ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2020 թվականի N 91-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի, վարչական մասի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 4252,0 հազ. դրամ պակասեցնել, ավելացնելով՝
• 4000,0 հազ ՀՀ դրամ բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4729/ զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցույց տալու համար, յուրաքանչյուրի ընտանիքին՝ 200.0 հազ. ՀՀ դրամ։
• 52 հազ ՀՀ դրամ բաժին 5 խումբ 6 դաս 1 շրջակա միջավայրի պահպանում /այլ դասերին չպատկանող/ ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածին /հոդված 4511/ համայնքի տարածքում առուների մաքրման աշխատանքների ֆինանսավորման համար
• 200,0 հազ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ Միկոյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: