ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 օգոստոսի 2021 թ. N 105-Ն
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն 1, 2, և 3 հավելվածների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ(9)` ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ Դեմ ( 0 ) Ձեռնպահ ( 0 ) |
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ |
Համայնքի ղեկավար |
Գ. Փարսյան |
2021 թ. օգոստոսի 09 ք. Կապան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: