ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2021 թվականի N 6-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 26-ի թիվ //1613-2021 ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 42-Ն որոշման հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ (5) |
Դեմ(0) |
Ձեռնպահ(0) |
1. Գրիգորյան Պ. 2. Եսայան Ա. 3. Կարապետյան Գ. 4. Մարտիրոսյան Վ. 5. Շամբարյան Հ. |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2021 թվական: