խնամքի տրամադրման հրատապությունից, հերթացուցակում առաջին տեղում չգտնվող, անկողնային շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձանց պարզեցված ընթացակարգով կարող է տրամադրվել տնային խնամքի ժամանակավոր ծառայություն մինչև անձի ուղեգրվելը շուրջօրյա խնամքի կենտրոն՝ միաժամանակ տեղեկացնելով նաև համապատասխան կազմակերպությանը։
(22-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
23. Շուրջօրյա խնամքի կենտրոն արտահերթ ընդունելությունը հնարավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով խնամողներ և բնակության վայր չունեցող այն անձանց համար, ում խնամքի ծառայություն չտրամադրելը, սույն հավելվածի 34-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա կարող է վտանգավոր լինել իր առողջության և հետագա կյանքի համար։
24. Տարածքային կենտրոնը, ՄՍԾ-ից ստանալով սույն հավելվածի 21-րդ կետով նշված տեղեկությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում անձին տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի փետրվարի 10-ի N 35-Ա/1 հրամանով հաստատված ձևին համապատասխան խնամքի տրամադրման ուղեգիր կամ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան աջակցության քարտ։
(24-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
25. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելուց բացի՝ բոլոր մյուս դեպքերում խնամքի ծառայություն հայցող անձը ուղեգիրը կամ աջակցության քարտը ստանալուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն, իսկ չներկայանալու դեպքում անձն ուղեգիրը կամ աջակցության քարտը պետք է վերադարձնի տարածքային կենտրոն՝ գրավոր տեղեկացնելով չներկայանալու պատճառը։ Տարածքային կենտրոնն ուղեգրի կամ աջակցության քարտի վերադարձի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՄՍԾ։
(25-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
26. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող և (կամ) լիազորված պետական մարմնի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած շուրջօրյա խնամքի կենտրոնը կամ փոքր տունը ուղեգիրը ստանալուց հետո անձի հետ կնքում է պայմանագիր շուրջօրյա խնամքի տրամադրման վերաբերյալ՝ ձևակերպելով իր ընդգրկումը շուրջօրյա խնամք ստացող շահառուների ցուցակում՝ տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով։
(26-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
27. Սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դեպքում շուրջօրյա խնամք ստացող շահառուի ընդգրկումը ձևակերպվում է փաստացի ծառայություն ստանալու օրվանից՝ տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով։
28. Տնային պայմաններում և ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումն իրականացնելուց առաջ՝ ուղեգիրը կամ աջակցության քարտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության սոցիալական աշխատողն իրականացնում է տնային այցելություն, որի արդյունքում ծառայությունները տրամադրվում են անձի հետ պայմանագիրը կնքելուց հետո՝ ձևակերպելով իր ընդգրկումը համապատասխան խնամք ստացող շահառուների ցուցակում՝ ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից կամ կազմակերպության ղեկավարի հրամանով։
(28-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
29. Լիազորված պետական մարմնի հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող, սակայն օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունն իր կենտրոնում խնամք և սոցիալական այլ ծառայություններ կարող է տրամադրել սեփական նախաձեռնությամբ, առանց ուղեգրի կամ աջակցության քարտի առկայության։
(29-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
30. Շուրջօրյա խնամքի կենտրոն, փոքր տուն կամ ցերեկային կենտրոն չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (բացառությամբ բժշկի նշանակած դեղամիջոցների), ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ առարկաներ ու սարքեր։ Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը դրա մասին իրազեկում է ոստիկանությանը։
31. Կազմակերպություն անձի չներկայանալը համարվում է հարգելի և տարածքային կենտրոնը տվյալ անձին տրամադրում է նոր ուղեգիր կամ աջակցության քարտ (անձի դիմումի հիման վրա), եթե խնամքի տրամադրում հայցող անձի մոտ առկա է հետևյալ պատճառներից որևէ մեկը՝
1) իր կամ իր ընտանիքի անդամի առողջական վիճակի վատթարացումը.
2) ուղեգիրը կամ աջակցության քարտը ստանալու օրվանից հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում իր հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց մահվան դեպքերը.
3) իր կողմից բժշկական հաստատությունում գտնվող, մինչև երեք տարեկան ընտանիքի անդամ երեխայի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի այլ հիվանդ անդամի հետ հիվանդանոցային հաստատությունում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.
4) օրենսդրությամբ սահմանված արտակարգ և անկանխատեսելի հանգամանքները, ինչպես նաև պատերազմը և ռազմական դրության հայտարարումը (անհաղթահարելի ուժ)։
(31-րդ կետը փոփ., լրաց. 28.12.23 N 2332-Ն)
32. Խնամքի տրամադրում հայցող անձի դիմումի հիման վրա՝ սույն հավելվածի 31-րդ կետում նշված պատճառներով ուղեգրումը կարող է անձի ցանկությամբ հետաձգվել մինչև վեց ամսով, ինչի վերաբերյալ տարածքային կենտրոնը ՄՍԾ-ին տեղեկացնում է համապատասխան դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։
(32-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
33. Կազմակերպություն չներկայանալու վերաբերյալ տարածքային կենտրոն հարգելի պատճառներ չներկայացնելու կամ ուղեգիրը կամ աջակցության քարտը չվերադարձնելու դեպքում, տարածքային կենտրոնն այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՄՍԾ՝ տվյալ անձին խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառումից հանելու համար։
34. Ոստիկանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր ու բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով անձի անօգնական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում տարածքային կենտրոնն անհապաղ իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքների հիման վրա տարածքային կենտրոնի ղեկավարը նույն օրն ընդունում է խնամք տրամադրելու մասին որոշում՝ կազմելով դեպքի հրատապության վերաբերյալ արձանագրություն, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է ՄՍԾ։ ՄՍԾ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը, որից հետո տարածքային կենտրոնն անձին անհապաղ ուղեգրում է խնամքի համապատասխան կենտրոն։
35. Սույն հավելվածի 34-րդ կետում նշված տեղեկությունները տարածքային կենտրոնը ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին ստանալու դեպքում ուղեգրման գործընթացը իրականացնում է առաջիկա աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մինչ այդ՝ առանց ուղեգրման, ուղղորդում է համապատասխան կազմակերպություն։
36. Անօգնական վիճակում հայտնված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին անմիջականորեն կազմակերպություն դիմելու դեպքում կազմակերպությունն անհապաղ ձեռնարկում է անձին անհրաժեշտ օգնության և խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին առաջիկա աշխատանքային օրը տեղեկացնելով ՄՍԾ՝ տվյալ անձի ուղեգրումն իրականացնելու համար։
37. Խնամք տրամադրող կազմակերպության կողմից անձին խնամք է տրամադրվում առանց ուղեգրի կամ աջակցության քարտի առկայության՝ այդ մասին տեղեկացնելով ՄՍԾ՝ միայն օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պատերազմի ժամանակ և ռազմական դրության դեպքում, որոնց ավարտից հետո անմիջապես սկսվում է ուղեգրման գործընթացի իրականացումը՝ սույն հավելվածի 10-րդ կետի համաձայն։
(37-րդ կետը խմբ. 28.12.23 N 2332-Ն)
38. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող` լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած, ինչպես նաև չկնքած կազմակերպությունը խնամք տրամադրելու նպատակով կարող է իրականացնել օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ՝ սեփական նախաձեռնությամբ։
39. Անօգնական վիճակում գտնվող անձի կամ իր ներկայացուցչի՝ խնամքի տրամադրումից հրաժարվելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունը տվյալ անձի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տվյալ անձի փաստացի գտնվելու վայրի տարածքը սպասարկող տարածքային կենտրոն՝ եզրակացությունը կազմելու և դրա հիման վրա, խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ անձին համապատասխան խնամքի կենտրոնում տեղավորելու մասին որոշում կայացնելու նպատակով։
3. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
40. Խնամքի տրամադրում հայցող անձին տարածքային կենտրոնը մերժում է խնամքի տրամադրումը, եթե՝
1) անձի մոտ առկա է սույն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը՝ հատուկ մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.
2) խնամքի տրամադրման համար սույն հավելվածի 4-7-րդ կետերով սահմանված չափորոշիչների բավարար հիմքերի բացակայության դեպքում։
(40-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
41. Սույն հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով խնամքի տրամադրումը մերժելու դեպքում տարածքային կենտրոնն իր որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՄՍԾ, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում առողջապահության և սոցիալական աջակցության բնագավառներում Կառավարության կողմից լիազորված պետական մարմիններին՝ խնամքի տրամադրում հայցող անձի (դատարանի վճռով անգործունակ ճանաչված լինելու դեպքում` խնամակալի) համաձայնությամբ, իր բուժման գործընթացը հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում, կամ՝ իր խնամքը, ներառյալ՝ կացարանով ապահովելն այլ մասնագիտացված կենտրոնում (առկայության դեպքում) կազմակերպելու համար։
(41-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
4. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՓՈՔՐ ՏԱՆԸ
42. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվում է շահառուների՝
1) սննդի տրամադրումը.
2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, այդ թվում՝ հատուկ (մասնագիտացված) կենտրոնում՝ հոգեբուժական օգնություն և խորհրդատվություն.
3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը այդ թվում՝ հատուկ (մասնագիտացված) կենտրոնում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ.
4) իրավական խորհրդատվության տրամադրումը.
5) աջակցող միջոցներով ապահովումը.
6) բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը.
7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը.
8) ազատ ժամանցը.
9) աշխատանքային թերապիան այդ թվում՝ հատուկ (մասնագիտացված) կենտրոնում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայություններ։
43. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուներին տրամադրում է՝
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
3) անկողնային պարագաներ.
4) անձնական հիգիենայի պարագաներ:
44. Ընդհանուր տիպի փոքր տանը կազմակերպվում են շահառուների՝ սույն հավելվածի 42-րդ կետում նշված բոլոր միջոցառումները՝ բացի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերից, և սույն հավելվածի 43-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված միջոցառումները։ Հատուկ (մասնագիտացված) փոքր տանը տրամադրվում են սույն հավելվածի 42-րդ կետի բոլոր միջոցառումները՝ բացի 2-րդ և 4-րդ ենթակետերից, ինչպես նաև սույն հավելվածի 43-րդ կետի բոլոր ենթակետերի միջոցառումները։ Ի հավելումն՝ փոքր տանը կազմակերպվում է նաև շահառուի համայնքային առողջապահական (այդ թվում՝ հոգեբուժական) ծառայություններից օգտվելու իրավունքի իրացումը։ Ելնելով փոքր տան՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված տիպից՝ դրա պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի, համայնքային բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
45. Շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պետք է շահառուին դուրս գրի իր բնակության վայրի հաշվառումից և հաշվառի իր գտնվելու վայրի բնակչության պետական ռեգիստրում։
46. Շուրջօրյա խնամքի կենտրոն ընդունվելուց անմիջապես հետո շահառուն ենթարկվում է բժշկական զննության տվյալ կենտրոնի բժշկի կողմից, որը տալիս է եզրակացություն տվյալ շահառուի նկատմամբ սանիտարահիգիենիկ գործողություններ իրականացնելու և հատուկ առանձնացված սենյակում սահմանված ժամկետով տեղավորելու անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու դեպքում անձը տեղավորվում է առանձնացված սենյակում մինչև իր առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության տրամադրումը։
47. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը սույն հավելվածի 26-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում նոր ընդունված անձի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգում։ Անձին կրկին ընդունելու (խնամքի տրամադրումը դադարեցնելու) դեպքում այդ տեղեկատվական համակարգում կատարվում է համապատասխան գրառում։
(47-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
48. Շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր ընդունված շահառուի տեղավորումը բաժանմունքներում և սենյակներում իրականացվում է անձի՝ սոցիալական աշխատողի, հոգեբանի և բժշկի կողմից իրականացրած սոցիալական կարիքի գնահատման հիման վրա։
(48-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
49. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան սոցիալական աշխատողն իրականացնում է իրավունքների իրազեկում՝ շահառուի համար մատչելի եղանակով, շահառուի սոցիալական կարիքի գնահատում, դրա հիման վրա կազմում սոցիալական վերականգնման ծրագիր՝ հետագա աշխատանքի համար։
50. Եթե ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոն կամ փոքր տուն ընդունվելուց յոթ օրացուցային օրվա ընթացքում շահառուի մոտ բացահայտվում են հոգեկան առողջության կամ մտավոր ակնհայտ խնդիրներ, կազմակերպությունը տեղեկացնում է տարածքային կենտրոնին՝ խնամքի տրամադրումը դադարեցնելու և իր բնակության վայր տեղափոխումը կազմակերպելու նպատակով։
(50-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
51. Շուրջօրյա խնամքի կենտրոնը իրականացնում է շահառուի առաջին օգնության և սպասարկման տրամադրումը, իսկ փոքր տունը՝ դրա կազմակերպումը բնակվելու (խնամվելու) ողջ ժամանակահատվածում՝ տվյալ կենտրոնի բժշկի, իսկ փոքր տան պարագայում՝ դրա գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատության կողմից։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի յուրաքանչյուր շահառուի համար լրացվում է ներքին օգտագործման բժշկական քարտ, որում գրանցվում են իր անձնական տվյալները, բժշկական զննության, լաբորատոր ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքները, հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժում ստացած լինելու վերաբերյալ և անհրաժեշտ այլ տվյալներ։
(51-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
52. Շուրջօրյա խնամքի կենտրոնի համապատասխան ավագ բուժաշխատողը յուրաքանչյուր օր իրականացնում է շահառուների համայց և ցույց տալիս անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր շահառուների զննություն և գրառում կատարում ներքին օգտագործման բժշկական քարտերում։
(52-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
53. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը շահառուի գտնվելու ժամանակահատվածում զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության տրամադրած եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ բժշկական այլ հակացուցումների հայտնաբերման դեպքում, խնամքի կենտրոնի բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու պարագայում՝ համապատասխան ավագ բուժաշխատողը) շահառուին տեղավորում է առանձնացված սենյակում, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այլ շահառուների հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար, մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համապատասխան մասնաճյուղ, և ըստ անհրաժեշտության, ապահովում շահառուի տեղափոխումը բժշկական հաստատություն։
(53-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
54. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուի ուղեգրումը բժշկական հաստատություններ իրականացնելիս ապահովում է սննդի կազմակերպումը (բացառությամբ հակատուբերկուլոզային, հոգեբուժական, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական և առողջարաններում` վերականգնողական բուժման դեպքերի) կամ անկողնային խնամքը, անհրաժեշտության դեպքում, ապահովելով նաև շահառուին հոգեբույժի նշանակած հոգեմետ դեղերով (բացառությամբ հիվանդանոցային հոգեբուժական հաստատությունում գտնվելու դեպքերի)։
(54-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
55. Շուրջօրյա խնամքի կենտրոն և փոքր տուն շահառուի ցանկությամբ կարող են այցելել իր համար նշանակալի անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ անձինք։ Այցելություններն իրականացվում են ներքին կարգապահական կանոններին համապատասխան՝ հատուկ տեսակցությունների համար նախատեսված սենյակում։
55.1. Շուրջօրյա խնամքի կենտրոնից շահառուն, ըստ շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին ընթացակարգերի, կարող է՝
1) օրվա ընթացքում կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով.
2) ժամանակավոր դուրս գրվել՝ ընթացիկ տարում մինչև 90 օրացուցային օրով.
3) տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն։
(55.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
56. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան շահառուն խնամքի կենտրոնի ղեկավարի հրամանով կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օրացուցային օր ժամկետով դուրս գրվել խնամքի կենտրոնից՝ իր կամ իրեն հյուրընկալող անձի դիմումի հիման վրա։
(56-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
57. Շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոնը շահառուին կամ իր ներկայացուցչին տալիս է ժամանակավոր դուրսգրման տեղեկանք, նշելով ժամանակավոր գտնվելու իր վայրը և նաև հոգեբույժի նշանակած դեղերի անվանումները։ Նշված տեղեկանքը շահառուն կամ իր ներկայացուցիչը ներկայացնում է շահառուի ժամանակավորապես գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատություն՝ համապատասխան դեղերը ստանալու համար։
(57-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
58. Շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի կենտրոնի շահառուի տեղափոխումը շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի այլ կենտրոն, ինչպես նաև շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոնի շահառուի տեղափոխումը շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) այլ կենտրոն իրականացվում է շահառուի կամ իր ներկայացուցչի պատճառաբանված դիմումի հիման վրա։
59. Տեղափոխման համար հարգելի պատճառներ կարող են լինել՝
1) խնամքի նախընտրած կենտրոնում հարազատ, բարեկամ, ընկեր ունենալը կամ այդ անձանց բնակվելու վայրի ավելի մոտ գտնվելը.
2) բժշկի եզրակացությամբ շահառուի առողջության համար տվյալ վայրը նպաստավոր չլինելը և այլն։
60. Շահառուի տեղափոխման սույն հավելվածի 59-րդ կետում նշված պատճառների դեպքում համապատասխան խնամքի կենտրոնի ղեկավարը շահառուի դիմումն իր գրությամբ ուղարկում է ՄՍԾ՝ ուղեգրումն իրականացնելու համար։
61. ՄՍԾ-ն եզրակացությունն ուղարկում է՝
1) տարածքային կենտրոն՝ ուղեգիր տրամադրելու և շուրջօրյա խնամքի կենտրոն` անձնական գործը (փաստաթղթերի պատճենները) մյուս կենտրոն փոխանցելու համար՝ դրական դիրքորոշում ունենալու դեպքում.
2) շուրջօրյա խնամքի կենտրոն՝ ոչ նպատակահարմար գտնելու դեպքում։
62. Շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում կամ փոքր տանը յոթ օրացուցային օրվանից ավելի բնակվող շահառուի մոտ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր հայտնաբերվելու դեպքում՝ իր կլինիկական վիճակի գնահատման նպատակով տրված մասնագիտական գնահատականի և առողջության վերաբերյալ երեք հոգեբույժի եզրակացության և կազմակերպության ղեկավարի՝ ՄՍԾ-ին հասցեագրած գրության հիման վրա, անձն արտահերթ ուղեգրվում է շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոն՝ սույն հավելվածի 23-րդ կետի համաձայն։ Տեղերի բացակայության դեպքում, եթե առկա է հատուկ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացությունն այն մասին, որ տվյալ անձի խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում գտնվելը վտանգ չի ներկայացնում այնտեղ բնակվող այլ անձանց համար, կարող է շարունակել բնակվել խնամքի ընդհանուր տիպի կենտրոնում՝ առանձնացված սենյակում՝ ապահովելով խնամքի կենտրոնի գտնվելու վայրի հոգեբուժական դիսպանսերի պարբերաբար հսկողությունն ու հոգեբույժի խորհրդատվությունը, հակառակ դեպքում՝ ուղեգրվել հիվանդանոցային հոգեբուժական հաստատություն։
(62-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
63. ՄՍԾ-ն ստանալով սույն հավելվածի 62-րդ կետում նշված գրությունը՝ կից փաստաթղթերով երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալ շահառուի ուղեգրումը շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոն։
(63-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
64. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը խնամքի տրամադրումը դադարեցվում է (իսկ սույն կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի դեպքում կարող է դադարեցվել)՝
1) շահառուի դիմումի հիման վրա.
2) շահառուի գրավոր ցանկության դեպքում՝ իրեն կացարանով ապահովելու ու խնամք տրամադրելու պատրաստակամություն հայտնած անձի դիմումի հիման վրա, որում պարտադիր պետք է նշվի իր անձնական տվյալները և կապը շահառուի հետ.
3) ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոնում կամ փոքր տանը՝ սույն հավելվածի 50-րդ և 62-րդ կետերում սահմանված դեպքերում.
4) սույն հավելվածի 56-րդ կետում նշված ժամկետը խախտելու դեպքում, այդ թվում՝ բժշկական հաստատություն տեղափոխվելու պատճառով.
5) շահառուի մոտ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում.
6) խնամքի այլ կենտրոն կամ այլ փոքր տուն տեղափոխվելու դեպքում․
7) խնամքի կենտրոնի կամ փոքր տան ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում.
8) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
9) շահառուի մահվան դեպքում։
(64-րդ կետը փոփ., լրաց. 28.12.23 N 2332-Ն)
65. Անձին շուրջօրյա խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավարի կամ փոքր տան համապատասխան աշխատակցի առաջարկության հիման վրա՝ կազմակերպության ղեկավարի հրամանով։
(65-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
66. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տանը բնակվող շահառուի մահվան դեպքում, խնամքի կենտրոնի բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու պարագայում՝ համապատասխան ավագ բուժաշխատողը) կամ տվյալ օրվա հերթապահ բուժքույրն այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և ոստիկանությանն իրազեկելու համար։ Մահվան մասին կազմակերպությունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Այն դեպքերում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ իրենք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ օրացուցային օրվա ընթացքում չեն ներկայանում կազմակերպություն, հուղարկավորությունը կատարում է կազմակերպությունն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար։
(66-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
5․ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
67. Տնային պայմաններում խնամքը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում է հիմնականում սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով՝
1) կենցաղային սպասարկում.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն։
68. Տնային խնամքի հատուկ (մասնագիտացված) խնամքը ներառում է սույն հավելվածի 67-րդ կետում նշված ծառայությունները և՝
1) խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված հոգեկան առողջության վերականգնմանը, և իր ընտանիքին` հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, իր հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.
2) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ).
3) հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն։
69. Տնային պայմաններում խնամք ստացող անձինք՝ ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության, դասակարգվում են երկու խմբի, որոնց նկարագրերը, տրամադրվող խնամքի ձևաչափը և հաստիքային միավորները սահմանված են սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ գլխում։
70. Սույն հավելվածի 26-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո խնամքը տրամադրվում է կազմակերպության սոցիալական աշխատողի սոցիալական կարիքի գնահատման արդյունքում կազմած և կազմակերպության ղեկավարի, ծրագրի ղեկավարի կամ համակարգողի հաստատած՝ սոցիալական վերականգնման ծրագրի և ժամանակացույցի հիման վրա։
(70-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
71. Տնային պայմաններում խնամքի տրամադրման տեսակը կարող է փոփոխվել շահառուի առողջական վիճակի, կարգավիճակի փոփոխության արդյունքում՝ իր սոցիալական կարիքի կրկնակի գնահատման և բժշկի (հոգեբույժի) եզրակացության հիման վրա։
72. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի կամ իր ներկայացուցչի դիմումի հիման վրա.
2) շահառուի մոտ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում՝ հոգեբուժական հաստատության եզրակացության հիման վրա.
3) խնամք մատուցող աշխատողների նկատմամբ շահառուի կողմից երեք անգամ անհարգալից վերաբերմունքի կամ բռնության դրսևորման դեպքում՝ կազմակերպության սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա.
4) խնամք ստացող անձի` անձնական օգնականի կամ սույն որոշմամբ սահմանված խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքերում.
5) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
6) շահառուի մահվան դեպքում։
(72-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
73. Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից կամ կազմակերպության ղեկավարի հրամանով։
(73-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
6․ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
74. Ընդհանուր տիպի ցերեկային կենտրոնը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում է հիմնականում սոցիալական ծառայություններ հետևյալ ձևերով՝
1) սնունդ՝ օրական մեկ անգամ.
2) սոցիալ-հոգեբանական օգնություն.
3) իրավական խորհրդատվություն.
4) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.
5) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.
6) մասնագիտական կողմնորոշում.
7) արվեստի միջոցով թերապիա.
8) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):
75. Հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնը շահառուին, բացի սույն հավելվածի 74-րդ կետում նշված ծառայությունները, տրամադրում է նաև`
1) խորհրդատվական օգնություն մի կողմից՝ ուղղված շահառուի հոգեկան առողջության վերականգնմանը, մյուս կողմից՝ իր ընտանիքին` հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, իր հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.
2) հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն։
76. Սույն հավելվածի 26-րդ կետում նշված հրամանի առկայության դեպքում սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո խնամքը տրամադրվում է սոցիալական աշխատողի կազմած և կազմակերպության ղեկավարի, ծրագրի ղեկավարի կամ համակարգողի հաստատած՝ սոցիալական վերականգնման ծրագրի և ժամանակացույցի հիման վրա՝ տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի՝ անձի սոցիալական կարիքի գնահատման վերաբերյալ ամփոփ տեղեկության, և կազմակերպության սոցիալական աշխատողի՝ սոցիալական կարիքի կրկնակի գնահատման արդյունքում։
(76-րդ կետը լրաց., փոփ. 28.12.23 N 2332-Ն)
77. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման տեսակը կարող է փոփոխվել շահառուի առողջական վիճակի, կարգավիճակի փոփոխության արդյունքում՝ իր սոցիալական կարիքի կրկնակի գնահատման և բժշկի (հոգեբույժի) եզրակացության հիման վրա։
78. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի կամ իր ներկայացուցչի դիմումի հիման վրա.
2) շահառուի մոտ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված հիվանդություններից մեկի ախտորոշման դեպքում՝ հոգեբուժական հաստատության եզրակացության հիման վրա.
3) մեկ տարվա ընթացքում 90 օրացուցային օր կենտրոն չներկայանալու դեպքում.
4) խնամք ստացող անձի` սույն որոշմամբ սահմանված խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում.
5) ցերեկային կենտրոնի ներքին կարգապահական կանոնները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելու դեպքում.
6) խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.
7) շահառուի մահվան դեպքում։
(78-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
79. Ցերեկային կենտրոնում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից կամ կազմակերպության ղեկավարի հրամանով։
(79-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
7․ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
80. Կազմակերպություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում ձևին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ։
81. ՄՍԾ-ն վարում է խնամք ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ։
82. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում ՄՍԾ-ի և լիազորված պետական մարմնի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
8․ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
83. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի (մատուցվող ծառայությունների) մշտադիտարկման և գնահատման կարգը և մեթոդաբանությունը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանով։
84. Տրամադրվող խնամքի մշտադիտարկումը պետք ուղղված լինի սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։
85. Ծառայությունների իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, սույն հավելվածի 80-րդ կետում նշված հաշվետվությունների և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները հետագայում պետք է օգտագործվեն տվյալ ծառայությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար։
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 28.12.23 N 2332-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ` շուրջօրյա խնամքի կենտրոն), համայնքային փոքր տները (այսուհետ` փոքր տուն), սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները (այսուհետ` ցերեկային կենտրոն) պետք է ունենան ներքին կարգապահական կանոններ՝ պարտադիր շահառուների և աշխատակազմի համար։
2. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները պետք է հնարավորություն ընձեռեն տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակության, ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են՝ քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ)։
(2-րդ կետը փոփ., լրաց. 28.12.23 N 2332-Ն)
3. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում՝ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ։ Ելնելով շենքային պայմաններից՝ անկողնային բաժանմունքներում, հատուկ (մասնագիտացված), որոշ դեպքերում նաև՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում կարող են լինել երկսենյակ բաժիններ, ընդ որում՝ սենյակներից մեկում պետք է բնակվի երկու, մյուսում՝ երեք անձ՝ մեկ անձի բնակելի մակերեսի նույնչափ հաշվարկով։
4. Փոքր տան շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում՝ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ։
5. Շուրջօրյա խնամքի կենտրոնում յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով և աթոռով, իսկ յուրաքանչյուր սենյակ՝ սեղանով, հանդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով։ Փոքր տանը յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, հանդերձապահարանով, փոքր պահարանով, սեղանով և աթոռով։ Հատուկ (մասնագիտացված) շուրջօրյա խնամքի կենտրոնում սույն կետում նշված գույքը կարող է տրամադրվել մասամբ՝ կենտրոնի սոցիալական աշխատողի, հոգեբանի և հոգեբույժի համատեղ եզրակացությամբ հիմնավորված հակացուցումների առկայության դեպքում։
6. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար համապատասխան կաբինետներ՝ տեխնիկական և կադրային հագեցվածությամբ։
7. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ունենան լվացքատուն` կահավորված յուրաքանչյուր շահառուի հաշվարկով առնվազն 1 կգ հզորությամբ լվացքի մեքենաներով, ինչպես նաև լվացքը չորացնելու համար նախատեսված առանձին տարածք։ Որպես այլընտրանք՝ շահառուների անձնական և անկողնային սպիտակեղենի լվացման համար համապատասխան կազմակերպության հետ կարող է կնքվել խնամքի տրամադրման մասին պայմանագիր։
8. Փոքր տունն իր աշխատակազմի համար պետք է ունենա աշխատանքային պայմաններով ապահովված առնվազն մեկ սենյակ։
9. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր սենյակում կամ երկսենյակ բաժնում մեկական զուգարանակոնք, լվացարան և ցնցուղ։
10. Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով։
11. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա սանհանգույց՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով երկուսը և ևս մեկը՝ աշխատակազմի համար։
12. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ապահովված լինեն խոհանոցով և ճաշասրահով` առավելագույնը երկու հերթով ճաշելու հաշվարկով։
13. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շենքային պայմաններից ելնելով՝ յուրաքանչյուր հարկում կամ բաժանմունքում, ինչպես նաև փոքր տունը, պետք է ունենան հանգստի սենյակներ կամ սրահներ՝ ապահովված բազկաթոռներով, բազմոցներով, սեղաններով, աթոռներով՝ առավելագույնը 15 շահառուի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար, սեղանի խաղերով և առնվազն մեկ հեռուստացույցով։ Մշակութային միջոցառումների կամ այլ հանդիսություններ կազմակերպելու համար պետք է լինի սրահ կամ սենյակ՝ ապահովված համապատասխան կահավորանքով և գույքով։
14. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա խոհանոց, հանգստի և զբաղվածության սենյակներ՝ հարմարավետ կահույքով՝ առավելագույնը 10 շահառուի միաժամանակյա հանգստի համար, զբաղվածության համար անհրաժեշտ տեխնիկայով, սեղանի խաղերով։
15. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա առանձնացված սենյակ` նոր ընդունված շահառուին առնվազն 3 օրացուցային օր առանձին պահելու և բժշկական զննության ենթարկելու նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսարանային բաժանմունքի պահանջներին համապատասխան։
16. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան շահառուներին բժշկական կազմակերպություններ տեղափոխելու, մշակութային միջոցառումներին մասնակից դարձնելու, էքսկուրսիաների կամ այլ նպատակների համար կազմակերպությունը տեղափոխումը պետք է ապահովի սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված։
17. Շուրջօրյա խնամքի կենտրոնում և փոքր տանը շահառուն պետք է ապահովված լինի հեռախոսակապով և ինտերնետով։
18. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն շահառուին տեսանելի և հասանելի բարձրության վրա։
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
19. Շուրջօրյա խնամքի կենտրոնում հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար։ Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`
1) վարչական՝
ա. ընդհանուր ղեկավարում.
բ. իրավական խորհրդատվության տրամադրում.
գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն.
դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն.
ե. կադրային գործ.
2) սոցիալ-հոգեբանական և մանկավարժական՝
ա. սոցիալական և հոգեբանական օգնության տրամադրում.
բ. սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրում.
3) բժշկական՝
ա. բժշկական օգնության տրամադրում.
բ. բժշկական սպասարկման տրամադրում.
4) կենցաղային և տեխնիկական սպասարկում՝
ա. կենցաղային սպասարկում.
բ. սննդի կազմակերպում.
գ. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ.
դ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում.
ե. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում։
(19-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
20. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է՝
1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.
2) աշխատանքային գործառույթների ապահովմանը, խնամքի տրամադրմանն անհրաժեշտ միջոցներով համալրում.
3) համալրում բարձր որակավորում ունեցող կադրերով.
4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, իրենց անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.
5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.
6) իրականացված գործառույթների, պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.
7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.
8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(20-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
20.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն որոշման N 2 հավելվածի չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և այլ պայմաններ՝ չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտի ֆինանսական միջոցները։
(20.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
21. Սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին միայն իր կողմից կազմակերպվելու պարագայում։ Ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սույն գլխում նշված որոշ ուղղությունների ծառայությունները մասամբ կամ ամբողջությամբ կարող են նաև պատվիրակվել։ Ըստ այդմ, սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորների քանակական կարգավորումը նախատեսվում է միայն այն մասով, որքանով այն տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։
21.1. Սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն՝ լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ՝ ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, երբ այս ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ միայն սույն հավելվածի 44.1-ին, 47-րդ և 50-րդ կետերում նշված դեպքերում՝ ցանկի համապատասխան կետերի համաձայն։
(21.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
22. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Տնօրեն |
1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը |
2 |
Տեղակալ՝ տնօրենի |
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի շահառուի դեպքում հատուկ |
2 հաստիքային միավոր՝ 201 և ավելի շահառուի դեպքում | ||
1 լրացուցիչ հաստիքային միավոր՝ սույն հավելվածի 23-րդ կետի համաձայն |
23. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն ունենալու դեպքում։ Որպես առանձնացված մասնաճյուղ կարող են հանդես գալ նաև փոքր տները. այդ դեպքում լրացուցիչ հաստիքային միավորը նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 փոքր տների համար՝ միասին վերցված։
24. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական՝ մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավելի։
25. Քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա։
(25-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
26. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է՝
1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.
2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
3) կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում.
4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(26-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
27. Իրավական խորհրդատվության համար նախատեսվում է հետևյալ հաստիքային միավորը.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Իրավախորհրդատու |
1 հաստիքային միավոր` 101 և ավելի շահառուի դեպքում |
28. Իրավական խորհրդատվության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։
29. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.
2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում.
3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.
4) գնումների գործընթացի կազմակերպում.
5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.
6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.
7) հաշվետվությունների կազմում և ներկայացում.
8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացում.
9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(29-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
30. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Գլխավոր հաշվապահ |
1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը |
2 |
Հաշվապահ |
2 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
3 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Տնտեսագետ |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում, |
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում |
(30-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
31. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։
32. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են՝
1) տնօրենի, տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների պատրաստում.
2) շրջանառվող փաստաթղթերի պատրաստում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում.
3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում.
4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում և տրամադրում աշխատողին կամ շահառուին.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(32-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
33. Գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Գործավար |
0,5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի դեպքում՝ սույն հավելվածի |
1 հաստիքային միավոր` 101 և ավելի շահառուի դեպքում |
34. Կադրային գործը նախատեսում է՝
1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.
2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում։
3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում.
4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.
5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում.
6) արձակուրդներ տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(34-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
35. Կադրային գործի համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Տեսուչ՝ կադրերի գծով |
0,5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի դեպքում՝ սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն |
1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում | ||
2 հաստիքային միավոր` 251 և ավելի շահառուի դեպքում |
36. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում կադրային գործը կարող է կազմակերպվել գործավարի կողմից։
37. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝
1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթաց.
2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում.
3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում.
4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում.
5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցության և ուղղորդում.
6) բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը.
7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.
8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ.
9) շահառուի վերականգնողական, մասնագիտական ծառայությունների տրամադրման նպատակով այլ ստորաբաժանումների աշխատանքի համակարգում.
10) շահառուին հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային վերապատրաստումներով, շուրջօրյա խնամքի հատուկ (մասնագիտացված) կենտրոնում նաև՝ հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.
11) մշակութային, մարզական միջոցառումների անցկացումը և ազատ ժամանցը․
12) հաշվետվությունների պատրաստում և ըստ նշանակության ներկայացում.
13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(37-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
38. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Սոցիալական աշխատող |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով |
2 |
Հոգեբան |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով |
39. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրումը նախատեսում է՝
1) շահառուների հետ ֆիզկուլտուրայի պարապմունքների կազմակերպում.
2) գրադարանի աշխատանքի կազմակերպում.
3) շահառուների ներգրավում տարբեր մշակութային, արվեստների և արհեստագործական խմբակներում՝ ըստ իրենց նախասիրությունների.
4) շահառուների թերապիայում կամ խմբակում ընդգրկում, նրանց ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(39-րդ կետը փոփ., խմբ. 28.12.23 N 2332-Ն)
40. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Հրահանգիչ մարմնակրթության |
0,5 հաստիքային միավոր` 101 և ավելի շահառուի դեպքում |
2 |
Գրադարանավար |
0,5 հաստիքային միավոր` 201-400 շահառուի դեպքում |
1 հաստիքային միավոր` 401 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Մասնագետ` աշխատանքային թերապիայի կամ խմբավար |
1 հաստիքային միավոր` աշխատանքային թերապիայի կարիք ունեցող յուրաքանչյուր 40 շահառուի հաշվարկով՝ արհեստանոցների, խմբակների կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերի առկայության դեպքում |
41. Սոցիալ-մանկավարժական օգնության տրամադրման աշխատանքները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։
42. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է՝
1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի).
2) շահառուների պարբերական բժշկական զննություն.
3) անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի՝ սահմանված ժամկետներում բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելուն աջակցություն՝ ուղեգրման և բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.
4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության, բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այդտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում.
5) թերապիայում կամ խմբակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, շահառուի առողջության վրա թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում.
6) շահառուի՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(42-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 28.12.23 N 2332-Ն)
43. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
պետ՝ բժշկական ծառայության |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 101 և ավելի շահառուի դեպքում՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 201 և ավելի շահառուի դեպքում՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում | ||
2 |
ավագ բուժաշխատող (բժիշկ ըստ մասնագիտացումների) |
1 հաստիքային միավոր՝ 50 շահառուի հաշվարկով |
3 |
միջին բուժաշխատող (ավագ բուժքույր) |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ 101 և ավելի շահառուի դեպքում |
4 |
միջին բուժաշխատող (բուժքույր՝ ըստ մասնագիտացումների) |
1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային միավոր՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային միավոր՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում | ||
5 |
միջին բուժաշխատող (բուժքույր՝ ըստ մասնագիտացումների) |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 100 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում | ||
6 |
կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների) |
2 շուրջօրյա հերթափոխ՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
2 շուրջօրյա հերթափոխ՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում | ||
7 |
կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների՝ միայն անկողնային բաժանմունքներում) |
2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ՝ մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում | ||
8 |
կրտսեր բուժաշխատող (հսկիչ՝ բաժանմունքի) |
1 հաստիքային միավոր՝ երկու բաժանմունքի համար՝ յուրաքանչյուր բաժանմունքում ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում |
(43-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
44. Ավագ բուժաշխատողի (բժշկի), ինչպես նաև միջին բուժաշխատողի (բուժքրոջ) հաստիքային միավորի շրջանակներում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ՝ համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև՝ ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր իսկ հակառակ պարագայում հնարավոր է ծառայության պատվիրակում։ Սույն կետով նախատեսված բժշկի հաստիքային միավորի շրջանակներում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք՝ առնվազն 1 միավոր՝ 150 շահառուի հաշվարկով՝ միայն հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում։
(44-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
44.1. Միջամտություններ իրականացնող կաբինետների, ինչպես նաև անկողնային բաժանմունքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք (միայն այդ կաբինետների ավագ և միջին բուժաշխատողները՝ չներառելով բժշկական ծառայության պետին և ավագ բուժքրոջը՝ որպես վարչական գործունեություն իրականացնող անձանց) ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի, դեղատնային աշխատողները՝ համաձայն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի, իսկ շահառուների սպասարկումն անմիջականորեն իրականացնող միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խնամող սանիտար», ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:
(44.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
45. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է՝
1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում.
2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում.
3) կոշիկների նորոգում.
4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(45-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
46. Կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Լվացող-արդուկող |
1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում |
3 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում | ||
5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում | ||
7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում | ||
9 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
2 |
Վարսավիր |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում | ||
3 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Դերձակ |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 251-400 շահառուի դեպքում | ||
3 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
4 |
Կոշկակար |
1 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում |
47. Կենցաղային սպասարկման տրամադրումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։ Վարսավիրի հաստիքային միավորը զբաղեցնող աշխատողը ցանկացած պարագայում ենթակա է բժշկական զննության՝ համաձայն ցանկի 11-րդ կետի։
(47-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
48. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝
1) սննդի տրամադրում.
2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.
3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և եփում.
4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի կազմակերպման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում.
5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).
6) ճաշարանի աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(48-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
49. Սննդի կազմակերպման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Ավագ խոհարար |
1 հաստիքային միավոր՝ 101 և ավելի շահառուի դեպքում |
2 |
Խոհարար |
1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում | ||
5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում | ||
7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում | ||
9 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Խոհանոցի աշխատող |
3 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում |
6 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում | ||
8 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում | ||
10 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում | ||
12 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում |
(49-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
50. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։ Սննդի կազմակերպման ծառայության պատվիրակման դեպքում այդ գործընթացին առնչվող բոլոր աշխատողները, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից իրականացվելու դեպքում՝ շուրջօրյա խնամքի կենտրոնի «պահեստապետ», «ավագ խոհարար», «խոհարար», «խոհանոցի աշխատող» հաստիքային միավոր զբաղեցնող աշխատողները, «օժանդակ բանվոր» հաստիքային միավոր զբաղեցնող այն աշխատողները, որոնք աշխատում են խոհանոցում կամ պահեստում, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խոհանոցի բանվոր», ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 1-ին կետի։
(50-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
51. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են՝
1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում.
3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.
4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.
5) նյութատեխնիկական միջոցների՝ տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում.
6) պահեստային աշխատանքների իրականացում՝ ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.
7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների պատրաստում.
8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում.
9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(51-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
52. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Տնտեսվար |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում | ||
2 |
Պահեստապետ |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Վարորդ |
1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով, բայց ոչ ավելի, քան 4 հաստիքային միավոր |
4 |
Օժանդակ բանվոր |
1 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում | ||
3 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
5 |
Տնտեսուհի |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը՝ ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
1 հաստիքային միավոր՝ երկու բաժանմունքի համար՝ յուրաքանչյուր բաժանմունքում ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի կենտրոնում |
(52-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
53. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են՝
1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում.
2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.
3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.
4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(53-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
54. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Պարետ |
1 հաստիքային միավոր՝ 101-250 շահառուի դեպքում |
2 հաստիքային միավոր՝ 251 և ավելի շահառուի դեպքում | ||
2 |
Էլեկտրագետ |
1,5 հաստիքային միավոր՝ մինչև 100 շահառուի դեպքում |
3 հաստիքային միավոր՝ 101-200 շահառուի դեպքում | ||
5 հաստիքային միավոր՝ 201-300 շահառուի դեպքում | ||
7 հաստիքային միավոր՝ 301-400 շահառուի դեպքում | ||
9 հաստիքային միավոր՝ 401 և ավելի շահառուի դեպքում | ||
3 |
Հնոցապան |
Կաթսայատան առկայության դեպքում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի |
4 |
Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպության համար՝ ջեռուցման ավտոնոմ համակարգի դեպքում |
55. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են՝
1) շենքում պահակային ծառայության իրականացում.
2) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.
3) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.
4) սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.
5) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում.
6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(55-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
56. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Պահակ |
1 շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուր անցակետի համար |
2 |
Հավաքարար |
1 հաստիքային միավոր՝ վարչական տարածքի յուրաքանչյուր 500 քառ.մ-ի մաքրման համար, ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր 1000 քառ.մ տարածքի մաքրման համար |
3 |
Այգեպան |
0,5 հաստիքային միավոր՝ մինչև 5000 քառ.մ մակերեսով այգու առկայության դեպքում |
1 հաստիքային միավոր՝ 5000 քառ.մ և ավելի մակերեսով այգու առկայության դեպքում | ||
4 |
Սպասարկող՝ վերելակի |
1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը՝ վերելակի առկայության դեպքում |
57. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել՝ սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն։
3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
58. Փոքր տունը համայնքահեն ծառայություն է, որը կարող է գործել պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ, պետություն-համայնք-հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ` դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա։
59. Փոքր տան նպատակն է նոր մոտեցմամբ ծառայությունների կազմակերպման ու տրամադրման միջոցով հաշմանդամության հիմքով կյանքի բոլոր ոլորտներում խտրականության բացառումը, շահառուների սոցիալ-հոգեբանական վիճակի, առողջության վերականգնումը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության ու սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը, հաստատությունից դուրս անկախ կյանքի և համայնքի այլ անձանց հետ համահավասար սոցիալական ներառման իրավունքի իրացումը։
60. Փոքր տանը բնակվում են կացարանի կարիք ունեցող այն անձինք, ովքեր ունեն սոցիալ-հոգեբանական օգնության կարիք և ներուժ, սակայն չունեն իրենց մշտական բնակության վայրում բնակվելու հնարավորություն` չունեն ընտանիք, կամ ընտանիքը չի կարող կամ չի ցանկանում ապահովել իրենց խնամքը և սոցիալական ներառման գործընթացը, այդ թվում՝
1) շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներ.
2) սոցիալապես անապահով միայնակ տարեցներ.
3) անօթևան տարեցներ և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք։
61. Փոքր տան մաքրության աշխատանքները կատարում են շահառուները՝ միայն իրենց համաձայնության դեպքում՝ աշխատակազմի օժանդակությամբ և ուղղորդմամբ, կատարում գնումներ, պատրաստում առօրյա սնունդ և այլն։ Իրենց ցանկությամբ կարող են կատարել նաև կենցաղային բնույթի այլ աշխատանքներ, ինչպես նաև՝ ելնելով տվյալ համայնքում առկա հնարավորություններից, աշխատանքային զբաղվածության որևէ տեսակով։ Փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուի որոշումների կայացմանը և օգնում դրանք իրականացնել։ Շահառուները մասնակցում են համայնքում և դրանից դուրս կազմակերպվող տարբեր մշակութային, սպորտային, ժամանցային և այլ միջոցառումների։
62. Փոքր տանը շահառուին տրամադրվում են հետևյալ ծառայությունները.
1) ընդհանուր ղեկավարում և կացարանով ապահովում՝ անհրաժեշտ իրերով և կահույքով կահավորված սենյակներում.
2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում՝ շահառուի սոցիալական խնդիրների լուծման նպատակով ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության և աջակցության տրամադրում, հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում.
3) կենցաղային սպասարկում՝ աջակցություն շահառուի առօրյա հոգսերի լուծմանը, ըստ անհրաժեշտության՝ խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, շահառուի անձնական միջոցներով գնումներ կատարելու գործում, ուղեկցում զբոսանքի և այլն։
63. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում է՝
1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.
2) աշխատանքային գործառույթների ապահովման և խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով և անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.
3) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, աշխատանքային պայմանների ապահովում.
4) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.
5) քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքների կազմակերպում.
6) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.
7) հարկերի, տուրքերի և այլ վճարման հետ կապված գործառույթների իրականացում.
8) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.
9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.
10) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.
11) հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում.
12) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում.
13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(63-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
64. Ընդհանուր ղեկավարումն ու կացարանով ապահովումը նախատեսում են հետևյալ հաստիքային միավորները՝
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Տնօրեն կամ տնօրենի տեղակալ |
1 հաստիքային միավոր՝ սույն հավելվածի 65-րդ կետի համաձայն |
(64-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
65. Ընդհանուր ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից, եթե փոքր տունն առանձին կազմակերպություն է, կամ տնօրենի տեղակալի կողմից, եթե կազմակերպության մասնաճյուղ է՝ սույն հավելվածի 23-րդ կետի համաձայն։
66. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը նախատեսում է՝
1) շահառուի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական գործի վարում.
2) շահառուի սոցիալական վերականգնման ծրագրով համապատասխան միջոցառումների իրականացում.
3) շահառուին խորհրդատվական օգնության տրամադրում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրավական օգնության տրամադրման ապահովում.
4) շահառուին դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը, կենցաղավարման հմտությունները զարգացնելու կարողությունների բացահայտում, տեղեկատվության տրամադրում, հաղորդակցության ապահովում.
5) շահառուների ներգրավում տարբեր մշակութային, արվեստների և արհեստագործական խմբակներում՝ ըստ իրենց նախասիրությունների.
6) շահառուների աշխատանքային թերապիայի կազմակերպում և իրականացում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում կամ գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.
7) շահառուի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, հարկ եղած դեպքում նաև՝ իր ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքների իրականացում. շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում.
8) շահառուին հոգեբանական օգնության տրամադրում՝ անհատական և խմբային վերապատրաստումների միջոցով, իսկ հատուկ (մասնագիտացված) փոքր տներում նաև՝ հոգեկան առողջության վերականգնման աշխատանքներ.
9) շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու իրականացում, հոգեկան առողջության ինքնավերահսկման հմտությունները ձևավորելու, կոնֆլիկտային, սթրեսային և ճգնաժամային իրավիճակների հաղթահարման աշխատանքների իրականացում.
10) ըստ անհրաժեշտության՝ շահառուին աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպման և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման աջակցություն, այդ թվում՝ անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովման հետ կապված հարցերում.
11) շահառուների ժամանցի և հանգստի կազմակերպման աշխատանքների մասնակցություն, տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաների կազմակերպում՝ հաշվի առնելով շահառուների նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը, ինչպես նաև շահառուների կողմից մարզամշակութային խմբակների ստեղծման օժանդակում և խրախուսում.
12) շահառուի սոցիալական հմտությունների, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում իր արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու աշխատանքների կազմակերպում և իրականացում.
13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(66-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
67. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները՝
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
Սոցիալական աշխատող |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր փոքր տան հաշվարկով |
2 |
Մասնագետ` աշխատանքային թերապիայի |
1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր փոքր տան հաշվարկով՝ միայն հատուկ (մասնագիտացված) շուրջօրյա խնամքի կենտրոնում |
68. Կենցաղային սպասարկումը նախատեսում է՝
1) շահառուի անձնական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցություն.
2) շահառուին անհրաժեշտ դեղեր ստանալու, ինքնասպասարկման հետ կապված այլ հարցեր լուծելու գործում օժանդակություն.
3) շահառուի լոգանքի կազմակերպում և հագուստի, սպիտակեղենի ու անկողնային պարագաների փոխում՝ կանոններով սահմանված պարբերականությամբ և օրվա ռեժիմին համապատասխան, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ.
4) շահառուներին սննդի կազմակերպման, տան մաքրության ապահովման, սանիտարահիգիենիկ պայմանների, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նկատմամբ հսկողություն.
5) շահառուի ընդհանուր առողջական վիճակին հետևում, մարզական, մշակութային միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման մասնակցություն, ինքնօգնության խմբերի, տարաբնույթ խմբակների ստեղծման աջակցություն.
6) փոքր տան համար անհրաժեշտ արդյունաբերական ապրանքների, մթերքի և դեղերի գնման գործընթացին մասնակցություն, շահառուների հագուստի քիմմաքրման, կոշիկների նորոգման հետ կապված աշխատանքների կազմակերպում.
7) փոքր տան ճաշացանկի կազմում և սննդի կազմակերպման համար գնման ենթակա անհրաժեշտ մթերացանկի կազմում, շահառուներին տրամադրում.
8) տարբեր ճաշատեսակների, սառը և տաք նախուտեստների և ուտեստների, խմորեղենի, ոչ ոգելից խմիչքների և այլ խոհարարական արտադրանքի պատրաստում.
9) տնտեսության ինքնուրույն վարման, սպասքը ճիշտ տեղադրելու, հավաքելու և լվանալու հմտությունների ուսուցանում, սպասքի հավաքում և լվացում
10) շահառուների կողմից խոհանոցում կատարվող աշխատանքների համակարգում և աջակցում՝ այդ աշխատանքների իրականացման ընթացքում.
11) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում։
(68-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
69. Կենցաղային սպասարկման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները՝
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1 |
սոցիալական սպասարկող |
2 հաստիքային միավոր՝ ընդհանուր տիպի փոքր տան համար |
1 շուրջօրյա հերթափոխ՝ հատուկ (մասնագիտացված) փոքր տան համար |
69.1. Շահառուների կենցաղային սպասարկումն իրականացնող սոցիալական սպասարկողները ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:
(69.1-ին կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
70. Փոքր տան շահառուին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է համայնքում։ Հատուկ (մասնագիտացված) խնամքի պարագայում հոգեբուժական օգնություն է տրամադրում և շահառուների նկատմամբ դիսպանսեր հսկողություն է իրականացնում փոքր տան գտնվելու վայրի համապատասխան բժշկական կազմակերպության հոգեբույժը` պայմանագրային հիմունքներով։
(70-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
71. Մեկ համայնքում կարող է լինել ոչ ավելի, քան երեք փոքր տուն։ Միևնույն հասցեում գտնվող երկու կամ երեք փոքր տների՝ սույն հավելվածի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես նաև սույն հավելվածի 64-րդ և 67-րդ կետերում նշված հաստիքային միավորները կարող են չկրկնվել, լինել ընդհանուր։
72. Սույն հավելվածով սահմանված մասնագետների հաստիքային միավորներից զատ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, լիազորած մարմնի հետ կնքվող խնամքի տրամադրման մասին պայմանագրով կարող են սահմանվել նաև լրացուցիչ հաստիքային միավորներ։
4. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ, ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
73. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող շահառուները, համաձայն օրենսդրության, ընդգրկվում են երկու խմբում՝ Ա և Բ, որոնք դասակարգվում են հետևյալ կերպ՝
հ/հ |
Գործողություններ |
Ա խումբ |
Բ խումբ |
1. |
ինքնասպասարկման ապահովման ունակություն |
ինքնուրույն անկարող է, կամ կարող է հատուկ միջոցների, սարքերի ու հարմարությունների միջոցով |
մասամբ կարող է, կամ կատարում է ինքնուրույն, սակայն դժվարությամբ |
2. |
ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն | ||
3. |
ուսումնառության կարողություն | ||
4. |
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն | ||
5. |
կողմնորոշվելու կարողություն | ||
6. |
հաղորդակցվելու կարողություն | ||
7. |
սեփական վարքը հսկելու կարողություն |
1) Նշված գործողություններից առնվազն երեքն ինքնուրույն կատարել չկարողանալու դեպքում, «Ա» խմբում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ.
2) Նշված գործողություններից առնվազն երեքը մասամբ ինքնուրույն կատարելու դեպքում, շահառուն կընդգրկվի տնային պայմաններում խնամքի «Բ» խմբում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ։
74. Տնային պայմաններում ծառայությունները տրամադրվում են շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ սույն հավելվածի 75-րդ կետում սահմանված հաճախականությամբ, շահառուի սոցիալական կարիքին և սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան՝ հետևյալ ծառայությունների տեսքով`
1) կենցաղային սպասարկում՝ սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում, բնակարանի մաքրում, լոգանքի կազմակերպում, գնումների իրականացում, կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից կերակրի տուն բերում, անհրաժեշտության դեպքում՝ կերակրում, լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ ցուցումով.
2) բժշկական օգնություն և սպասարկում, բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում (ներարկում, դեղերի տրամադրում և այլն՝ հաշվի առնելով այն պարտադիր պայմանը, որ աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի), ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, աջակցում դրանցում խնամքի իրականացմանը, բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ հոգեբույժի շաբաթական առնվազն մեկ այց.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ եռամսյակն առնվազն մեկ անգամ, շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ հոգեբանի ծառայություն անհատական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված շահառուին և (կամ) ընտանիքի անդամներին.
4) խորհրդատվական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ խորհրդատվություն շահառուին և (կամ) ընտանիքի անդամներին։
(74-րդ կետը փոփ., լրաց. 28.12.23 N 2332-Ն)
75. Տնային պայմաններում խնամքի տրամադրման ձևաչափը պայմանավորված է շահառուի՝ Ա կամ Բ խմբում ընդգրկվածության հանգամանքից`
հ/հ |
Հաստիքը |
Շահառուների խմբերին ծառայությունների տրամադրման հաճախականություն | |
Ա խումբ |
Բ խումբ | ||
1. |
Սոցիալական աշխատող |
Ամսական առնվազն 2 անգամ և ըստ անհրաժեշտության | |
2. |
Հոգեբան |
Ամսական առնվազն 8 ժամ անգամ և (մասնագիտացված) խնամքի համար | |
3. |
Միջին բուժաշխատող (բուժքույր) |
Շաբաթական առնվազն անհրաժեշտության |
Շաբաթական առնվազն անհրաժեշտության |
4. |
Սոցիալական սպասարկող |
Օրական 2 անգամ՝ անհրաժեշտության |
Շաբաթական առնվազն ըստ անհրաժեշտության |
(75-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
76. Տնային պայմաններում խնամքի տրամադրման համար սահմանված են մասնագետների հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1. |
Սոցիալական աշխատող |
1 հաստիքային միավոր առավելագույնը 50 շահառուի հաշվարկով |
2. |
Հոգեբան |
1 հաստիքային միավոր առավելագույնը 20 շահառուի հաշվարկով՝ |
3. |
Միջին բուժաշխատող (բուժքույր) |
1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով |
4. |
Սոցիալական սպասարկող |
1 հաստիքային միավոր առավելագույնը 12 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար |
1 հաստիքային միավոր առավելագույնը 10 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի համար |
5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
77. Ցերեկային կենտրոններն ունեն տարբեր ուղղվածություն` կախված շահառուների կարգավիճակից, կենտրոնի առաքելությունից և տրամադրվող խնամքի բնույթից (մարզամշակութային, առողջ ապրելակերպի, զբաղվածության, խնամքի, միջսերնդային, վերականգնողական, սոցիալական ներառման և այլն)։
78. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է աշխատանքային օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, շահառուի սոցիալական կարիքին և սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան՝ հետևյալ ծառայությունների տեսքով`
1) սննդի կազմակերպում՝ սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան՝ ծառայությունների տրամադրման ընթացքում սննդային ընդմիջման տեսքով.
2) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ ամսական առնվազն մեկ անգամ, շահառուների հետաքրքրությունների և ցանկությամբ ձևավորված առնվազն երկու խմբակի ստեղծում՝ յուրաքանչյուրի պարապմունքները շաբաթական առնվազն մեկ անգամ, շահառուի կարիքների կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ հետաքրքրությունների և կարողությունների գնահատման հիման վրա շահառուներին համապատասխան խմբակներում ներգրավելու նպատակով, արվեստի միջոցով թերապիա, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ օկուպացիոն (շտկիչ վարժանքներով) թերապիա, կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ, մասնագիտական կողմնորոշում, հոգեբանի ծառայություն անհատական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված շահառուին և (կամ) ընտանիքի անդամներին.
3) իրավական խորհրդատվություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ խորհրդատվություն շահառուին և (կամ) ընտանիքի անդամներին.
4) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում սոցիալական աշխատողի կողմից, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում, սոցիալական ներառմանը, անկախ կյանքի, այդ թվում՝ համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումներ (ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման, տեղաշարժման, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ և այլն)։
(78-րդ կետը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
79. Ցերեկային կենտրոնում սահմանված են մասնագետների հետևյալ հաստիքային միավորները.
հ/հ |
Հաստիքը |
Չափորոշիչը |
1. |
Սոցիալական աշխատող |
1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար |
1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի համար | ||
2. |
Հոգեբան |
1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի համար |
3. |
Խմբավար |
1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար |
3 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի համար | ||
4. |
Հավաքարար |
1 հաստիքային միավոր առավելագույնը 50 շահառուի հաշվարկով՝ ընդհանուր տիպի խնամքի համար |
1 հաստիքային միավոր առավելագույնը 25 շահառուի հաշվարկով՝ հատուկ (մասնագիտացված) խնամքի համար |
6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
80. Շուրջօրյա խնամքի կենտրոնի պարագայում սննդի կառուցվածքի, տեսականու և էներգետիկ արժեքի նկատմամբ հսկողությունը վերապահվում է տնօրենին և բուժքույր-դիետոլոգին, իսկ փոքր տանը՝ սոցիալական աշխատողին։ Ելնելով շահառուի առողջական վիճակից՝ բժշկական ցուցումով իրեն նշանակվում է հատուկ սննդակարգ և դրան համապատասխան կազմվում է առանձին ճաշացանկ՝ սննդամթերքի օրական օգտագործման չափաքանակների շրջանակում։ Սննդի կառուցվածքում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) և էներգիայի օրական նվազագույն նորմերը կարգավորվում են հետևյալ կերպ՝
Շուրջօրյա խնամքի տեսակ |
Սննդի արժեք |
Սպիտակուց |
Ճարպ |
Ածխաջուր |
Ընդհանուր տիպի |
2400 կկալ |
17% |
28% |
55% |
Հատուկ (մասնագիտացված) |
2600 կկալ |
20% |
30% |
50% |
81. Շուրջօրյա խնամքի կենտրոնում և փոքր տանը սննդի կազմակերպումն իրականացվում է օրն առնվազն 4 անգամ՝
1) առավոտյան՝ 8։00-9։00, ընդհանուր սննդի մոտ 25%-ը,
2) կեսօրին՝ 12։00-13։00, ընդհանուր սննդի մոտ 35%-ը,
3) ցերեկը՝ 15։00-16։00, ընդհանուր սննդի մոտ 15%-ը,
4) երեկոյան՝ 18։00-19։00, ընդհանուր սննդի մոտ 25%-ը,
5) քնից առաջ (ցանկալի)՝ 20.00-21.00, թեյ կամ մածուն՝ թխվածքաբլիթով կամ բրդուճով։
82. Ճշգրիտ կալորիականությունը հնարավոր է պահպանել հացամթերքի լրիվ բացառման դեպքում։ Հացամթերքը ներառվում է սննդացանկում՝ բացառապես որպես լրացուցիչ սնունդ, իսկ մնացած սննդատեսակների կալորիականությունը հաշվվում է ըստ սույն հավելվածի 80-րդ կետի։
83. Սույն գլխով սահմանված սննդամթերքի տեսակներից յուրաքանչյուրի տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք*Օ բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ սննդամթերքի տվյալ տեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` տվյալ կազմակերպության շահառուների պլանային թիվը, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված օրական չափաբաժինը, իսկ Օ-ն՝ տվյալ տարվա օրացուցային օրերի թիվը։ Ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունից, սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ինչպես շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան կողմից, այնպես էլ պատվիրակման միջոցով։ Անկախ վերոհիշյալ հանգամանքից, սննդամթերքի կալորիականությունը սահմանվում է սույն հավելվածի 80-րդ կետով, իսկ բազմազանությունը՝ սույն կետով, այն է՝
հ/հ |
Սննդամթերքի անվանում |
Էներգետիկ արժեքը |
Օրական չափաբաժին (գրամներով)՝ զտաքաշ՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների | |
Ընդհանուր տիպի |
Հատուկ (մասնագիտացված) | |||
1 |
Հացամթերք |
230 |
480 |
570 |
1.1 |
hաց ցորենի (բարձր տեսակ) |
265 |
300 |
350 |
1.2 |
hաց ցորենի (1-ին տեսակ) |
210 |
120 |
150 |
1.3 |
ալյուր |
364 |
25 |
25 |
1.4 |
թխվածքաբլիթ, վաֆլի, բուլկի |
257 |
35 |
45 |
2 |
Հատիկաընդեղեն |
252 |
100 |
120 |
2.1 |
բլղուր |
342 |
3 |
3 |
2.2 |
բրինձ |
111 |
20 |
25 |
2.3 |
եգիպտացորեն |
58 |
5 |
5 |
2.4 |
լոբի հատիկ |
310 |
5 |
5 |
2.5 |
հաճար |
337 |
3 |
3 |
2.6 |
հնդկաձավար |
343 |
10 |
15 |
2.7 |
մակարոն |
158 |
15 |
20 |
2.8 |
ոլոռ |
311 |
3 |
3 |
2.9 |
ոլոռ (պահածո) |
58 |
5 |
5 |
2.10 |
ոսպ |
116 |
10 |
10 |
2.11 |
սիսեռ |
364 |
3 |
3 |
2.12 |
սպիտակաձավար |
360 |
3 |
3 |
2.13 |
վերմիշել |
331 |
10 |
10 |
2.14 |
վարսակի փաթիլներ |
342 |
5 |
10 |
3 |
Բանջարեղեն և կանաչեղեն՝ թարմ կամ պահածո |
54 |
570 |
630 |
3.1 |
ավելուկ |
22 |
5 |
5 |
3.2 |
բազուկ |
43 |
30 |
30 |
3.3 |
բազուկի տերև |
27 |
5 |
5 |
3.4 |
բրոկոլի |
34 |
10 |
10 |
3.5 |
գազար |
41 |
30 |
30 |
3.6 |
դդմիկ |
24 |
10 |
10 |
3.7 |
դդում |
26 |
10 |
10 |
3.8 |
լոբի՝ կանաչ |
31 |
15 |
15 |
3.9 |
լոլիկ |
15 |
30 |
30 |
3.10 |
խաղողի տերև |
238 |
1 |
1 |
3.11 |
խավիար |
92 |
5 |
5 |
3.12 |
ծաղկակաղամբ |
25 |
15 |
15 |
3.13 |
կաղամբ |
25 |
75 |
80 |
3.14 |
կանաչի՝ խառը |
22 |
5 |
5 |
3.15 |
կարտոֆիլ |
77 |
210 |
260 |
3.16 |
հազարի տերևներ |
12 |
2 |
2 |
3.17 |
ձիթապտուղ |
95 |
5 |
5 |
3.18 |
պղպեղ |
27 |
20 |
20 |
3.19 |
սխտոր |
149 |
2 |
2 |
3.20 |
սոխ |
40 |
30 |
35 |
3.21 |
սմբուկ |
25 |
20 |
20 |
3.22 |
սպանախ |
22 |
5 |
5 |
3.23 |
վարունգ |
14 |
30 |
30 |
4 |
Մսամթերք և ձկնեղեն |
222 |
220 |
240 |
4.1 |
երշիկ կամ նրբերշիկ |
266 |
30 |
35 |
4.2 |
հավի բուդ |
185 |
30 |
30 |
4.3 |
հավի միս |
165 |
40 |
40 |
4.4 |
ձուկ՝ թարմ կամ պահածո |
148 |
40 |
50 |
4.5 |
միս՝ խոզի, ոսկրոտ |
242 |
10 |
15 |
4.6 |
միս՝ տավարի, ոսկրոտ |
333 |
40 |
40 |
4.7 |
միս՝ տավարի՝ փափուկ, պահածո |
245 |
30 |
30 |
5 |
Կաթնամթերք |
224 |
390 |
440 |
5.1 |
թթվասեր |
198 |
40 |
50 |
5.2 |
խտացրած կաթ |
321 |
10 |
10 |
5.3 |
կաթ (հաշվարկը՝ միլիլիտրով) |
42 |
80 |
90 |
5.4 |
կաթնաշոռ |
178 |
40 |
50 |
5.5 |
կարագ՝ ոչ սփրեդ |
717 |
20 |
30 |
5.6 |
պանիր |
360 |
40 |
40 |
5.7 |
յուղ |
892 |
20 |
20 |
5.8 |
մածուն, յոգուրտ |
54 |
130 |
140 |
5.9 |
պաղպաղակ |
207 |
10 |
10 |
6 |
Ձու (հաշվարկը՝ հատով) |
155 |
0.5 |
0.5 |
7 |
Համեմունքներ |
258 |
60 |
60 |
7.1 |
աղ՝ կերակրի, յոդացված |
0 |
5 |
5 |
7.2 |
դափնետերև |
314 |
0.2 |
0.2 |
7.3 |
թեյ |
83 |
3 |
3 |
7.4 |
կակաո |
228 |
2 |
2 |
7.5 |
կարմիր բիբար` կծու կամ քաղցր |
40 |
1 |
1 |
7.6 |
շաքարավազ |
387 |
40 |
40 |
7.7 |
սուրճ |
0 |
2 |
2 |
7.8 |
սև բիբար |
251 |
0.5 |
0.5 |
7.9 |
վանիլին, սոդա՝ կերակրի կամ խմորիչ |
0 |
0.3 |
0.3 |
7.10 |
տոմատի մածուկ |
82 |
6 |
6 |
8 |
Խմիչքներ և այլ հեղուկներ (հաշվարկը՝ միլիլիտրով) |
179 |
120 |
130 |
8.1 |
կիսել |
90 |
4 |
4 |
8.2 |
հանքային ջուր |
0.1 |
10 |
10 |
8.3 |
հյութ՝ բնական կամ գազավորված, կոմպոտ |
52 |
85 |
95 |
8.4 |
ձեթ |
884 |
20 |
20 |
8.5 |
քացախ |
18 |
1 |
1 |
9 |
Միրգ |
65 |
200 |
250 |
9.1 |
արքայանարինջ |
42 |
10 |
10 |
9.2 |
բալ, կեռաս |
50 |
10 |
10 |
9.3 |
բանան |
110 |
10 |
10 |
9.4 |
դեղձ |
39 |
10 |
10 |
9.5 |
խաղող |
67 |
15 |
20 |
9.6 |
խնձոր |
52 |
40 |
50 |
9.7 |
ծիրան |
48 |
15 |
20 |
9.8 |
կիտրոն |
290 |
5 |
5 |
9.9 |
մանդարին, նարինջ |
40 |
20 |
20 |
9.10 |
սալոր |
46 |
15 |
20 |
9.11 |
տանձ |
57 |
10 |
10 |
9.12 |
հատապտուղներ, ձմերուկ, սեխ |
60 |
30 |
40 |
9.13 |
չիր, չամիչ |
264 |
10 |
25 |
10 |
Հրուշակեղեն, աղանդեր |
320 |
60 |
60 |
10.1 |
կարամել |
382 |
10 |
10 |
10.2 |
հալվա |
469 |
10 |
10 |
10.3 |
մարմելադ |
246 |
10 |
10 |
10.4 |
մեղր |
304 |
10 |
10 |
10.5 |
շոկոլադ |
546 |
10 |
10 |
10.6 |
ջեմ, մուրաբա |
272 |
10 |
10 |
7. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
84. Սույն գլխով սահմանված սննդամթերքի տեսակներից յուրաքանչյուրի տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք*Օ բանաձևով, որտեղ Ը-ն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի համար անհրաժեշտ սննդամթերքի տվյալ տեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` տվյալ կազմակերպության շահառուների պլանային թիվը, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված օրական չափաբաժինը, իսկ Օ-ն՝ տվյալ տարվա աշխատանքային օրերի թիվը։ Միաժամանակ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ինչպես ցերեկային կենտրոնի կողմից, այնպես էլ պատվիրակման կամ գնման միջոցով։ Անկախ վերոհիշյալ հանգամանքից, շահառուին հատկացվող սննդամթերքի բազմազանությունը սահմանվում է սույն կետով, այն է՝
հ/հ |
Սննդամթերքի անվանում |
Օրական չափաբաժին (գրամներով)՝ զտաքաշ՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների |
1. |
հաց |
150 |
2. |
հանքային ջուր կամ հյութ (հաշվարկը՝ միլիլիտրով) |
100 |
3. |
բանջարեղեն |
60 |
4. |
հրուշակեղեն |
50 |
5. |
երշիկ |
50 |
6. |
պանիր |
40 |
7. |
շաքարավազ |
40 |
8. |
կարագ |
30 |
9. |
ջեմ կամ մուրաբա |
25 |
10. |
սուրճ կամ թեյ |
5 |
(84-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
8. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱԳՈՒՍՏՈՎ, ԿՈՇԿԵՂԵՆՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 28.12.23 N 2332-Ն)
85. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք/Ժ բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թվի կեսը (ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր), Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը, Ժ-ն` օգտագործման ժամկետը։
հ/հ |
Ապրանքի անվանում |
Չափի միավոր |
Քանակ՝ ըստ շահառուի |
Ժամկետ (տարիներ) |
Արտահագուստ, կոշկեղեն, ներքնազգեստ և անկողնային պարագաներ՝ երկու անձի՝ | ||||
1. |
վերարկու |
հատ |
2 |
3 |
2. |
բաճկոն (սեզոնային) |
հատ |
2 |
2 |
3. |
կոստյում (պիջակ և շալվար/շրջազգեստ, ամառային կամ ձմեռային) |
հատ |
2 |
2 |
4. |
սպորտային համազգեստ (ամառային կամ ձմեռային) |
զույգ |
4 |
1 |
5. |
սվիտեր կամ բլուզ (ամառային կամ ձմեռային) |
հատ |
4 |
2 |
6. |
ժակետ կամ ժիլետ |
հատ |
2 |
2 |
7. |
վերնաշապիկ |
հատ |
4 |
1 |
8. |
տաբատ (ջինս) |
հատ |
4 |
1 |
9. |
կոշիկ (սեզոնային) |
զույգ |
8 |
1 |
10. |
հողաթափ (ամառային կամ ձմեռային) |
զույգ |
4 |
1 |
11. |
ձեռնոց |
զույգ |
2 |
2 |
12. |
կիսագուլպա |
զույգ |
10 |
1 |
13. |
գիշերազգեստ |
հատ |
4 |
1 |
14. |
ներքնակ |
հատ |
2 |
4 |
15. |
վերմակ (ամառային կամ ձմեռային) |
հատ |
4 |
4 |
16. |
բարձ |
հատ |
2 |
4 |
17. |
անկողնու ծածկոց |
հատ |
2 |
4 |
18. |
անկողնային սպիտակեղեն (սավան, ծրար, բարձի երես) |
հավա- |
4 |
1 |
19. |
ներքնակի երես |
հատ |
2 |
4 |
20. |
սրբիչ (բաղնիքի կամ երեսի) |
հատ |
3 |
2 |
Արտահագուստ և ներքնազգեստ` մեկ տղամարդու հաշվարկով | ||||
21. |
կիսատաբատ |
հատ |
1 |
1 |
22. |
ներքնազգեստ (վարտիք և շապիկ) |
հավա- |
5 |
1 |
23. |
գլխարկ (ամառային կամ ձմեռային) |
հատ |
2 |
2 |
24. |
փողկապ |
զույգ |
1 |
3 |
25. |
գոտի կամ ուսակալ |
հատ |
1 |
3 |
Արտահագուստ և ներքնազգեստ` մեկ կնոջ հաշվարկով | ||||
26. |
խալաթ (ամառային կամ ձմեռային) |
հատ |
2 |
2 |
27. |
կիսաշրջազգեստ |
հատ |
1 |
2 |
28. |
ներքնազգեստ (վարտիք, կրծկալ և շապիկ) |
հավա- |
5 |
1 |
29. |
գլխաշոր կամ գլխարկ (ամառային կամ ձմեռային) |
հատ |
2 |
2 |
30. |
գուլպա կամ կիսագուլպա |
զույգ |
10 |
2 |
86. Սույն գլխով սահմանված աշխատանքային արտահագուստի և ընդհանուր օգտագործման այլ իրերի քանակը հաշվվում է հետևյալ բանաձևով` Ը=Մ/Ժ, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի քանակն է, Մ-ն` հաշվարկման հիմքում դրված միավորը, Ժ-ն` օգտագործման առավելագույն ժամկետը` ըստ տարիների։
հ/հ |
Ապրանքի անվանում |
Չափի միավոր |
Քանակ՝ ըստ միավորի |
Ժամկետ (տարիներ) |
Ընդհանուր օգտագործման իրեր | ||||
31. |
սեղանի սփռոց |
հատ |
ճաշարանի մեկ սեղանին` 2 |
1 |
32. |
վարագույր |
գծամետր |
մեկ պատուհանի հաշվարկով` 5 |
3 |
33. |
սրբիչ սպասքի |
հատ |
յուրաքանչյուր 100 հոգու հաշվարկով` 15 |
1 |
34. |
աշխատանքային արտահագուստ |
հավաքածու |
յուրաքանչյուր աշխատակցին` 2 |
1 |
9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՊԱՍՔԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
87. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թվի կեսը (ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր), Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը։ Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր։
հ/հ |
Պարագայի կամ նյութի անվանում |
Չափի միավոր |
Քանակ` ըստ շահառուի |
Անձնական հիգիենայի պարագաներ՝ երկու անձի՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ հաշվարկով | |||
1. |
ածելի |
հատ |
48 |
2. |
անձեռոցիկ |
տուփ |
36 |
3. |
ատամի խոզանակ |
հատ |
4 |
4. |
ատամի մածուկ |
կգ |
1,2 |
5. |
եղունգկտրիչ կամ մկրատ |
հատ |
0,2 |
6. |
զուգարանի թուղթ |
հատ |
48 |
7. |
կոշիկի քսուք |
հատ |
1,2 |
8. |
կոշիկի խոզանակ |
հատ |
1 |
9. |
հակաքրտինքային միջոց / դեզոդոր |
հատ |
4 |
10. |
հեղուկ օճառ |
լիտր |
4 |
11. |
մազի ներկ |
հատ |
12 |
12. |
մեկանգամյա օգտագործման տակդիր |
հատ |
730 |
13. |
մոմլաթ բժշկական |
մետր |
2 |
14. |
շամպուն |
լիտր |
4 |
15. |
սանր |
հատ |
2 |
16. |
սպունգ լոգանքի |
հատ |
4 |
17. |
փայտիկներ՝ ականջ մաքրելու |
հատ |
730 |
18. |
քսուքներ՝ ձեռքի կամ երեսի |
կգ |
1,5 |
19. |
օճառ լվացվելու |
հատ |
36 |
20. |
օճառաման |
հատ |
0,5 |
Անձնական հիգիենայի պարագաներ՝ մեկ տղամարդու հաշվարկով | |||
21. |
սափրվելու մածուկ կամ |
հատ |
6 |
սափրվելու փրփուր աերոզոլ փչովի |
հատ |
2 | |
22. |
սափրվելու խոզանակ |
հատ |
1 |
Անձնական հիգիենայի պարագաներ՝ մեկ կնոջ հաշվարկով | |||
23. |
միջադիր |
հատ |
120 |
Ընդհանուր սանիտարահիգիենիկ պարագաներ և մաքրիչ նյութեր | |||
24. |
աղբառիչ |
հատ |
0,2 |
25. |
աղբի տոպրակ |
կոճ |
1,5 |
26. |
աման լվացող հեղուկ |
լիտր |
2,5 |
27. |
ամրակ փայտից (լվացքի) |
հատ |
4 |
28. |
առաստաղ մաքրելու ձող |
հատ |
0,2 |
29. |
ավել բակի |
հատ |
0,5 |
30. |
ավել սենյակի |
հատ |
2 |
31. |
լվացքի կոնդիցիոներ |
լիտր |
1,5 |
32. |
լվացքի փոշի |
կգ |
10 |
33. |
հատակի խոզանակ |
հատ |
0,1 |
34. |
ձողափայտ կամ հատակի փայտ |
հատ |
0,1 |
35. |
հոտազերծիչ |
հատ |
2 |
36. |
ձեռնոցներ աշխատանքային |
զույգ |
10 |
37. |
մաքրող և լվացող հեղուկներ |
լիտր |
2,5 |
38. |
մաքրող կտորներ |
հատ |
2 |
39. |
մաքրող փոշի |
կգ |
0,5 |
40. |
միջատասպան |
հատ |
0,2 |
41. |
սանհանգույց մաքրող խոզանակ |
հատ |
0,25 |
42. |
սպիտակեցնող հեղուկ (ժավել) |
լիտր |
5 |
43. |
սպունգ աման լվանալու |
հատ |
4 |
44. |
սպունգի սպիրալ |
հատ |
4 |
45. |
քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր |
կգ |
2 |
88. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թիվը՝ բաժանած հարյուրի, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը։ Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր։
հ/հ |
Պարագայի կամ նյութի անվանում |
Չափի միավոր |
Քանակ` 100 շահառուի հաշվարկով |
46. |
ապակյա սափոր |
հատ |
5 |
47. |
ափսե դեսերտի |
հատ |
20 |
48. |
ափսե ճաշի |
հատ |
20 |
49. |
բաժակ լոգարանի /պոչուկ/ |
հատ |
10 |
50. |
դանակ |
հատ |
20 |
51. |
դույլ |
հատ |
20 |
52. |
զամբյուղ պլաստմասե, կափարիչով |
հատ |
3 |
53. |
թաս լվացքի |
հատ |
3 |
54. |
թաս սննդի |
հատ |
3 |
55. |
թեյի բաժակ |
հատ |
20 |
56. |
թեյի գդալ |
հատ |
20 |
57. |
համեմունքների տարաներ |
հատ |
5 |
58. |
հյութի բաժակ |
հատ |
20 |
59. |
ճաշի գդալ |
հատ |
20 |
60. |
մուտքի գորգեր |
հատ |
3 |
61. |
պատառաքաղ |
հատ |
20 |
62. |
սննդային տարա |
հատ |
5 |
63. |
սուրճի բաժակ՝ ափսեով |
հատ |
20 |
10. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՊԱՍՔԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
89. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թիվը՝ բաժանած քսանհինգի, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը։ Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում՝ կլորացումը դեպի վեր։
հ/հ |
Պարագայի կամ նյութի անվանում |
Չափի միավոր |
Քանակ` 25 շահառուի հաշվարկով |
1. |
անձեռոցիկ |
տուփ |
300 |
2. |
զուգարանի թուղթ |
հատ |
300 |
3. |
հեղուկ օճառ՝ լվացվելու |
լիտր |
12 |
4. |
ձեռքի թղթե սրբիչ |
հատ |
24 |
Ընդհանուր օգտագործման համար | |||
5. |
աղբառիչ |
հատ |
3 |
6. |
աման լվացող հեղուկ |
լիտր |
100 |
7. |
ապակյա սափոր |
հատ |
5 |
8. |
ավել |
հատ |
36 |
9. |
ափսե դեսերտի |
հատ |
5 |
10. |
ափսե ճաշի |
հատ |
5 |
11. |
դանակ |
հատ |
5 |
12. |
թեյի բաժակ |
հատ |
5 |
13. |
թեյի գդալ |
հատ |
5 |
14. |
խողովակներ մաքրող միջոց |
լիտր |
1 |
15. |
համեմունքների տարաներ |
հատ |
5 |
16. |
հյութի բաժակ |
հատ |
5 |
17. |
հոտազերծիչ |
հատ |
2 |
18. |
ճաշի գդալ |
հատ |
5 |
19. |
մաքրող կտորներ |
հատ |
48 |
20. |
մաքրող փոշի |
կգ |
6 |
21. |
միջատասպան |
հատ |
1 |
22. |
շաքարավազի տարա |
հատ |
5 |
23. |
պատառաքաղ |
հատ |
5 |
24. |
ռետինե ձեռնոց |
զույգ |
36 |
25. |
սանհանգույց մաքրող խոզանակ |
հատ |
1 |
26. |
սանհանգույց մաքրող հեղուկ |
լիտր |
100 |
27. |
սեղանի սփռոց |
հատ |
2 |
28. |
սուրճի բաժակ՝ ափսեով |
հատ |
5 |
29. |
սպունգ աման լվանալու |
հատ |
18 |
30. |
սպունգի սպիրալ |
հատ |
18 |
31. |
սրբիչ |
հատ |
2 |
32. |
քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր |
կգ |
24 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման |
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ N ____
1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________________________ (առկայության դեպքում) 2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________________________________________________ 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պարագայում՝ 1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները __________________________________________________ (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) 2) սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելու պարագայում՝ 1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները ________________________________________________ 2) ժամանակավոր կամ մշտական կացության քարտը __________________________________________ 3) ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը _________________________________________ 4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ 1) անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը____ 5. Փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ 1) ճամփորդական փաստաթուղթը. _________________________________________________________ 6. Հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը. ________________________________________________________________________________________ 7. Խնամքի տրամադրման տեսակը ________________________________________________________________________________________ 8. Աջակցության քարտով տրամադրվող գումարի չափը ________________________________________ 9. Տրամադրման ամսաթիվը _______ _______________20__ թ. 10. Աջակցության քարտը տրամադրողի անունը, ազգանունը, _____________________________________________________
Ուժի մեջ է մինչև ________ _______________ 20___
|
(հավելվածը լրաց. 28.12.23 N 2332-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն.
2. Մաշկային վարակիչ հիվանդություններ, մասնավորապես՝ քոս, ոջլոտություն.
(2-րդ կետը խմբ. 28.12.23 N 2332-Ն)
3. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ՝ բացառությամբ ՄԻԱՎ վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլոզի։
(3-րդ կետը խմբ. 28.12.23 N 2332-Ն)
(հավելվածը խմբ. 28.12.23 N 2332-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: